Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԱՅՑ ՎԼԱԴԻՎՈՍՏՈԿ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-4-ը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաք` մասնակցելու անվտանգության ոլորտը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը:

Հանդիպմանը Արթուր Բաղդասարյանը հանդես կգա տրանսպորտային անվտանգության խնդիրներին վերաբերող ելույթով:

Այցի ընթացքում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, Հնդկաստանի եւ այլ երկրների իր գործընկերների հետ: