Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ա. ԱՇՈՏՅԱՆ. «ԱՅՍ ՏԱՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՄԵԾ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ»

22/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Հ.

Երեկ տեղի ունեցավ «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունը, եւ Երեւանի թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն այցելեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Անցյալ տարի արձանագրված քննությունների հանդարտ ընթացքը մենք ամրապնդեցինք նաեւ այս տարի. եթե տարիներ առաջ հանրությունն ապրում էր ընդունելության քննություններով, ապա այսօր ծնողները համեմատաբար հանգիստ են: Թե՛ կազմակերպչական եւ թե՛ բովանդակային խնդիրներով լուրջ դժգոհություն չկա, որն էլ իր հերթին վկայում է մեր աշխատանքի դրական արդյունքի մասին: Քննությունների հաջողությունը պայմանավորված է գործընթացի նկատմամբ հանրության դրական ընկալումներով, բացասական լրահոսի շատ չնչին տոկոսով, ինչպես նաեւ դիմորդների ցուցաբերած բարձր առաջադիմությամբ», երեկ ասաց Արմեն Աշոտյանը :

Աշոտյանը նշում է, որ այս տարի արձանագրվել են մեծ քանակությամբ բարձր գնահատականներ, մասնավորապես հումանիտար առարկաներից, որն էլ նախարարին հիմք է տալիս ենթադրելու, որ շատ մասնագիտությունների գծով մրցույթը թեժ է լինելու, եւ անցողիկ միավորների շեմը կբարձրանա:

ԿԳ նախարարն ասաց, որ հաջորդ տարի ԳԹԿ-ի հետ կանցկացվեն նախապատրաստական աշխատանքներ` շտեմարանների բազան ավելացնելու եւ նրանցում որոշակի կառուցվածքային փոփոխություններ անելու կապակցությամբ: Միասնական քննությունների արդյունքներն ըստ կարգի կամփոփվեն հուլիսի 15-ին, որպեսզի տարկետման իր գործառույթը հասցնի իրականացնել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատականներ, սակայն առաջին հայտով չեն ընդունվել, հնարավորություն կունենան լրացուցիչ հայտով դիմելու եւ ստացած քննություններով ընդունվելու բացառապես թափուր տեղեր մնացած մասնագիտությունների գծով:

Քննության արդյունքները կհրապարակվեն 5 օր անց, իսկ քննական թեստի ճիշտ պատասխաններըՙ քննության օրը, ԳԹԿ եւ ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքերում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՂՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԸ ԲԱՔՈՒՆ Է ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական