Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՎԱՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԿՎԻՃԱՐԿԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԻՏՂՈՍԸ

Պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի Վանես Մարտիրոսյանը հերթական մենամարտը կանցկացնի ամերիկացի Դեմետրիուս Անդրադեի հետ: Այդ մենամարտի հաղթողն իրավունք կստանա կրելու WBO-ի վարկածով առաջին միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը թափուր է մնացել: Տիտղոսի տերըՙ ռուսաստանցի Զաուրբեկ Բայսանգուրովը պետք է հուլիսի 6-ին Կիեւում մենամարտեր Անդրադեի հետ ու փորձեր պաշտպանել չեմպիոնական գոտին: Սակայն վնասվածքի պատճառով նա չի կարող ռինգ դուրս գալ:

Ուստի բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը Վանես Մարտիրոսյանին առաջարկել է մենամարտել Անդրադեի հետ: Այդ մենամարտի հաղթողը հետագայում պետք է աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը պաշտպանի Բայսանգուրովի հետ մրցամարտում:

Վանես Մարտիրոսյանը ռինգում 33 հաղթանակ է տոնել, մեկ մենամարտ ավարտել է ոչ-ոքի: Նրա մրցակիցը եւս անպարտելի էՙ շահելով բոլոր 19 մենամարտերը: Հիշեցնենք, որ Վանեսը վերջերս էր ռինգ դուրս եկել: Արդեն 2-րդ ռաունդում նա մի քանի անգամ նոկդաունի էր ենթարկել մրցակցին, որի մարտավկան խնդրել էր մրցավարին դադարեցնել մենամարտը: