Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԱՑԱՆՑԸ ԳԱՂՏՆԱԼՍՎՈՒՄ Է

04/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի. Պ.

Համացանցում գրանցվելուց առաջ յուրաքանչյուրս պետք է տեղյակ լինի, որ գրանցվելուց հետո մեր տվյալներին տիրապետում է արդեն մեկ ուրիշն էլ: Եվ համացանցում որոշակի գրառումներից պետք է խուսափել, քանի որ գրառումները կարող են տեղեկատվություն տրամադրել ազգային անվտանգության մասին:

Բլոգեր Տիգրան Քոչարյանը նշում է` կամ պետք է չմտնել համացանց, կամ էլ մտնել` ինչ-որ չափով կրթվելուց հետո, այսինքն իմանալ` ինչը պետք է գրել, ինչը` ոչ: Օրինակ` եթե որեւէ զորամասում ծառայող զինվորը համացանցում նշում է, որ այնտեղ հոգեբանական ծանր վիճակ է, ապա գաղտնալսողի կողմից այսպիսի ինֆորմացիան կարող է օգտագործվել: Տիգրան Քոչարյանը մեջբերում է դեպքեր, երբ զինվորը, օրինակ, նկարվել է բարձունքին կանգնած, ու ներքեւում երեւում է ամբողջ զորամասը, եւ նկարը տեղադրվել է Odnoklasniki սոցցանցում: Խուսափելու համար անձնական ինֆորմացիան բացահայտ հրապարակելու հետեւանքներից, դեռ դպրոցական բարձր դասարաններից աշակերտները պետք է կրթվեն այդ ուղղությամբ:

Ըստ Տիգրան Քոչարյանի` սահամանափակումներ մտցնելիս էլ ասում են, թե խոսքի ազատությունն է սահամանափակվում: Բայց սոցցանցում սահմանափակումը բացահայտ գրառումների, որոնք առնչվում են անձնական տվյալներին ու անվտանգության հարցերին, կապ չունի խոսքի ազատության հետ: «Իսկ պետական պաշտոնյաները կամ լրատվամիջոցները երբեմն այնպիսի ինֆորմացիա են տարածում բանակի մասին, որ պարզապես շշմում ես», հավելում է Տ. Քոչարյանը: Ի դեպ, լրատվամիջոցներն էլ բանակին վերաբերող թեմաները լուսաբանելիս կամ համացանցում լուսանկարներ ու գրառումներ տարածելիս հարկ է իմանան, որ այդ ամենը հավաքվում է ինֆորմացիոն բազաներում ու կարող է օգտագործվել ի վնաս ազգային անվտանգության:

Հայաստանում Facebook սոցիալական ցանցից ամեն օր օգտվում է շուրջ կես միլիոն մարդ, իսկ ընդհանուր բնակչության կեսը գրանցված է սոցցանցերում ու անընդհատ տեղեկատվություն է տարածում: Ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի` եթե այդ ամբողջ ինֆորամացիան մշակվի մի տեղում, ապա երկրի մասին դա կտրամադրի ավելի շատ տեղեկատվություն, քան կարող ենք պատկերացնել:

Շարունակելով վերահսկողության թեման` Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ կոնկրետ Ազգային անվտանգության ծառայությունն իրավունք չունի ազդելու ինչ-որ մեկի վրա համացանցում ստատուսներ գրելու համար: Նրա կարծիքով` ԱԱԾ-ն չպետք է ունենա այնպիսի գործառույթներ, որոնք կվերահսկեն համացանցում գրված քաղաքական ստատուսները:

Վերջին հաշվով` համացանցից օգտվող ամեն մեկի պատասխանատվությունն է լինել զգույշ իր գրած ու հրապարակած ինֆորմացիայի համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՔ ՕՐ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՆՈՐՎԱՆ ԱՐՔ. ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՆՈՐՎԱՆ ԱՐՔ. ԶԱՔԱՐՅԱՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական