Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ. «700 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐ ՈՒՂՂԱԿԻ ՉԿԱՆ»

04/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ըստ ֆինանսների նախարարիՙ խոսքը մի քանի հարյուր միլիոն դրամի չարաշահումների մասին կարող է լինել

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը կառավարությունում երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հիմնականում խոսեց գնումների ոլորտում կատարված փոփոխությունների մասին: Նա տեղեկացրեց, որ գնումներն ավելի թափանցիկ եւ օպտիմալ դարձնելու համար հրավերների եւ հայտարարությունների օրինակելի ձեւեր են մշակվել: Նախկինում դրանք տարբեր էին, ինչը կարող էր կոռուպցիոն ռիսկեր առաջացնել: Երկրորդը` գնումների վիճակագրությունը տեղադրվել է gnumner.am կայքում: Մասնավորապես, 2012-ի գնումների հաշվետվությունը արդեն տեղադրված է: Բացի դրանից, ցանկացած գնման գործընթացի մասին հաշվետվությունը նույնպես կարելի է գտնել այդ կայքում, ներառյալ այն տվյալները, թե որքա՞ն է կազմել նվազագույն գինը, ո՞ր ընկերությունն է առաջարկել, ո՞վ է հաղթել եւ այլն:

Հաջորդը գնումների վերաբերյալ միասնական տեղեկատվական բազայի ստեղծումն է, որտեղ տեղադրված է բոլոր գնումների մասին տեղեկատվությունը: Նախարարը նշեց, որ ամսական մի քանի հազար գնումներն ամբողջությամբ ուսումնասիրել հնարավոր չէ, բայց ընտրանքային վերլուծություններ արվելու են: Մյուս փոփոխությունն այն է, որ գնումների աջակցության կենտրոնը ուսումնասիրություն է իրականացնելու ոչ միայն գնումների վերջնական փուլի վերաբերյալ, այլեւ սկզբնական, պարզելու համար, թե կա՞, օրինակ, խտրական մոտեցում որեւէ կազմակերպության նկատմամբ, գնային ի՞նչ խնդիրներ են առաջանում եւ այլն:

Մեկ այլ որոշմամբ էլ գնումների մրցույթներին մասնակցած այն կազմակերպությունները, որոնք դժգոհում էին դրանց արդյունքներից եւ բողոքարկում, այլեւս չեն կարող իրենց բողոքը հետ վերցնել, ինչպես դա պատահում էր: Այժմ բողոքարկման ենթակա գործը մինչեւ վերջ ուսումնասիրվելու է: Դա նշանակում է ստեղծել այնպիսի միջավայր, որ մարդիկ ավելի համարձակ բողոքեն իրենց իրավունքները խախտելու դեպքում: Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում արդեն ստացվել են 36 բողոք, անցյալ ամբողջ տարվա 38-ի փոխարեն:

Գնումների էլեկտրոնային համակարգի վերաբերյալ էլ ֆինանսների նախարարն ասաց, որ թեեւ գործում է, բայց ունի խնդիրներ: Արդեն տրված է տեխնիկական առաջադրանք այդ խնդիրները կարգավորելու համար:

Հարցին, թե ի՞նչ կարծիքի է ՎՊ նախագահի արտահայտության վերաբերյալ, որ պետական բյուջեի 700 մլրդ դրամը վատնվում է, Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ համաձայն չէ այդ մտքին առաջին հերթին այն պատճառով, որ պետական գնումներն ուղղակի այդքանի չեն հասնում: Պետական բյուջեի միջոցներից պետական գնումները կազմում են 262 մլրդ դրամ, որին ավելացրած միջազգային կառույցներից ստացված գնումները կկազմեն 445 մլրդ դրամ: Ֆինանսների նախարարի ներկայացմամբ, այդ գումարից պետք է հանել 132 մլրդ դրամ ուսուցիչների եւ պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերը, որոնք ֆինանսավորվում են այս տողով, ապա ընդհանուր առմամբ գնումների ծավալները կազմում են մոտ 313 մլրդ մլրդ դրամ: Ընդգծելով, որ գնումների համակարգում կան խնդիրներ, ֆինանսների նախարարն ասաց, որ դրանք այնուամենայնիվ համակարգային չեն, եւ չի կարող խոսք լինել դրանց 10 կամ անգամ 5 տոկոսի վատնելու մասին: Ըստ Դավիթ Սարգսյանիՙ խոսք կարող է լինել մի քանի հարյուր միլիոն դրամ չարաշահումների մասին: Ընդ որում, նա նշեց, որ ֆինանսների նախարարության հայտնաբերած եւ Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումների գումարների տվյալները մոտ են միմյանց:

2008-ին ֆինանսների նախարարությունը հայտնաբերել էր 7,2 մլրդ դրամի խախտումներ, ՎՊ-ն` 8 մլրդ դրամի, 2009-ին նախարարությունըՙ 5,3 մլրդ դրամի, ՎՊ-ն` 7,5 մլրդ դրամի, 2012-ին ֆինանսների նախարարությունը` 2,2 մլրդ դրամի, ՎՊ-ն 1,3 մլրդ դրամի: Նախարարը առանձնացրեց 2011-ը, երբ սոցիալական ապահովության ոլորտում 11 մլրդ դրամի չարաշահումներ բացահայտվեցին: Նա տեղեկացրեց, որ չարաշահումների դեպքերի վերաբերյալ 19 գործ է ուղարկվել իրավապահ մարմիններին, իսկ միայն 2011-ին` 51 գործ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ. ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔԸ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՀԱՆԻԻՑ

Հաջորդ գրառումը

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ. «ԹԱԼԱՆ, ԿՈՂՈՊՈՒՏ, ԼԱՓԵԼ ԲԱՌԵՐԸ ՉԿԱՆ ՎՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ. «ԹԱԼԱՆ, ԿՈՂՈՊՈՒՏ, ԼԱՓԵԼ ԲԱՌԵՐԸ ՉԿԱՆ ՎՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական