Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԵՆՔ ԵՎ ԷՄՈՑԻԱՆԵՐ

27/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, որտեղ այս օրերին պաշտոնական այցով գտնվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բացվել է «Հայկական պուրակ»: Իսկ մինչ պուրակի բացումը, այսինքնՙ մինչ ՀՀ նախագահի գլխավորած հայկական պատվիրակության այցը Վարշավա, Երեւանում անցյալ կիրակի օրը Սերժ Սարգսյանն ընդունեց եւ բավականին երկարատեւ զրույց ունեցավ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ:

Զենքի առեւտուր

Բայց զենքից սկսենք: Ինչպես գիտենք, Ռուսաստանը զենք է վաճառել Ադրբեջանին, ընդհանուր առմամբՙ 1 մլրդ դոլարի: Եվ այստեղ ամենակարեւոր բառը ոչ թե Ադրբեջանն է, ոչ թե Ռուսաստանը, ոչ էլ անգամ 1 մլրդ դոլարը, այլ` «վաճառելը»: Այսինքն, Բաքուն Մոսկվայից հենց այնպես զենք չի ստացել, եւ սա կարեւոր է, ահա թե ինչու: Միջպետական մի շարք համաձայնագրերով եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում կնքված համաձայնագրերով Հայաստանը Ռուսաստանից զենք է ստանում: Հայկական բանակի գլխավոր, եթե չասենք` միակ զինամատակարարը հենց Մոսկվան է:

Վերջերս ստորագրված միջպետական համաձայնագրով, որում, հիշեցնենք, նախատեսվում է, որ Հայաստանում գտնվող ՌԴ ռազմական բազան` ՀՀ ԶՈւ-ի հետ համատեղ, պարտավորվում է հոգալ ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը ՀՀ ողջ տարածքով: Ռուսաստանը պարտավորվում է պարբերաբար արդիականացնել ՀՀ ԶՈւ-ի զինամթերային պաշարը: Հետեւաբար այն, ինչի համար Բաքուն Մոսկվային ժամանակ առ ժամանակ փող է տալիս ու գնում, Երեւանը դա ստանում է առանց փողի: Մոսկվան, եթե Բաքվին զենքը վաճառում է, Երեւանին տալիս է: Ընդ որում, Բաքվից ստացած իր եկամուտները Մոսկվան ներդնում է սեփական ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար, ինչի օգուտները քաղում է նաեւ Երեւանը, քանի որ ավելի զարգացած ռազմարդյունաբերությամբ Ռուսաստանից ավելի նորագույն զենք-զինամթերք կգա Հայաստան: Որքան Բաքուն զենք գնի Մոսկվայից, այնքան ավելի նորագույն զենք կստանա Երեւանը Մոսկվայից: Եթե անգամ Մոսկվան հրաժարվի զենք վաճառել Բաքվին, հաշվի առնելով թեկուզ «Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները», ապա հասկանալի է, որ 1 մլրդ դոլարը ձեռքին Ադրբեջանին աշխարհի մյուս զինավաճառները չեն մերժելու, հետեւաբարՙ Բաքուն իր ուզած զենքը գնելու է: Եվ առնվազն տարօրինակ կլիներ, եթե այս համատեքստում Մոսկվան մերժեր ադրբեջանցիներին, քանի որ եթե Բաքու է գնում ռուսական զենքը, դա նշանակում է, որ Բաքու չի գնա ոչ ռուսական զենք:

Մինչդեռ Հայաստանում, ինչ ռուսական «Վեդոմոստի»-ի ՌԴ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրը հայտնեց այս տեղեկությունը, խիստ քննադատական հրապարակումներ ու մտքեր են ուղղվում Ռուսաստանին, ընդհուպ, որ «զենք վաճառելով Ադրբեջանին Մոսկվան դավաճանել է իր ռազմավարական գործընկեր Հայաստանին»:

Հասկանալի է, որ սրանք էմոցիաներ են, ոչ ավելին, քանի որ եթե ելնենք նույն էմոցիոնալ մեկնակետից, ապա ինչ-որ մեկին դավաճանելու համար նախ պետք է սիրել, իսկ ո՞վ ասաց, թե Մոսկվան Հայաստանին սիրել է կամ սիրում է, կամ ո՞վ ասաց, որ մեծ քաղաքականության մեջ ինչ-որ մեկին սիրում են, այն էլ` հավերժ: Հետեւաբար, մեծ քաղաքականության մեջ դավաճաններ չկան, ու դավաճանություն չկա, որովհետեւ այնտեղ սիրողներ չկան ու սեր չկա:

Ուրեմն, բիզնեսը չի կարելի խառնել էմոցիաների հետ, որովհետեւ էմոցիաներով բիզնես չեն անում ու քաղաքականություն չեն անում:

Վարշավայի «Հայկական պուրակը»

Նախքան Վարշավա մեկնելը, ինչպես վերը նշեցինք, Սերժ Սարգսյանը կիրակի օրով մի քանի ժամ հանդիպում ունեցավ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ: Վերջինս, ի դեպ, իր երեւանյան այցի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին` կապված վերոհիշյալ ռուս-ադրբեջանական զենքի առեւտրի հետ, ասել էր. «Առեւտրում գնորդի ով լինելը մեծ հաշվով կարեւոր չէ»: Միեւնույն ժամանակ, Պատրուշեւն ընդգծել էր, որ «Հայաստանում ռուսական բանակն է գտնվում»: Ո՞ւմ էր ուղղված ՌԴ-ի բարձրաստիճան իշխանության ներկայացուցիչներից մեկի հիշյալ հայտարարությունը. Վարշավա մեկնել եւ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքել պատրաստվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՞ն, հայաստանյան իշխանությա՞նն առհասարակ, թե՞ բոլոր նրանց, ովքեր իրենց դավաճանված են զգում, քանի որ Մոսկվան Բաքվին կրկին զենք է վաճառել, եւ մտավախություն ունեն, որ երբ ռուսական զենքով ադրբեջանցիները հարձակվեն Հայաստանի վրա, Հայաստանում ռուսական զենքի պակաս կլինի ու դրա կարիքը կզգացվի: Գուցե Պատրուշեւի թիրախն այս երեքն էին` միաժամանակ:

Մի բան է ակնհայտ, եթե ուղղված էր Սերժ Սարգսյանին հենց, այսինքնՙ հիշեցում էր ՀՀ բարձրագույն ղեկավարությանը, թե հնարավոր չէ տնտեսական անվտանգությունը պայմանավորել այլ` եվրոպական արժեհամակարգով, իսկ անվտանգությունն առհասարակ` ռուսական գործոնի հետ կապել, ապա անգամ նման մեսիջ ստանալուց հետո Սերժ Սարգսյանն այսօր Վարշավայում է, որտեղ «Հայկական պուրակ» է բացվել: Հետեւաբար, Երեւանն` ի դեմս նախագահ Սարգսյանի, պարզապես չէր կարող նման արձագանք տալ Մոսկվայի մեսիջին, եթե այդ մեսիջն, իհարկե, եղել է: Բնականաբարՙ Պատրուշեւի հետ նախագահ Սարգսյանը կարող է քննարկած լինել իր «եվրոպական օրակարգը», բայց դա ամենեւին չի նշանակում, որ այդ օրակարգում կետեր կան, որոնք Մոսկվայի համար անընդունելի են, գոնե առայժմ: Հետեւաբար, Պատրուշեւն իր խոսքն ուղղել է «Ռուսաստանի կողմից դավաճանվածներին». համաձայնեք, բավականին պատկերավոր է հնչում` Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, բայց «ռուսական բանակը Հայաստանում է»:

Զենքն ու էմոցիաներն ուղղակի զատել է պետք` հավերժ էմոցիոնալ չմնալու համար:

Նախորդ գրառումը

«ԳԱՆՁԱՍԱՐԻ» ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Հաջորդ գրառումը

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է»

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԿԱՄ ՀԱԽՈՒՌՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ, ԿԱՄ ՀԻԱՑՄՈՒՆՔՈՎ ԳՈՎԵԼ

Լրահոս

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Այս գործողությունները նպատակ ունեն հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը. հայտարարություն

06/07/2026

Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես...

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են. փաստաբան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան...

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն այս պահին մոտենում է ավարտին. նրան պատկանող կենդանիները քնեցվել են. Տոնոյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիները քնեցվել են և տեղափոխվել այլ վայր, լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ ՒԻվետա Տոնոյանը։ «Ես, իհարկե,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական