Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՉՈՐՍԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ

Լեւոն Արոնյանը կմասնակցի սեպտեմբերի 9-15-ը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվելիք «Սինկֆիլդի գավաթի» խաղարկությանը: Նրա մրցակիցները կլինեն ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակի առաջատար Մագնուս Կառլսենը եւ ԱՄՆ-ի առաջատար 2 շախմատիստներ Հիկարու Նակամուրան ու Գատա Կամսկին: Մրցաշարը կանցկացվի 2 շրջանով: Մրցանակային հիմնադրամը 170 հազար դոլար է:

Ամերիկացի գործարար Ռեքս Սինկֆիլդը վերջին 4 տարիներին արժանանում է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի հատուկ մրցանակին շախմատում ունեցած մեծ ներդրման համար: Նրա ջանքերով Սենթ Լուիսում հիմնվել է շախմատի ակումբ եւ ուսումնական կենտրոն: