Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Սոնյա Սարգսի Ասատրյանը 3 տարեկան է եւ նրա մոտ հայտնաբերել են արագ զարգացող արյան լեյկոզ / լեյկիմեա:

Սոնյայի ընտանիքն ապրում է Հայաստանում, Գյումրի քաղաքում, Խանջյան 231, տնակ 106 հասցեում:

1988թ. երկրաշարժից հետո, մինչ օրս, ընտանիքն ապրում է տնակում, սոցիալական ծանր պայմաններում եւ ընտանիքի միակ եկամուտը հոգում է Սարգիսը` լեյկիմեայով հիվանդ փոքրիկ Սոնյայի հայրը: Սոնյայի տատիկը նույնպես արդեն 1.5 տարի տառապում է կրծքի քաղցկեղով (մեկ անգամ վիրահատվել է եւ շարունակական բուժման կարիք ունի): Ներկայումս ընտանիքը հայտնվել է խիստ ծանր հոգեբանական եւ ֆինանսական վիճակում: Իսկ քաղցկեղով հիվանդ տատիկը հրաժարվում է բուժումից` հանուն 3-ամյա թոռնիկի կյանքի փրկության:

Մենք Սարգիսի ընկերներն ենք եւ փորձում ենք նրան օգնել մեր հնարավորության սահմաններում… Սակայն, նման հիվանդության բուժումը մեծ գումարներ է պահանջում…

Խնդրում ենք Ձեր / Ձեր կազմակերպության որեւէ օգնությունը` փոքրիկ Սոնյայի կյանքը փրկելու նպատակով, քանի որ նրա հայրը, թե” որպես որդի, եւ, թե” որպես դստեր հայր, հայտնվել է խիստ անելանելի վիճակում…

Անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել համապատասխան փաստաթղթերն ու բժշկական եզրակացությունները:

Որեւէ պարզաբանման նպատակով կարող եք դիմել փոքրիկ Սոնյայի հորը նշված էլ. հասցեով կամ հեռ.համարով`

– էլ. հասցե – Saklian.06@mail.ru, Ssasatryan@gmail.com

– հեռ. համար – +37493553555, +37477051525, +37477306090

Կարող եք կապվել նաեւ մեր հետ նշված էլ. հասցեով:

Նախապես հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը` նամակն ընթերցելու եւ հետաքրքրվածություն ցուցաբերելու համար, քանի որ նման իրավիճակում որեւէ տեսակի օգնությունը խիստ սպասված է…

Թող Աստծո Աջը հովանավորի Ձեզ` բոլոր բարի գործերում…

Bank:YEREVAN, ARMENIA
SWIFT CODE:INJS AM 22
FOR GYUMRI BRANCH
Beneficiary / Account2050153203151001, 2050153203151001 AMD, 2050153203151021 USD, 2050153203151040 EUR, 2050153203151041 RUB
Name:SARGIS ASATRYAN