Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՀՈՒՅՍ Է ՓԱՅՓԱՅՈՒՄՙ ԿԼԻՆԻ ԱՊԱՀՈՎ ԵՎ ԽԱՂԱՂ ԵՐԿԻՐ

20/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Հ.

«Ես կարծում էի, թե մեսիջները, որոնք ուղարկեցի Գյումրիից, հասանելի են բոլորին»: Սա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեսակետն է Գորիսի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում վերջերս տեղի ունեցած ողբերգական պատահարի վերաբերյալ:

«Միջոցառումները չենք անցկացնում այնտեղ, որտեղ դեպք է կատարվում: Միջոցառումներն անցկացնում ենք ամբողջ հանրապետության տարածքում: Եթե ուշադիր եք ոստիկանության լրատվական ծառայությանը, մենք պարբերաբար զեկուցում ենք զենք-զինամթերք առգրավելու, հանցագործությունները բացահայտելու, թիկնազորով ման գալու մասին եւ այլն: Ինչ վերաբերում է Գորիսի կոնկրետ դեպքինՙ վատ դեպք է: Ես կարծում էի, թե մեսիջները, որոնք ուղարկեցի Գյումրիից, հասանելի են բոլորի համար: Բայց դե ազգային առանձնահատկություն է: Կարծում եմՙ մեր հասարակությունն էլ, նման մարդիկ էլ կհրաժարվեն այդ առանձնահատկությունից, եւ կարծում եմՙ կլինի բառիս բուն իմաստով ապահով եւ խաղաղ երկիր», «Արզնի» օդանավակայանի տարածքում հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ երեկ ասաց ոստիկանապետըՙ հավելելով, որ գործը զինվորական դատախազության վարույթում է, եւ էթիկայի նորմի խախտում է գնահատական տալը: Հարցինՙ արդյոք հավատո՞ւմ է, որ դեպքի պահին Սուրեն Խաչատրյանը քնած է եղել, ոստիկանապետն ասաց. «Ես, ի տարբերություն ձեզ, լրագրող չեմ: Ես ՀՀ ոստիկանապետն եմ եւ չեմ կարող այդպիսի հռետորական հարցերի պատասխանել»:

Անդրադառնալով արդեն մեկ տարի հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի գործին, ում նկատմամբ վերջերս նոր մեղադրանք է առաջադրվել, Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Ոչ մեկի գտնվելու վայրը Երկիր մոլորակի վրա անհայտ չի կարող լինել: Գոնե այս տարիների ընթացքում ապացուցել ենք, որ ամենահեռու երկրներից ենք բերում մեր զբոսաշրջիկ իրավախախտներին: Այստեղ ես խնդիր չեմ տեսնում: Այլ երկրների հետ գրագրությունները շատ դժվար են եւ երկար են տեւում: Եթե մենք հին, Սովետական Միության որոշ երկրների հետ ուղղակի հեռախոսային կապով կարողանում ենք խնդիրներ լուծել, այստեղ այլ պետությունների հետ աշխատելուց մենք դիվանագիտական, Ինտերպոլի եւ այլ խողովակներով ենք աշխատում, ինչն ունի իր բյուրոկրատական ձգձգման պատճառները», նշեց Վլադիմիր Գասպարյանըՙ հավելելով, որ Աշոտ Սուքիասյանին հայտնաբերելու հետ կապված խնդիրներ չունեն: Ոստիկանապետի հավաստիացմամբՙ աշխատանքներ են տարվում, ու իրենք գիտեն, թե որտեղ է Սուքիասյանը: «Բայց որ ասեմՙ վաղը կբերենք, վաղը չենք բերի: Ունենք ծանր դեպքերով հետախուզվողներ, որոնք հայտնաբերվել են այս կամ այն երկրներում, բայց մի քանի ամիս էՙ օրենքների պատճառով չենք կարողանում, իրենց օրենքների պատճառով»:

Մի քանի օր առաջ Աշոտ Սուքիասյանը բաց նամակ էր տարածել, տեղեկացնելով, որ Կիպրոսում օֆշորների հետ կապված գործին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը որեւէ առնչություն չունեն: Սուքիասյանը խոստովանել է, որ ներկայացրել է վարչապետի եւ հոգեւորականի տվյալները, որպեսզի առավել ապահովված լինի: Հարցինՙ որքանո՞վ է հավատում Սուքիասյանի նամակին, Գասպարյանը պատասխանեց. «Ես ոստիկանապետն եմ, վաղը ինձ կմեղադրեն իմ հնչեցրած կարծիքի համար: Որպես քաղաքացի իմ համոզումն ունեմ, բայց ուսադիր կրելու պայմաններում այստեղ կանգնած իմ քաղաքացու կարծիքը թող մնա ինձ: Ինչ վերաբերում է ոստիկանության պետին, զեկուցեմ, որ գնում է նախաքննություն եւ կատարվում են բոլոր անհրաժեշտ օպերատիվ եւ քննչական միջոցառումները: Մենք մեր աշխատանքով ցույց ենք տվել, որ բաց ենք աշխատում»:

Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում որոշում է կայացվելՙ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ հանցավոր ճանապրահով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ԻՐԻՆԱ ԶԱՔՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ՎՐԱՑԻՆԵՐԻ ՆԱԽԱՆՁԸ, ԿԱՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԳԻՆՈՒ «ՀԱՅԿԱԿԱՆ ՊՂՊՋԱԿՆԵՐԸ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՎՐԱՑԻՆԵՐԻ ՆԱԽԱՆՁԸ, ԿԱՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԳԻՆՈՒ «ՀԱՅԿԱԿԱՆ ՊՂՊՋԱԿՆԵՐԸ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

15/10/2025

Թովմաս Առաքելյանը գրում է. 2019 թվականն էր, ճեմարանական էի: Սկսվել էր Հայոց Եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը: Մի քանի...

ԿարդալDetails

Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունը պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները

15/10/2025

Հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով. Արման Թաթոյան

15/10/2025

Ում հաղորդման հիման վրա են ձերբակալել 5 հոգևորականների

15/10/2025

ԱԱԾ֊ի աշխատակիցները ՀԱԵ֊ի Արագածոտնի առաջնորդարանում են (տեսանյութ)

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական