Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԼԱԿՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ, ԻՍԿ ՕՁԵՐԸ` ՈՉ

28/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի. Պ.

Եթե Երեւանը դիտարկում ենք որպես կենդանի օրգանիզմ, ապա ինչպես մյուս կենդանի օրգանիզմները, Երեւանն էլ անընդհատ փոփոխությունների է ենթարկվում: Երեւանում փոփոխությունները նկատելի են նաեւ կենսաբազմազանության մեջ, եւ կենսաբազմազանության փոփոխության պատճառներից մեկը բուռն շինարարությունն է: Շինարարության հետեւանքով է նաեւ, որ մայրաքաղաքում օձեր ավելի շատ են երեւում: Բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը բացատրում է, որ ոչ թե օձերի քանակն է ավելացել, այլ` մարդկանց ու օձերի հանդիպումները: Եթե տվյալ վայրում շինարարություն է ընթանում, ապա օձերը կորցնում են իրենց բնական միջավայրը, հետեւաբար փոխում են միջավայրը, քանի որ շինարարությունը զբաղեցրել է իրենց բնական էկոհամակարգը: Այնուամենայնիվ, օձերը, ըստ մասնագետի, մեծ միգրացիաներ չեն կատարում:

Արամ Աղասյանի փոխանցմամբ` Երեւանի տարածքում հանդիպող թունավոր միակ օձը գյուրզան է: Գյուրզա կա մասնավորապես Հրազդանի կիրճում, հեռուստաաշտարակի մոտ եւ էլի մի քանի տեղերում: Իսկ ընդհանուր առմամբ` Երեւանում կան 15 տեսակի օձեր, որոնցից, ինչպես նշեցինք, միայն մեկն է թունավոր, սակայն օձերին չտարբերող մարդկանց համար բոլոր օձերն էլ վտանգավոր են թվում: Մասնագետն ասում է` օձ տեսնելիս պարզապես պետք է հեռանալ. օձը երբեք նախահարձակ չի լինում, հակառակը` ինքն է մարդկանցից խույս տալիս:

ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտաշխատող Սիլվա Ադամյանը ասում է, որ մայրաքաղաքում այս մասշտաբով ընթացող շինարարությունը Երեւանը կդարձնի կիսաանապատային գոտի: Սակայն Արամ Աղասյանը երեկվա ասուլիսի ժամանակ չհամաձայնեց նրա հետ` ասելով. «Ծիծաղելի ենթադրություն է, թե Երեւանը կդառնա կիսաանապատային գոտի»: Սակայն Սիլվա Ադամյանի պնդմամբ` դեռ 1930-ականներից ստեղծվել են Երեւանի կանաչ գոտիները, որպեսզի պաշտպանեն կենսաբազմազանությունը եւ քաղաքն անապատային քամիներից: Քաղաքաշինության հետեւանքն է նաեւ, որ Երեւանում ավելացել են մլակները: Սիլվա Ադամյանն ասում է, որ նորակառույց շենքերում ու շինություններում չկան խորշիկներ մանգաղաթեւերի բնադրման համար, այնինչ մանգաղաթեւերի առկայությունը քաղաքում անհրաժեշտ է, քանի որ սրանք ծիծեռնակների նման թռչուններ են եւ օդում բռնում են մլակներ ու թռչող միջատներ: Իսկ ծիծեռնակների վերաբերյալ տիկին Ադամյանը նշում է, որ դրանք քաղաքամերձ թռչուններ են, ոչ թե քաղաքաբնակ, ինչպես մանգաղաթեւերը:

Երեւանում ավելացել են նաեւ աղբակեր թռչնատեսակները, ինչպիսին են, օրինակ, ագռավները, որոնք սնվում են աղբով, առնետներով: «Ու հիմա ամեն քայլափոխի կարելի է տեսնել աղբակեր թռչունների», ավելացրեց տիկին Ադամյանը, ըստ որիՙ եվրոպական քաղաքներում արվում են շենքերի ու շինությունների հատուկ նախագծեր, որտեղ հաշվարկում են նաեւ թռչունների բնադրավայրերը: Սակայն Արամ Աղասյանը սա էլ չընդունեց, այս անգամ ասելով. «Հեքիաթներ մի պատմեք»:

Սիլվա Ադամյանի բացատրությունները մլակների ավելացման մասին հանգեցնում են այն փաստին, որ Երեւանում կենսաբազմազանությունը խախտվել է, եւ դրա պատճառներից մեկն աննորմալ քաղաքաշինությունն է, որը պետք է կասեցնել, քանի որ քաղաքաշինության այս գործընթացն իր ճանապարհին չի խնայում ոչ մի ծառ ու թուփ:

Սիլվա Ադամյանը մեջբերում է տվյալներ, որոնց համաձայն մինչեւ 1980-ականների վերջերը Երեւանի տարածքում ապրում էր շուրջ 158 տեսակի թռչուն, իսկ վերջին տարիներին դրանց թիվը կազմում է 135: Կրճատվել է նաեւ թիվն այն թռչունների, որոնք սնվում են միջատներով, որովհետեւ Երեւանում տարեցտարի կրճատվում են անտառային գոտիները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԲԻԳՆԵՎ ԲԺԵԶԻՆՍԿԻ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԼԻԱՐԺԵՔ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ ՄՏՑՆԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔ

Հաջորդ գրառումը

Սոնյա Սարգսի Ասատրյանը 3 տարեկան է եւ նրա մոտ հայտնաբերել են արագ զարգացող արյան լեյկոզ / լեյկիմեա:

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Սոնյա Սարգսի Ասատրյանը 3 տարեկան է եւ նրա մոտ հայտնաբերել են արագ զարգացող արյան լեյկոզ / լեյկիմեա:

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական