Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԴԻՆՈԶԱՎՐԻ ՈՒ ԹՌՉՈՂ ՄՈՂԵՍԻ ՈՍԿՈՐՆԵՐ

26/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի. Պ.

Հայաստանի Հանրապետության ու Արցախի տարածքում ծովային ողնաշարավորներն ավելի տարածված են եղել, քան ցամաքայինները, քանի որ շատ վաղ անցյալում այս տարածքների մեծ մասը ծածկված է եղել ծովերով: Հետեւաբար ծովային ողնաշարավորների մնացորդներ հայտնաբերվել են ավելի շատ: Այս մասին լրագրողներին երեկ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մելիք-Ադամյանը : Ըստ նրա` մինչ վերջերս կարծիք էր տարածված, թե Հայաստանում դինոզավրեր չեն եղել, սակայն իրականում եղել են, եւ դա փաստում է Սանկտ Պետերբուրգից մի հնէաբանի հայտնաբերած դինոզավրի ոսկորը, որը նա հայտնաբերել է Սեւանի լեռնաշղթայի տարածքում: Դինոզավրի այս ոսկորի մասին, Հայկ Մելիք-Ադամյանի փոխանցմամբ, նաեւ հրապարակում է եղել: Սկզբում եղել են կասկածներ, թե դա թռչող մողեսի ոսկոր է, սակայն հետո ապացուցվեց, որ դինոզավրի ոսկոր է: Դինոզավրի տեսակը, սակայն, հնարավոր չի եղել որոշել: Բարձրությունը ենթադրվում է` եղել է 1,5-2 մետր: Դինոզավրի մնացորդներ հայտնաբերվել են նաեւ Վրաստանի տարածքում:

Հայկ Մելիք-Ադամյանն ավելի սենսացիոն է համարում իրականում թռչող մողեսի ոսկորի հայտնաբերումը 1980-ականների կեսերին Վայքի շրջանում: Սա հայտնաբերել է Սանկտ Պետերբուրգում ապրող հայտնի հնէաբան Աթարբեկյանը: Այս մասին ռուսական մամուլում եղել է հրապարակում, սակայն բավականին ուշացումով` 2005 թվին:

Հայկ Մելիք-Ադամյանի փոխանցմամբ` թռչող մողեսն ապրել է շուրջ 90 միլիոն տարի առաջ, եւ դրա չափերը բավականին մեծ են եղել, այնքան, որ կարելի է համեմատել սպորտային ինքնաթիռի հետ: Քաշը եղել է շուրջ 40 կիլոգրամ, իսկ թեւերի բացվածքը` շուրջ 8 մետր: Ըստ բանախոսի` սա, սակայն, աշխարհում հայտնաբերված ամենամեծ թռչող մեղեսը չէ. Հարավային Ամերիկայի տարածքում հայտնաբերվել են թռչող մողեսներ, որոնց թեւերի բացվածքը հասել է մինչեւ 12 մետրի:

Հայաստանում հայտնաբերված թռչող մողեսի ու դինոզավրի ոսկորները հիմա պահվում են Սանկտ Պետերբուրգի Կենտրոնական երկրաբանական թանգարանում: Նմուշներն այնտեղ են, քանի որ այնտեղ է ապրում հնէաբան Աթարբեկյանը, հայտնաբերելուց հետո նա դրանց տարել է իր հետ: Բացի դրանից, ըստ Հայկ Մելիք-Ադամյանի, Հայաստանում դինոզավրի մասնագետ չունենք:

Եթե ունենանք բավարար մասնագետներ ու ֆինանսավորում, ապա այստեղ հնէաբանությունը նույնպես կզարգանա ավելի արագ, քանի որ դրա համար Հայաստանի ու Արցախի ընդերքը, որը լի է անակնկալներով, նախադրյալներ տալիս է:

Երկրաբան Մելիք-Ադամյանն ասում է, որ Հայաստանի ու Արցախի տարածքում ապրել են նաեւ հսկա կաթնասուններ. «Օրինակ` անձամբ ես փղի մի ատամ եմ գտել»: Իսկ 1970-ականների կեսերին Լերմոնտովո գյուղի շրջակայքում գտնվել է բրդոտ մամոնտի կմախք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱՄ ՇԱՀԻՆՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ ՈՒ ՀԱՄԱԽՄԲՄԱՆԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ ՈՒ ՀԱՄԱԽՄԲՄԱՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական