Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՐՑԵՐ ԿԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԷԼ ԿԱՐԾԵՍ ՄԵՋՆ Է

04/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Իվանիշվիլին ներկայացրել է իր տեսակետները, քանի դեռ նախագահի ընտրությունների միայն օրն է հայտնի

Վրաստանում նախագահի սպասվող ընտրություններից առաջ, որոնք արդեն իսկ կայացված որոշմամբ տեղի կունենան հոկտեմբերի 31-ին, Վրաստանի վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին իրավիճակային ինչ-որ հստակություն է փորձել մտցնել այն ամենի մեջ, ինչ վերաբերում է Վրաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, միեւնույն ժամանակ անհստակ թողնելով առավել կարեւոր հարցերի պատասխանները:

Երեկ Իվանիշվիլին, ինչպես եւ խոստացել էր, մամուլի ընդարձակ ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե Վրաստանը Հայաստանի հետ կարգավորելու շատ հարցեր ունի: «Եվ դա չի վերաբերում միայն Ռուսաստանի հետ փոխհարաբերություններին, այլ մենք քննարկում ենք նաեւ մեր երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր», ասել է վրացի միլիարդատերըՙ արձագանքելով լրագրողներից մեկի` վերջին շրջանում Վրաստանի կառավարության անդամների Երեւան հաճախակիացած այցելությունների մասին հարցին:

Որ հայ-վրացական հարաբերություններում կարգավորման կարիք ունեցող շատ հարցեր կան, Իվանիշվիլու մտքի թռիչքի արդյունքը չէ, սակայն Երեւան հաճախակիացած այցելություններն էլ միշտ չէ, որ կապված են հենց երկկողմ հարաբերություններում առկա խութերի հետ: Թեեւ Ռուսաստանի հետ փոխհարաբերության նշումը հայ-վրացական համատեքստում կարելի է դրականորեն մեկնաբանել, չնայած Իվանիշվիլին հայտարարել է նաեւ, թե «Ռուսաստանն այսօր Վրաստանի համար ամենածանր եւ հետաքրքրական հարցն է»:

Վրաստանի վարչապետի տեղեկացմամբՙ կոնկրետ քայլեր արվում են, թեեւ կա մտահոգություն «այսպես կոչված սահմանների» հետ տեղի ունեցողի մասով: «Հաջորդ քայլերի առնչությամբ ասեմ, որ հրաշքների չեմ սպասում: Չեմ սպասում, որ վաղը կամ մյուս օրը մենք կվերականգնենք տարածքային ամբողջականությունը, եւ որ դա Ռուսաստանն է որոշելու»:

Իվանիշվիլու մեկնաբանությամբ, «բնական է, որ Ռուսաստանը մեծ դեր ունի, բայց մենք, էլ պակաս, եթե ոչ ավել դեր չունենք»: «ՄԵնք պետք է մտածենք ոչ թե տարածքները վերադարձնելու, այլ այն մասին, թե ինչպես համոզենք մեր եղբայր աբխազներին ու օսերին, որ մեր համատեղ կյանքը ավելի լավ է, քան այն, ինչ տեղի է ունենում այսօր», ասել է Վրաստանի վարչապետըՙ այդ համատեքստում կարեւորելով տնտեսության դերը այն մոտեցմամբ, որ հարկավոր է Վրաստանը հետաքրքրական դարձնել նախ հենց վրացիների համար, ապաՙ նաեւ աբխազների եւ օսերի:

Վրաց-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումը Իվանիշվիլին տեսնում է, որ նախ կերականգնվեն Թբիլիսի-Մոսկվա չվերթերը, վիզային ռեժիմի հարցը կլուծվի, 2014-ի Սոչիի օլիմպիադային էլ Վրաստանը հնարավոր աջակցություն կտրամադրի` խաղաղ անցկացնելու համար, ինչը մեծագույն կարեւորություն ունի Ռուսաստանի համար: Եվ սա այն պարագայում, որ նույն Իվանիշվիլու համոզմամբ Վրաստանը ներկա փուլում զենք ձեռք բերելու կարիք չունի, ասել է թե արկածախնդրության չի գնալու:

Հայաստանի հետ կարգավորման հարցեր ունենալու համատեքստում հետաքրքրական է նաեւ, որ Իվանիշվիլին վերահատսատել է իր կառավարության կողմից աբխազական երկաթուղու վերագործարկման առնչությամբ պատրաստակամությունը:

«Աբխազիայով անցնող երկաթուղային հաղորդակցությունը անպայման կվերականգնվի, բայց դրա համար ժամանակ է անհրաժեշտ», «Գրուզիա օնլայն» կայքէջի փոխանցմամբ` հայտարարել է Իվանիշվիլին: Ըստ նրա, այդ երկաթուղին անհրաժեշտ է ինչպես Վրաստանի տնտեսական զարգացման, այնպես էլ աբխազների հետ հարաբերությունների կարգավորման համար:

«Ինչքան շատ ճանապարհ, այդքան մեծ հնարավորություններ զարգացման համար. սա աքսիոմա է», ասել է Վրաստանի վարչապետը: Իսկ թե ինչու սայլը տեղից չի շարժվում, Իվանիշվիլին նշել է, որ ներկա փուլում խնդիրներ են առաջացել, քանի որ հարցը շատ քաղաքականացված է. «Առաջին հերթին, մենք մեր ժողովրդին պետք է բացատրեինք այդ ճանապարհի վերականգնման անհրաժեշտությունը, ըստ իս, դա մեզ հաջողվեց, եւ մենք կսկսենք շարժվել այդ ուղղությամբ»:

Մեկ այլ հարց, որ անմիջապես առնչվում է հայերին, վերաբերում է կրոնական փոքրամասնությունների իրավունքներին, որոնք հարգելու խոստում է տվել Իվանիշվիլին` անդրադառնալով Սամթացկարո գյուղի ուղղափառների կողմից մուսուլմաններին աղոթք անելն արգելելու դեպքերին: Տվյալ դեպքում այնքան կարեւոր չէ կոնկրետ միջադեպը, որքան այն, որ Իվանիշվիլին օրենքը պաշտպանելու համատեքստում հայտարարել է, որ վրացական իշխանությունները խիստ կլինեն ու կպաշտպանեն բոլոր կրոնական փոքրամասնությունների իրավունքները:

Մնացյալ հարցերից, որոնց պատասխանել է Իվանիշվիլին, նշենք, որ, ըստ վարչապետի, ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրումը կարագացվի, վարչապետը քաղաքականությունից, այդուամենայնիվ, կհեռանա, թեեւ երկրից չի հեռանալու, քանի դեռ պատասխան չի տվել բոլոր հարցերին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՀՐԱՄ ԱՎԱՆԵՍՅԱՆ. «100 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ ԵՍ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԸ ՉԷԻ ԳՆԻ»

Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՆՇՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՆՇՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական