Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

«ՄՈՍՍԱԴԻ» ՂԵԿԱՎԱՐԸՙ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

Հ. Չ.

Այդ մասին երեկ գրել էր «Հյուրիեթ» թերթը: Ըստ տեղեկությանՙ «Մոսսադի» ղեկավար Ռամիր Պարդոն նախորդ օրը Անկարայում հանդիպել էր թուրք գործընկերոջՙ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Սիրիայի քաղաքական վերջին զարգացումներն ու Իրանի ազդեցութունը այդ զարգացումներում:

Պարդոն Ֆիդանին է հանձնել վկայություններ այն գործողությունների մասին, որոնք Թուրքիայի դեմ ծավալել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ու սիրիական «Ալ Մուխաբարաթը»: Հանդիպմանը նրանք մտքեր են փոխանակել Թաքսիմի իրադարձությունների շուրջը: «Մոսսադի» ղեկավարը հանդիպման խնդրանքով դիմել է վարչապետ Էրդողանին, սակայն պատասխան դեռեւս չի ստացել: