Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՅՈՒՆԵՍԿՕ-Ի «ԱՇԽԱՐՀԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐՈՒՄ

20/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Պ.

Հունիսի 18-ին Կորեայի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ եւ Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտությունը»:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հայկական հայտը համալրել է աշխարհի բոլոր մայրցամաքներից ներկայացված քարից մինչեւ ձայնային կրիչների վրա պահպանվող 299 փաստաթուղթ պարունակող ցանկը: Այսուհետեւ, Արամ Խաչատրյանի անունը կդասվի այս ցանկում արդեն իրենց տեղը գտած աշխարհահռչակ այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Բեթհովենը, Բրամսը, Շոպենը եւ մյուս մեծերը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրը մեկնակրել է 1992թ.-ին` աշխարհի արխիվների եւ գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում կազմվել է «Աշխարհի հիշողության» միջազգային ռեգիստր, որը փաստագրական ժառանգության ցուցակ է` փաստաթղթերի, ձեռագրերի, տեա»հնչյունային նյութերի ու գրադարանային հավաքածուների եւ արխիվների, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում: Դրանք պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ մարդկության համար:

Այս տարի Ռեգիստրում գրանցված անվանացանկը ներառում է Վրաստանի եւ Մեծ Բրիտանիայի կողմից համատեղ ներկայացված «Վագրենավորը» պոեմի ձեռագիրը, Գերմանիայի կողմից ներկայացված Կարլ Մարքսի ինքնագրով «Կապիտալ» աշխատության ձեռագիրը, 15-18 դարերում Լեհաստանի թագավորության եւ Օսմանյան Կայսրության միջեւ կնքված խաղաղության պայմանագրերը, Իսպանիայի կողմից ներկայացված «The Decreta of Leցn of 1188 ե վերտառությամբ Եվրոպական խորհրդարանական համակարգի վերաբերյալ ամենահին փաստաթուղթը, 1497-1499 թթ. Վասկո դա Գամայի Հնդկաստան կատարած ճամփորդության վերաբերյալ ձեռագիրը:

«Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտությունը» հայտը պատրաստվել է Հայաստանի արտգործնախարարության կողմից` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի եւ կոմպոզիտորի որդի Կարեն Խաչատրյանի օժանդակությամբ:

«Աշխարհի հիշողություն» ծրագրում սա հայկական երրորդ փաստագրական ժառանգությունն է. 1997 թվականից Հայաստանը ներկայացված էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանով, իսկ 2011թ.-ից` «Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին» ուսումնասիրությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ. «ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է 60-ԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՁԱԿԱԳԻՐՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՍԵՐՆԴԻՆ»

Հաջորդ գրառումը

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԵՆՑԸ` «ԳԱՖԵՍՃՅԱՆՈՒՄ»

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԵՆՑԸ` «ԳԱՖԵՍՃՅԱՆՈՒՄ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական