Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ 50 ՏՈԿՈՍՆ Է «ՇԱԽՏՅՈՐԻՆԸ»

20/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մյուս մասը Ռուբեն Հայրապետյանինն ու Օլեգ Մկրտչյանինն է

Զանգվածային լրատվամիջոցները շարունակում են զանազան տեղեկություններ հաղորդել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ, որի իրականացմանն անհամբերությամբ են սպասում իրոք տաղանդավոր ֆուտբոլիստի բազմահազար երկրպագուները: Բրիտանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Մխիթարյանը պետք է հունիսի 18-ին Լիվերպուլում բուժզննում անցներ եւ շուտով նրա հետ պայմանագիր կնքվեր: Իսկ ահա PanARMENIAN.Net-ի տեղեկություններով, Հենրիխն այսօր առավոտյան է Երեւան-Մոսկվա-Լոնդոն չվերթով մեկնելու Մեծ Բրիտանիա:

Մխիթարյանի տրանսֆերին է անդրադարձել նաեւ ռուսական «Սպորտ-Էքսպրեսը»: Ըստ թերթի թղթակից Արթուր Պետրոսյանի, Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների միայն 50 տոկոսն է պատկանում «Շախտյորին»: Մյուս 50 տոկոսը պատկանում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ Կրասնոդարի «Կուբանի» սեփականատեր Օլեգ Մկրտչյանին, որն ի դեպ հովանավորում է նաեւ Դոնեցկի «Մետալուրգն» ու Երեւանի «Բանանցը»: Ըստ լրագրողի, հենց այս հանգամանքն էլ որոշակի դժվարություններ է առաջացնում գործարքի կնքման հարցում: Այդ նպատակով հրավիրվել էր հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, որը զբաղվում է նաեւ Զլատան Իբրահիմովիչի եւ Մարիո Բալոտելիի գործերով: Ինչպես երեւում է, նրան հաջողվել է կարգավորել բոլոր հարցերը եւ «Լիվերպուլը» մոտ է իր գլխավոր նպատակն իրականացնելուն: Այլապես Մխիթարյանը Լոնդոն չէր մեկնի:

Ճիշտ է, որոշ փակագծեր է բացել «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Ըստ նրա, անգլիացիներն առաջարկել էին Հենրիխի պայմանագրով նախատեսված փոխհատուցման գումարը (30 մլն եվրո), սակայն ակումբի ղեկավարությունը մերժել էր:

«Ինչպես գիտեք, ներկայումս «Լիվերպուլն» ու «Շախտյորը» բանակցություններ են վարում Մխիթարյանի տեղափոխության վերաբերյալ: Հենրիխը ցանկանում է հեռանալ: Տեսնենք, թե առաջիկայում ինչ կլինի: Շատ դժվար կլինի կորցնել թիմի առաջատար 3 ֆուտբոլիստներինՙ Վիլիանին, Ֆեռնանդինյոյին եւ Մխիթարյանին: Հուրախություն մեզ, զգալով դա, նրանց փոխարինողներ գտանք: Իհարկե, սկզբնական փուլում մի քիչ դժվար կլինի, սակայն հետագայում ամեն ինչ կկարգավորվի», նշել է Լուչեսկուն:

Ըստ Daily Mirror-ի, «Լիվերպուլը» 17,5 մլն ֆունտ ստեռլինգով կվաճառի Էնդի Քերոլին, որպեսզի թիմ հրավիրի Հենրիխ Մխիթարյանին, Քրիստիան Աստուին եւ Լուիս Ալբերտոյին: Նշվում է, որ «Լիվերպուլի» տրանսֆերային գլխավոր նպատակը Հենրիխ Մխիթարյանն է, որին ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի 22 մլն ֆունտ ստեռլինգ վճարել:

Եթե Մխիթարյանի տեղափոխությունը «Լիվերպուլ» կայանա, իսկ դրանում արդեն կասկած լինել չի կարող, ապա դա կլինի հետխորհրդային ֆուտբոլի ամենաթանկ տրանսֆերներից մեկը: Առայժմ ամենաբաձր գինը վճարել է «Մանչեսթր Սիթին» «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Ֆեռնանդինյոյի համար (40 մլն եվրո): 2-րդ տեղում «Շախտյորի» մեկ այլ խաղացողիՙ Դմիտրի Չիգրինսկու տրանսֆերն է: 2010-ին նրա տեղափոխության դիմաց «Բարսելոնը» 25 մլն եվրո էր վճարել: Համեմատության համար նշենք, որ 2000-ին Անդրեյ Շեւչենկոյի տեղափոխության համար «Միլանը» 23 մլն եվրո էր վճարել Կիեւի «Դինամոյին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՐԱՄԷ» ԱՐՈՒԵՍՏԻ ՑՈՒՑԱՍՐԱՀԻ ԼԻԲԱՆԱՆԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԸ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐՈՒ ՈՒ ՔԱՆԴԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ ԿԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԷ ԲԷՅՐՈՒԹԻ ԻՐ ԿԵԴՐՈՆԻՆ ՄԷՋ

Հաջորդ գրառումը

2 ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

2 ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական