Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

ԱՊՐՈՒՄ Է ՄԱՐԴԸ

Մուշեղ Ներսեսի Դանիելյանը ծնվել է Ղարաբաղի Գյուլյաթաղ գյուղում 1900 թ.: 1924 թ. աշխատել է Լեռնային Ղարաբաղի ԼԿԵՄ մարզկոմի քարտուղար: 1918 թ. ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը:

1928 թ. անցել է կուսակցական աշխատանքի եւ զբաղեցրել մի շարք պաշտոններ:

1934 թ. նշանակվել է ՀԿ(բ)կ Բասարգեչարի (Վարդենիսի) շրջկոմի քարտուղար:

1935 թ. ընտրվել է Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար եւ ՀԿ(բ)կ Կենտկոմի բյուրոյի անդամ:

1937 թ. ՀԿ(բ)կ կենտկոմի պլենումի որոշմամբ ընտրվել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի նախագահ:

Մ. Դանիելյանը չհասցրեց կատարել հայրենիքի կողմից իրեն վստահված պատասխանատու աշխատանքը, վրա հասավ չարաբաստիկ 1937 թվականը…

1955 թ. Մուշեղ Դանիելյանը հետմահու արդարացվել է:

Երեւանի ավագանու որոշմամբ թույլատրվել է պետական գործիչ Մուշեղ Դանիելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնել մայրաքաղաքի Աբովյան փող. 33 շենքի ճակատային մասում:

Որոշումն օրերս ի կատար ածվեց. հուշատախտակը փակցվեց: Վաղը նրա հարազատներն ու բարեկամները հանդիսավորապես կնշեն այդ փաստը: