Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՍԱՓՈՂ

14/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Արդեն մի քանի օր է, ինչ հարեւան երկրի քարոզչամեքենան վերստին շրջանառում է «Հայաստանի կողմից «սպիտակ մահ» արտահանելու» թեման: Ադրբեջանի ԱԱ նախարարությունը հայտնել է, որ «ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների մի խումբ, որն զբաղվում էր թմրանյութերի տարանցմամբ»:

Խնդիրը նոր չէ: Նախանցյալ տարի ԱՄՆ պետական դեպարտամենտը նույնիսկ հատուկ անդրադարձել էր Աֆղանստանից եւ Իրանից Ադրբեջանի տարածքով դեպի եվրոպական երկրներ թմրանյութի տարանցմանը եւ մասնավորապես ընդգծել դրանում ադրբեջանական սահմանապահ եւ մաքսային ծառայությունների «որոշակի շահագրգռվածությունը»: Այլ կերպ ասած, ամերիկյան կողմն ակնարկել էր, որ թմրանյութերն Ադրբեջան եւ այնտեղից Եվրոպա են տարանցվում ոչ առանց ադրբեջանական իշխանությունների իմացության:

Այդ պատասխանատվությունից խուսափելու համար Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների եւ բռնատեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ եւ իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության քաղխորհրդի անդամ Ալի Հասանովը պաշտոնապես հայտարարել էր, որ «թմրանյութեր Ադրբեջան տարանցվում են ինչպես Իրանից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղից»:

Մենք ժամանակին Հասանովի հայտարարության անհեթեթությունը հիմնավորել էինք եւ նկատել տվել, որ «եթե Լեռնային Ղարաբաղից թմրանյութեր են տարանցվում Ադրբեջան, ուրեմն ադրբեջանական կողմը պիտի ընդունի, որ շփման գծի իր զորքերի հրամանատարությունը կոռումպացված է եւ դավաճան», քանի որ նա ասել էր, որ հայկական կողմը «դա անում է միտումնավոր, որպեսզի թուլացնի ադրբեջանական հասարակությանը, նրան վարակի թմրամոլությամբ»:

Թե ինչո՞ւ իշխող կուսակցության քաղխորհրդի անդամի վրա էր դրվել «հայկական սադրանքը բացահայտողի» դերակատարություն, պարզ է դառնում «Ենի Ազարբայջան»-ի երիտթեւի պատասխանատու Սարաֆ Բալախանի «մեկնաբանություններից», որ փոխանցել է day.az-ը (տես http://news.day.az/politics/408238.html): Երիտիլհամալիեւականը, խոսելով «Հայաստանի կողմից «սպիտակ մահ» արտահանելու փաստի անառարկելիությունից», կատարել է այսպիսի անդրադարձ. «Ուշադրություն դարձրեք ԱԱ նախարարության իրականացրած գործողությամբ ձերբակալված Իրանի քաղաքացու ցուցմունքին. «…չնայած այդ թմրանյութերն աճեցվել են Իրանի տարածքում, հաճախորդները հիմնականում նախապատվությունը տալիս են Ղարաբաղում աճեցված մարիխուանային»:

Այսպիսով, երիտիլհամալիեւականի ձեռքի տակ է ԱԱ նախարարության կողմից ձերբակալված ԻԻՀ քաղաքացու «ցուցմունքը», փաստ, որ ինքնին հարց է ծնում` որքանո՞վ է օրինական, երբ նախաքննության փուլում գտնվող գործի մանրամասնությունները դառնում են իշխող կուսակցության երիտթեւի պատասխանատուի տրամադրության տակ: Մի՞թե նա «համատեղության կարգով» նաեւ ԱԱ նախարարության աշխատակից է կամ արդյոք ադրբեջանական հատուկ ծառայությունները չե՞ն «Ենի Ազարբայջան»-ի փաստացի ղեկավարները` նկատի ունենալով, որ այդ կուսակցության հիմնադիր Հեյդար Ալիեւը ՊԱԿ-ի գեներալ էր:

Բայց առավել հետաքրքրական է ԻԻՀ անանուն «քաղաքացու ցուցմունքի» հետեւյալ ձեւակերպումը` «չնայած այդ (Ադրբեջանի ԱԱ նախարարության կողմից իր մոտ հայտնաբերված- Վ. Ա.) թմրանյութերն աճեցվել են Իրանի տարածքում, հաճախորդները հիմնականում նախապատվությունը տալիս են Ղարաբաղում աճեցված մարիխունային»: ԻԻՀ «քաղաքացին», ուրեմն, խոստովանել է, որ իրենից առգրավված թմրանյութերն «աճեցվել են Իրանի տարածքում»: Շարունակությունն ադրբեջանական հատուկ ծառայությունների հերյուրանքն է` «… բայց հաճախորդները հիմնականում նախապատվությունը տալիս են Ղարաբաղում աճեցված մարիխուանային»:

Սա չափազանց էժանագին քարոզչահնարանք է, որին հարեւան երկրի հատուկ ծառայությունները դիմել են զուտ քաղաքական նկատառումներով: Եվ երիտիլհամալիեւականի բարբաջանքները, որ «նախագահը (Իլհամ Ալիեւը- Վ. Ա.) միջազգային ամենահեղինակավոր ամբիոններից ուշադրություն է հրավիրել Հայաստանի կողմից «սպիտակ մահ» արտահանելու փաստերի վրա», այլ բան չէ, քան ԱԱ նախարարության` սեւով սպիտակի վրա կարված «վարկածի հիմնավորման» անհույս ճիգ:

Հակահայկական ձեռնարկումներում, կարող ենք ամփոփել, Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, հատուկ ծառայությունները, բանկը եւ լրատվական դաշտը միմյանց արժանի են իրենց անարժեքությամբ, մտավոր հետամնացությամբ եւ պրոֆեսիոնալ անձեռնհասությամբ: Այլապես իշխող կուսակցության երիտթեւի պատասխանատուին չէին պարտադրի հրապարակայնացնել ԱԱ նախարարության «հատուկ օպերացիայի» ողջ սնանկությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

Հաջորդ գրառումը

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՄ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՄ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական