Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԿԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

19/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վերահսկիչ պալատի` 2012 թվականի բյուջետային միջոցների վերահսկողության հաշվետվության խորհրդարանական քննարկմանը կողքից հետեւողների համար, բուն բովանդակային իրողություններից զատ, մի շարք այլ իրողություններ էին աչքի զարնում: Նախՙ ողջ գործընթացը վերածվել էր իշխանության տարբեր շերտերի` միմյանց գամերը ձգելու արարողության, դա պարզ երեւում էր այն ժամանակ, երբ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ու արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իրենց անհամաձայնությունն էին հայտնում ՎՊ հաշվետվության որոշ եզրահանգումներին, եւ ապա իշխանական մեծամասնության ներկայացուցիչների ելույթների ժամանակ հատկապես: Որ իշխանական տարբեր թեւեր էին մրցակցում, դա երեւաց անգամ ՀՀԿ խմբակցության տեսակետը եզակի անգամ ներկայացրած Հովիկ Աբրահամյանի ելույթից, ով փաստորեն մկաններ էր ցույց տալիս նվազագույնը երկու ուղղություններով` կառավարության եւ ՀՀԿ ներսում իր չուզողների: Ընդ որում` բոլոր իշխանականները մեջբերում էին հենց նախագահ Սարգսյանի` «ատկատների» եւ կոռուպցիայի դեմ պայքարելու վերաբերյալ ելույթներից: Թե ում մեջբերումներն էին ավելի առարկայացված` դեռ պարզ չէ, հետո կերեւա:

Բայց Հ. Աբրահամյանի ասածի ուղղվածությունը պակաս կներկայանա, եթե չասենք, որ ՀԱԿ-ի ցուցակից, բայց չգիտենք` արդյո՞ք ՀԱԿ-ը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը մի այնպիսի թունդ ելույթ ունեցավ, որով կոռումպացվածության մեջ էր մեղադրում բոլոր իշխանավորներին, այդ թվում հենց Հովիկ Աբրահամյանին, Իշխան Զաքարյանին, Վարդան Այվազյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ այլոց` խորհուրդ տալով ՎՊ-ին նրանցից (իրենցից) սկսել. «Այս իշխանությունը հա՛մ կոռումպացված է, հա՛մ պայքարում է կոռուպցիայի դեմ, հա՛մ մեծացնում է աղքատությունը, հա՛մ պայքարում է աղքատության դեմ, հա՛մ 2008 թ. մարտի 1-ին գնդակահարել է ՀՀ քաղաքացիներին, հա՛մ շահագրգռված է այդ սպանությունները բացահայտելու մեջ, հա՛մ քաղաքացիներին ստիպում է արտագաղթել, հա՛մ պայքարում է արտագաղթի դեմ: Այսպիսովՙ նրանք գոլորշի են բաց թողնում եւ կոռուպցիայի դեմ պայքարը մտցնում փակուղի», ասաց:

Իսկ ահա Աժ նախագահն, իր խոսքով` չտրվեց Ն. Փաշինյանին պատասխանելու գայթակղությանը, նշելով, որ վերջին օրերի սուր քննարկումներն ԱԺ-ում տեղավորվում են ժողովրդավարության շրջանակում, ու քաղաքական մեծամասնությունն ինքն է խոսում իր սխալների մասին: Նա ասում էր, որ ՀՀԿ ղեկավարը որեւէ պայմանավորվածություն չունի որեւէ նախարարի կամ ղեկավարի հետ, դրա համար` «մենք ակնկալում ենք, որ պատկան մարմինները պատասխանատվության ենթարկվեն» ու «զարմանում ենք, որ իմ զարմանքը որոշ մարդկանց զարմացնում է»: Թեեւ` մյուս կողմից էլ նշեց հաշվետվությունում առկա որոշ անհամապատասխանությունների մասին: Ու առաջարկեց իր մոդելը` որ ՎՊ հաշվետվությունները նախ քննարկվեն ԱԺ հանձնաժողովներում, գործադիրի եւ դատախազության ներկայացուցիչների մասնակցությամբ, դրա համար էլ օրենսդրական փոփոխություններ առաջարկեց: Ըստ նրա` ԱԺ մեծամասնությունը պատասխանատվություն է կրում կառավարության համար, այնպես որ ՎՊ հաշվետվության եւ կառավարության գործունեության նկատմամբ դեր պետք է ունենա: Ապա եւ արեց իր գլխավոր առաջարկը` ՎՊ հաշվետվությունն ուղարկել դատախազություն ` կառավարությունն ու ՎՊ-ն չարաշահումներն հիմնավորող ու ապացուցող մարմին չեն:

Իհարկե, ՎՊ հաշվետվության քննարկմանը զուգահեռ ընթացող իշխանության տրասնֆորմացիայի երեւակումներին դեռ կարելի անդրադառնալ, թեեւ դրանցից ուշադրությունը երեկ ԶԼՄ-ներով շեղվեց դեպի Վարդան Այվազյանի եւ Արամ Մանուկյանի լեզվակռիվը, որը Ազգային ժողովի դահլիճից տեղափոխվեց միջանցք: Ու անգամ դրան ակամա մասնակից դարձավ լրագրող Գոհար Վեզիրյանը` այդ լեզվակռվի մեջ էթիկայի հանձնաժողովին բաժին կտոր էլ կար, երբ Վարդան Այվազյանը լրագրողին ասում էր` մի վնգստա, իսկ նա Այվազյանին` բոմժ:

Ամենահետաքրքրականն այն էր, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, իր ամփոփիչ ելոյթում նոր օրինակներով ամրապնդելով իրենց բացահայտումները, եւ ասելով, որ դրանց դեմ պայքարի կոչ ավելի վաղ անցկացված խորհրդակցություններում արել է նախագահ Սարգսյանը, տարանջատվեց հատկապես ընդդիմադիր պատգամավորների «համատարած թալան» հաճախ հնչած եզրույթից, թե հաշվետվության մեջ ո՞րտեղ կա նման բան գրված, կամ որտե՞ղ կա քաղաքական ենթատեքստ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԶԵՆՔ Է ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆԵՐԻ (ALLEA) ԱՆԴԱՄ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆԵՐԻ (ALLEA) ԱՆԴԱՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական