Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՆՈՐԸՆՏԻՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՀԱՅՐ ԱՐԵՆ ՃԵՊԵՃՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Հ. Ծ.

Ի լրացումն «Ազգ»-ի շաբաթ օրվա լրատվության առ այն, որ հայր Արեն Ճեպեճյանը ընտրվել է կանադահայոց թեմի առաջնորդ, ըստ Կանադայից ստացված նորագույն մանրամասնությունների, տեղեկացնում ենք, որ ընտրությունից հետո կանադահայ թեմում ստեղծված «անսովոր ցնցումներից» հետո նորընտիր հոգեւորականը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, տեղեկանալով իրադրությանը, նախ գովելի է համարել Ճեպեճյանի քայլը, ապա, թեմական խորհրդի առաջարկին ի պատասխան, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար մինչեւ նոր ընտրությունների անցկացումը: Վեհափառ հայրապետը նաեւ կոչ է հղել կանադահայությանը անսասան լինել իրենց հավատքում եւ հավատարիմ մնալ Քրիստոսի հանդուրժողական պատգամներին:

Այս կապակցությամբ նորագույն զարգացումներին կարելի է ծանոթանալ մեր ներկա համարի 4-րդ էջում: