Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

21/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 20-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում` «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի շենքում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու շքանշանների հանձնման արարողություն: Իրենց ազգօգուտ եւ եկեղեցանվեր գործունեության համար Հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացան տիար Լազար Սուջյանը եւ տիկին Լաուրա Հարությունյանը :

Արարողության ընթացքում նվիրյալների կյանքին ու գործունեությանն անդրադարձան Սիմեոն Հախումյանը եւ Լազար Սուջյանը: Այնուհետեւ «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Մայր աթոռի հոգեւոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը:

Տիար Լազար Սուջյանին ուղղված հայրապետական կոնդակում մասնավորապես նշված է. «Խորհրդային տարիներից սկսյալ շուրջ քառորդ դար Դուք ծառայեցիք Հայ Եկեղեցու գործերի խորհրդում եւ ՀՀ Կրոնի գործերի պետական խորհրդում` տեսուչից հասնելով մինչեւ նախագահի պաշտոնին: Այսօր ուրախությամբ ենք անդրադառնում, որ Դուք միշտ եղաք ու մնացիք մեր Եկեղեցու շահերի նվիրյալ պաշտպանն ու ազնիվ ջատագովը` ջանալով առավելագույնն ի սպաս բերել, որպեսզի Հայոց Եկեղեցին հնարավորություն ունենա լիարժեքորեն իրականացնել իր օրհնաբեր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Հավատավոր հայորդուդ աջակցության շնորհիվ իրականացվեցին բազմաթիվ աստվածահաճո նախաձեռնություններ, որոնք պայծառություն բերեցին մեր Եկեղեցուն եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ձեր գործունեության կարեւոր արգասիքներից եղավ Հաղպատի, Սանահինի, Նորավանքի եւ պատմական այլ վանքերի ու եկեղեցիների վերադարձը մեր Սուրբ Եկեղեցուն, որով մեր դարավոր սրբավայրերը վերստին իրենց դռները բացեցին հավատացելոց առջեւ` ծառայելով հայորդյաց հոգեւոր կարիքներին: Արժանհիշատակ են նաեւ Ձեր ջանքերը Սուրբ Էջմիածնի գանձերի ցուցադրությունը արտերկրում կազմակերպելու գործում, որն ունեցավ շարունակական ընթացք` մեր հոգեւոր-մշակութային հարստությունը ճանաչելի դարձնելով օտար ժողովուրդներին»:

Տիկին Լաուրա Հարությունյանին ուղղված հայրապետական կոնդակում ասված է. «Ուրախ ենք այսօր հաստատելու, որ հակառակ խորհրդային տարիների հակաեկեղեցական տրամադրությունների, Դուք կարեւոր աջակցություն բերեցիք մեր Սուրբ Եկեղեցուն` քրիստոնեական մեր հավատքը պահպանելու եւ մեր հոգեւոր հարուստ ավանդներն ու ժառանգությունը սերունդներին փոխանցելու սրբազան իր առաքելության մեջ: Հայաստանի անկախությունից հետո եւս շարունակեցիք արդյունավորապես ծառայել մեր Հայրենիքին` Ձեր կարողություններն ի սպաս բերելով մեր Սուրբ Եկեղեցու գործունեությանը: Մենք գոհություն ենք մատուցում Բարձրյալին, որ մեր ժողովրդին օրհնել է Ձեզ պես հավատավոր ու եկեղեցասեր զավակներով, ովքեր իրենց կյանքն իմաստավորում են աստվածահաճո գործերով»:

Կոնդակների ընթերցումից հետո Վեհափառ հայրապետը Լազար Սուջյանին եւ Լաուրա Հարությունյանին հանձնեց «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո շքանշան: Մեծարյալներն իրենց հերթին շնորհակալության խոսք ուղղեցին Նորին Սրբությանը եւ Մայր եկեղեցուն իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադրության եւ բարձր գնահատանքի համար:

Արարողության ավարտին ներկաներին իր օրհնությունը բերեց Ամենայն հայոց կաթողիկոսը` վերստին շնորհավորելով տիար Լազար Սուջյանին եւ տիկին Լաուրա Հարությունյանին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՎՍՏՐԻԱ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԳՈՆՍԱԼՈ ԳՈՒԱՐՉ. «ԵՍ ԻՆՁ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՅ ԵՄ ԶԳՈՒՄ»

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ԳՈՆՍԱԼՈ ԳՈՒԱՐՉ. «ԵՍ ԻՆՁ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՅ ԵՄ ԶԳՈՒՄ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական