Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇ

Մարվել եւ շրջանառության մեջ է դրվել Հայաստանում կոնյակագործության հիմնադրմանը նվիրված նամականիշ: Մարման արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:

Նամականիշի վրա պատկերված են կոնյակով լի բաժակ, խաղողով զամբյուղ եւ հին քանդակ, որին պատկերված են թագավորական զգեստով երկու տղամարդ` խմիչքի գավաթները ձեռքներին:

Նամականիշի հեղինակն է Վահագն Մկրտչյանը: 300 դրամ անվանագին ունեցող այս նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի Կարտոր (Cartor) տպարանումՙ 40 000 տպաքանակով:

Սա հայկական խմիչքներին նվիրված ավանդական շարքի շարունակությունն է. 2001թ. արդեն թողարկվել է նամականիշ` նվիրված գարեջրագործությանը, իսկ այս տարի թողարկվելու է նամականիշ` նվիրված հայկական գինեգործությանը:

Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887թ., եւ լավագույն ավանդույթներով շարունակվում է մինչ օրս:

«Հայփոստ թրասթ մենեջմենթ» Բ.Վ.-ն եւ «Հայփոստ» ՓԲԸ-ն շարունակում են հայկական ֆիլատելիայի զարգացման քաղաքականությունը: