Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

Կեսգիշերին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին հարակից Սարյանների ընտանիքին պատկանող բնակարանում տեղի է ունեցել հոսանքալարերի կարճ միացում: Հրշեջ ծառայության օպերատիվ աշխատանքով անմիջապես վթարը տեղայնացվել է եւ կանխվել է հրդեհի բռնկումը:

Մարդկային եւ նյութական վնասներ չկան: Այս պահին ճշտվում են վթարի պատճառները:

Ներկայումս թանգարանում ընթանում են հիմնավոր վերանորոգման աշխատանքներ, ինչի կապակցությամբ մշակութային արժեք ներկայացնող բոլոր իրերը տեղափոխված են ապահով վայր: