Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

18/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Բելգիահայ գաղութի համար հունիսի 14-ը կարեւոր եւ նշանակալից էր: Երկարատեւ շինարարական աշխատանքներից հետո վերջապես Բրյուսելի Jette թաղամասում շահագործման հանձնվեց hայ մշակութային կենտրոնի շենքը:

Արարողության բացման խոսքը վերապահված էր Բրյուսելի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանին: «Մշակութային կենտրոնը հայ գաղութի խորհրդանիշն է եւ հանդիսանում է յուրաքանչյուր հայի տունը: Կենտրոնի բացումը բնորոշում է օտար ափերում հայ ժողովրդի անկոտրում կամքը, հայկական մշակույթը պահպանելու, զարգացնելու, ինչպես նաեւ գալիք սերունդներին փոխանցելու հեռանկարները», համոզմունք հայտնեց վարդապետը:

Բելգիահայ համայնքն ունի տարիների երկար պատմություն: Պատմական տարբեր իրադարձությունների հետեւանքով տարեց տարի աճել է հայերի արտագաղթը դեպի այս երկիր:

Բելգիայում հայ սփյուռքի հիմնական կորիզը Թուրքիայից գաղթած հայերն էին, որոնք հետագայում համալրվել են նաեւ լիբանահայերով, սիրիահայերով, պարսկահայերով, իսկ վերջին 10-15 տարիներինՙ նաեւ հայաստանահայերով:

Պաշտոնական տվյալներով երեսուն հազար հայ է բնակվում այստեղ, թեպետ այդ թվաքանակն օրեցօր փոխվում է դեպի ստվարացում:

Շատերի համոզմամբ մի տեսակ անբացատրելի անջրպետ, պառակտվածություն է նկատվում Հայաստանից եւ Մերձավոր Արեւելքից եկած հայերի միջեւ, ուստիեւ ներկաները հուսով են, որ կենտրոնը կդառնա նախ եւ առաջ միասնության, համերաշխության օջախ, ինչը կնպաստի մեղմացնելու ու հետագայում վերացնելու տիրող փոխադարձ անվստահության մթնոլորտը:

Կենտրոնի տնօրեն Կարեն Թադեւոսյանի խոսքերով, այստեղ կգործեն հայկական դպրոց, երգի, պարի, թատրոնի խմբակներ, կկազմակերպվեն լայնածավալ միջոցառումներ: Հիմնական շեշտը դրվելու է երիտասարդների վրա: Նրանցից շատերն իհարկե խոսում են հայերեն, սակայն գրել-կարդալ չգիտեն: Կենտրոնի առաջնային խնդիրը հայոց լեզվի ուսուցումն է եւ նոր սերնդին հայեցի դաստիարակելն է: Առանձնակի ուշադրություն կդարձվեն եւ հնարավորություններ կընձեռնվեն երիտասարդական կազմակերպություններին եւ բոլոր նրանց, ովքեր հանդես կգան նոր ծրագրերով եւ առաջարկություններով:

Զգալի էր բելգիահայ համայնքի պատասխանատու Միշել Մահմուրյանի հուզմունքը: Մեր առանձնազրույցի ընթացքում նա նշեց, որ ուրախությանը զուգընթաց ունի նաեւ մտահոգություն, քանի որ, ըստ նրա, հաջողության գրավականը կլինի այն, որ նախատեսված ծրագրերը կարողանան կյանքի կոչել եւ նպատակին ծառայեցնել: Մշակութային կենտրոնը դարձնել հայերի հավաքատեղ, ուր ամեն մի հայ իրեն զգա ինչպես իր տանը: 2004-2008 ժամանակահատվածում հայերը շատ պասիվ էին, կարծես թե դեպրեսիա էին ապրում, եւ մտավախություն կար, որ համայնքը չի գոյատեւի: Բայց վերջին երկու տարում հատկապես ուսանողներն առավել ակտիվացել են, մասնակցում են համայնքի կյանքին, կազմակերպում են կոնֆերանսներ: Երիտասարդները նոր ուժ եւ թարմություն են հաղորդում, ինչը վկայում է, որ համայնքն էլ ավելի կամրապնդվի եւ կհարատեւի: Ըստ պրն Մահմուրյանի, սահմանափակումներ չեն լինելու, բոլորին անխտիր հնարավորություն կտրվեն ներկայացնել իրենց առաջարկություններն ու ներդրումները, ինչպես նաեւ կընդառաջեն իրականացնելու իրենց իսկ կողմից ներկայացված մտահղացումները:

Սեր, հանդիպում, ջերմություն, երիտասարդություն, արվեստ, մշակույթ, համերաշխություն, բարեկամություն, այս կարգախոսներն են ներդաշնակելու 2013-2014թթ. մշակութային կենտրոնի գործունեությունը, համոզմունք հայտնեց կենտրոնի մշակութային հարցերի տնօրեն Կարոլին Սաֆարյանը:

Երեկոն համեմվեց հայկական ուտեստներով: Մթնոլորտն այնքան անմիջական եւ տրամադրող էր, որ մոռացության էր մատնվել հայրենիքի հեռավորությունն ու օտարության զգացումը, ինչը ակամա հիշեցնում էր մեր մեծ գրող Վիլյամ Սարոյանի խոսքերը. «Աշխարհում եթե երկու հայ միայն մնան, դարձյալ Հայաստան կկառուցեն»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

Մ. ԺՎԱՆԵՑԿՈՒ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԵԿՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

Մ. ԺՎԱՆԵՑԿՈՒ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԵԿՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական