Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍ. «ՀԱՃԵԼԻ Է, ՈՐ ԴԱՆԻԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՂԹԱՆԱԿՈՒՄ ՆԱԵՎ ԻՄ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԿԱՐ»

22/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն արձակուրդից հետո միացել է Կրասնոդարի «Կուբանի» իր խաղընկերներին, որոնք ուսումնամարզական հավաք են անցկացնում Ավստրիայում: Արասը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին:

– Արաս, ինչպե՞ս հասար Բադ-Տատցմանսդորֆ:

– Ամստերդամից մեկնեցի Վիեննա, որտեղ ինձ դիմավորեցին ակումբի ներկայացուցիչները: Ընթրիքին արդեն հյուրանոցում էի: Հաճելի է կրկին գտնվել այն մարդկանց շրջապատում, ում հետ հիանալի մրցաշրջան անցկացրինք: Այժմ պատրաստվում ենք նոր մրցաշրջանին, որում հույս ունեմ, որ ավելի հաջող հանդես կգանք:

– Արձակուրդդ որտե՞ղ անցկացրիր:

– Ընտանիքիս հետ մնացինք Ամստերդամում: Նույնիսկ չէի ծրագրել որեւէ տեղ մեկնել, քանի որ ժամանակը քիչ էր:

– Քեզ երկրպագում էինք Հայաստանի հավաքականի հանդիպումների ժամանակ: Հայերը 2 անգամ զարմացրին բոլորին, նախ տանը պարտվեցին Մալթային, ապա հյուրընկալվելիս ջախջախեցին Դանիային:

– Պատասխանս յուրօրինակ չէ. սա ֆուտբոլ է: Մալթայի հավաքականն արագ գոլ խփեց ու պահպանեց հաղթական հաշիվըՙ ամբողջ թիմով հուսալիորեն պաշտպանվելով: Իսկ մենք ոչ մի կերպ չէինք կարողանում գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Նման բան պատահում է նույնիսկ ավելի տիտղոսակիր թիմերի հետ: Փոխարենը Կոպենհագենում շատ համախմբված հանդես եկանք: Դաշտի տերերը թերեւս մինչեւ հանդիպումն իրենց հաշվին արդեն 3 միավոր էին գրանցել: Հաճելի է, որ հաղթանակում նաեւ իմ ներդրումը կար: Ճիշտ է, Մալթայի հավաքականի հետ խաղում ձախողվեցինք: Սակայն այսօր Հայաստանի հավաքականն ունակ է ուժեղ մրցակիցներին հաղթելու:

– «Կուբանի» զբաղեցրած 5-րդ տեղը ՌԴ առաջնությունում հանգամանքների հաջող դասավորման արդյո՞ւնք է:

– Ես այդպես չեմ կարծում: Ավելի շուտ մենք միավորներ կորցրինք, քան հավաքեցինք: Շատերն այն կարծիքին էին, որ առաջնության գարնանային հատվածում «Կուբանի» համար խաղացանկն անհաջող է կազմված: Եվ ի՞նչ. մենք այդ փուլում ոչ մի պարտություն չկրեցինք:

– Նախապատրաստական շրջանում թիմի մի քանի ֆուտբոլիստներ հեռացան «Կուբանից»: Որքանո՞վ դա կազդի թիմի ելույթների վրա:

– Մշտապես ափսոսում ես, որ թիմից հեռանում են ֆուտբոլիստներ, որոնց հետ հաջողության ես հասել: Սակայն ֆուտբոլում դա անխուսափելի է: Կորուստները նվազագույնն են, բացի այդ պահեստայինների թվում կան ուժեղ ֆուտբոլիստներ:

– Այս տարի «Կուբանը» մասնակցելու է նաեւ եվրոգավաթների խաղարկությանը: Նշանակում է, որ հարկավոր է պայքարել մի քանի ֆրոնտով:

– Այդ հարցը բոլոր թիմերն էլ պետք է լուծեն: «Կուբանը» ներկայումս առաջադիմում է եւ վստահ եմ, որ հիմնախնդիրները հաջողությամբ կլուծվեն:

– Ի՞նչ ակնկալիքներ ունես մրցաշրջան 2013/14-ից:

– Նույնը, ինչ որ «Կուբանի» ֆուտբոլասերները: Սպասում եմ նոր հաղթանակներ եւ թիմային նոր ռեկորդների գրանցում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ «ԼԻՎԵՐՊՈՒԼ» ՎՏԱՆԳՎԱԾ Է

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ «ԼԻՎԵՐՊՈՒԼ» ՎՏԱՆԳՎԱԾ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական