Կիրակի, Հուլիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՐԺ ԱՒԵՏԻՔԵԱՆԻ «ԱՆՈՅՇԸ» ՉՀԱՄՈԶԵՑ

02/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013

Ժ. Չ., «Նոր Յառաջ», Փարիզ

Հայաստանի մէջ Սերժ Աւետիքեանը քարկոծողներ շատ եղան, անոր ունեցած յանդգնութեան համար, որ ուզած էր «Անոյշ» օպերայի աւանդական բեմադրութեան փոշին առնել: Այնՙ ինչ Սերժ Աւետիքեան Նանթէր-Ամանտիէ թատրոնի բեմէն ներկայացուց, Տիգրանեանի մտայղացած «Անոյշ»ը չէր: Կերպարանափոխած իր տարբերակն էր:

Թէեւ Աւետիքեանի նախաձեռնութիւնը բոլոր նախադրեալները, ամբողջ ներուժն ունէր բացառիկ ներկայացում մը հրամցնելու. Փարիզեան շրջանին մէջ ուշագրաւ բեմ էՙ Նանթէր-Ամանտիէինը: Կրնար Ֆրանսայի եւ յատկապէս Փարիզի թատերական եւ մշակութային շրջանակներուն մօտ «Անոյշ» օպերային եւրոպական եւ միջազգային հնչողութիւն տալ: Երիտասարդ դերակատարներ, հանդիսատեսներու խուռներամ ներկայութիւն, ինչ որ ըսել կ՚ուզէ, որ իսկական պահանջ կայ հայկական բեմադրութիւններու Ֆրանսահայերու եւ Ֆրասացիներու մօտ: Սակայն, այս բոլորով հանդերձ, ներկայացուածը համոզիչ չէր: Զգեստաւորում, բեմայարդարում, երաժշտական գործիքաւորում եւ բեմադրութիւն չծառայեցին Տիգրանեանի «Անոյշ»ը այժմէականացնելու, նորովի ներկայացնելու:

Այն միջոցները, որոնց դիմած է բեմադիրը արդիականացնելու համար հարիւրամեայ օպերան, մնացին երբեմն մտացածին, երբեմնՙ հակասական, մէկ խօսքովՙ վրիպած: Ամենէն մեծ թերինՙ խմբային տեսարաններու թուլութիւնն էր, անորոշութիւնը, յուզականութեան պակասը: «Անոյշ»ի բեմադրութեան իւրայատկութիւններէն մէկն է գիւղական հաւաքական տեսարանները, որոնք կը պարունակեն ազգագրական տուեալներ Համբարձման տօնին առնչուած: Բեմադրութիւնը, բնապաշտական (naturaliste) ոճին դիմելով, մնաց կապկող, թոյլ, ոչ-համոզիչ, ձեւական: Դերակատարներ, երգիչներ, որոնք կը թափառին բեմին վրայ, առանց գիտակցելու, թէ ի՛նչ կ՚ընեն, աննպատակ եռուզեռ մը, բեմական յղացումէ զուրկ:

Թումանեանի «Անոյշ»ին մղիչ ուժը, թատերական ներքին լարումը, կը հիմնուի Սարոյին եւ Մոսիին կոխի պարերուն վրայ, երբ Սարօն, իր սիրահարին, Անոյշին ներկայութենէն գրգռուած, կիրքէն տարուած, կ՚ոտնակոխէ կոխ պարի մէջ ընդունուած ընկերական վարքագիծը, այսինքնՙ առանց դիմացինին պատիւը ոտնակոխ ընելու խաղ բռնել: Սակայն, Սարօն Մոսին կը զգետնէ կիրքէ տարուած: Եւ ահա այս պահէն կը սկսի բուն «տրամ»ը: Այս դէպքը այնքան աննշան, անցողակի կերպով բեմադրուած էր, որ խաղը իր միջուկէն պարպեց: Աւետիքեան «Անոյշ»ի թատերական գործողութիւնը լարած էր Անոյշի մօրՙ իր աղջկան հանդէպ ունեցած աւանդական զգուշաւորութեան վրայ: Այդ զգուշաւորութիւնը ոչ մէկ սկզբունքային արգելք չէ հանդիսացած, որ Անոյշը Սարոյին հանդիպի: Թումանեանի մօտ Անոյշ զոհն է իր եղբօր ու իր սիրականիՙ Սարոյի միջեւ ծագած թշնամութեան:

Անշուշտ հարկ է նորոգել բեմական լեզուն, օրուան նորարարական գիւտերն ու պահանջները գործածել, պայմանով որ խաղին թատերականութիւնը զօրանայ ու իմաստաւորուի: Աւետիքեանի նորութիւնները նպատակային չէին. տղամարդոց իգական շղարշ հագցնել, դասական երաժշտութեան մէջ դհոլ ու զուռնա մէջբերել, չորս պարողներ խաղին մէջ ներմուծել եւ երգային բաժինները արտասանել տալ, փոքր դրուագներու յաւելումները, ինչպէս նաեւ բեմի յետին պաստառի վրայ հեռարձակուած Հայաստանի բնաշխարհի մեծածաւալ նկարները ընդհանուր ներկայացումը տեղադրեցին բնապաշտական տեսադաշտին վրայ, հեռու արդիական ոճաւորումէ:

Երաժշտական առումով, խմբավարըՙ Վահան Մարտիրոսեան եւ երգիչները ապահովեցին որակեալ մեկնաբանութիւն:

Ժան Լուի Մարթինելլի

Կ՚արժէ երկու խօսք ըսել նաեւ Նանթէր-Ամենտիէ թատրոնի տնօրէն Ժան Լուի Մարթինելիի մասին: Հայաստանի անկախութեան օրէն հետաքրքրուած է հայաստանեան թատերախումբերու ձեռքբերումով: 1993ին կը նշանակուի TNS-ի (ThռՉtre National de Strasbourg) տնօրէն: Հայաստան կ՚այցելէ, կը հանդիպի Վահէ Շահվերդեանին, որ այն ժամանակ Վանաձորի թատերական խումբը կը վարէր: Կը հրաւիրէ Ֆրանսա: Շահվերդեան իր թատերախումբով Ֆրանսայի զանազան քաղաքներուն մէջ կը ներկայացնէ Չեխովի «Երեք քոյրերը»: Այն ժամանակ հարց էր, թէ ինչո՞ւ Վահէ Շահվերդեան հայկական խաղացանկէն թատերական երկ մը չբեմադրեց Ֆրանսայի մէջ, այլ դիմեց Չեխովին:

Մարթինելլիի առաջին նախաձեռնութենէն ի վեր հայաստանեան ոչ մէկ թատերախումբ ֆրանսական պաշտօնական նախաձեռնութեամբ հրաւիրուած է Ֆրանսա: «Անոյշ» երկրորդն է, զոր Մարթինելլի հիւրընկալեց, թէեւ նախաձեռնութիւնը իրը չէր:

Նախորդ գրառումը

ՀՈՎՆԱՆՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՌՈՒԲԷՆ ՀԱԽՎԵՐԴԵԱՆ ԵՐԳԵՑ ԻՐ ՆՈՐ ԸՆԿԵՐՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՌՈՒԲԷՆ ՀԱԽՎԵՐԴԵԱՆ ԵՐԳԵՑ ԻՐ ՆՈՐ ԸՆԿԵՐՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

Լրահոս

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

18/07/2026

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։ Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...

Ռուսաստանի պատասխանը կլինի շատ շուտով և շատ կոշտ. Կարասին

18/07/2026

Ռուսաստանն արձագանքել է Ուկրաինայի ԶՈւ կողմից երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստին: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության  Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի...

Էրլինգ Հալանդը 430 տարվա վաղեմություն ունեցող գիրք է նվիրել Բրյունեի գրադարանին

18/07/2026

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող 25-ամյա Էրլինգ Հալանդը վերջերս Նորվեգիայում կայացած աճուրդում 134,000 դոլարով ձեռք է բերել Սնորի Ստուրլուսոնի...

Կադիրովը կոչ է արել կրակ բացել այն երկրների վրա, որոնք աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային

18/07/2026

Մենք հետևակայիններ ենք և պատրաստ ենք առաջ շարժվել Գերագույն գլխավոր հրամանատարի մատնանշած ցանկացած ուղղությամբ, իսկ հատուկ նշանակության ջոկատները բառացիորեն այրվում...

Կիբեռմարտահրավեր․ Ակտիվացրեք «Stop» կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՀՀ ՆԳՆ

18/07/2026

Իրան-ԱՄՆ փոխադարձ հարվածները շարունակվում են

18/07/2026

Իրանն ու ԱՄՆ-ն դարձյալ փոխադարձ հարվածներ են հասցրել: Մասնավորապես՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական