Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆՙ ՓՈԽԱԴԱՐՁ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԹԱՐՎԱԾ Է

04/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

«Ոչ միայն մեր, եվրոպական կամ ասիական, այլեւ որեւէ այլ երկրում գործող հետախուզական ծառայությունների նպատակն է ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում այնպիսի աղբյուրներից, որոնք չեն հրապարակվում «Նյու Յորք թայմսի» կամ «NBC նյուսի» միջոցով: Եթե այդպես չլիներ, ապա կարիք չէր զգացվի պահելու հետախուզական ծառայությունների մի ամբողջ ապարատ», փորձելով արդարանալՙ ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Տանզանիայում գտնվելու օրերին, պատասխանելով այն մեղադրանքներին, որոնք վերջին շրջանում հնչում են Ամերիկայի դեմ Սնոուդենի բացահայտումներից հետո:

Այս մասին Դար Էս Սալամից հաղորդելով, Ռոյթեր գործակալությունը ավելացնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին էլ Բրունեյում գտնվելու օրերին իր հերթին ասել է, որ Մ. Նահանգները միակ երկիրը չէ, որ «մի շարք գործողություններ» է իրականացնումՙ ապահովելու համար իր անվտանգությունը: «Ինչքան տեղյակ եմ, դա անսովոր պրակտիկա չէ շատ երկրների համար», նշել է նա:

Մյուս կողմիցՙ Ֆրանսիայի նախագահ Օլանդը համաձայնելով հանդերձ, որ վերահսկողությունը անհրաժեշտություն է ահաբեկչությունների դեմ պայքարելու համար, «անհանդուրժելի է» համարել նման արարքները բարեկամների եւ դաշնակիցների միջեւ:

Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեւասն էլ հավելել է, որ Ամերիկան առաջին հերթին պետք է ներողություն խնդրի բոլոր այն երկրներից, որոնց վնաս է պատճառել:

Եվրոմիության մի շարք քաղաքագետներ առաջարկել են սառեցնել Մ. Նահանգներ-Եվրոմիություն ազատ առեւտրի բանակցությունները, որ նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնում առաջիկա հուլիսի 8-ին: «Մենք մեր ամերիկացի գործընկերներից հստակ բացատրություն ենք պահանջում», նշել է Եվրոհանձնաժողովի խոսնակ Պիա Հանսենը:

Բեռլինում արդարադատության նախարար Սաբին Լութաուսեր-Շնարենբերգերը լրտեսության գործողությունները նմանեցրել է սառը պատերազմի տարիների թշնամանքին: «Չէինք պատկերացնում, որ մեր բարեկամները Մ. Նահանգներում մեզ որպես թշնամիների են տեսնում», ասել է նա: Եվրոմիության խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն էլ նշել է, որ Մ. Նահանգները անցել է «բոլոր սահմանները»: «Վստահ էի, որ բռնատերերի եւ ավտորիտար համակարգերի կողմից իրականացվում են գաղտնասլումներ… բայց բարեկամների, դաշնակիցների կողմից կատարվածը պարզապես ցնցող է», ասել է նա «France-2» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:

Հակառակ Մ. Նահանգներ-Եվրոմիություն ուժեղ կապերինՙ լրտեսական մտահոգությունները մնում են այժմեական:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՆՇՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՊՆԴՈՒՄ Է, ԹԵ ԻՆՔԸ ՉԻ ՄԵՂԱԴՐԵԼ ՀՐԵԱՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՊՆԴՈՒՄ Է, ԹԵ ԻՆՔԸ ՉԻ ՄԵՂԱԴՐԵԼ ՀՐԵԱՆԵՐԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական