Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՋԵՐՄԱՑՈՒՄ, ԿԱՄ 2014-Ի ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

13/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Պ.

Վրացական գինու «մեկնումը» Ռուսաստան ռուս-վրացական փաստացի ջերմացման վերջին օրերի միակ նորությունը չէ: Վերջին նորությունը չէ նաեւ այն, որ ռուս-վրացական հանդիպումների վերջին օրակարգային հարցերից մեկն էլ նշվում էր անցագրային հարցի քննարկումը, ինչի ապացույցը չի ուշացել:

«Russia Today» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ի շարս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ Վրաստանի հետ հարաբերություններին: Մասնավորապես, նա նշել է, թե Ռուսաստանը ցանկանում է եւ կշարունակի զարգացնել առեւտրային հարաբերությունները Վրաստանի հետ: «Մենք որոշում ենք կայացրել թույլատրել վրացական ապրանքների մուտքը ռուսաստանյան շուկա», նշել է Պուտինըՙ ավելացնելով, թե դա կարեւոր երեւույթ է, թե հնարավոր է` առանցքային չէ. «Բայց դա կարեւոր է Վրաստանի համար, Վրաստանի տնտեսության համար», վրացական տնտեսությամբ մտահոգության տարօրինակ դրսեւորում է ցուցաբերել Պուտինը:

Ռուսաստանի նախագահը ներկայացրել է, թե աշխատանքներ են տարվում համագործակցություն հարթելու համար, եւ «եթե հաջողվի համագործակցել իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների մակարդակում, դա առաջին քայլը կլինի վերականգնելու ոչ անցագրային ռեժիմը»: 2000 թվականից անցագրային ռեժիմով շփումը դեռեւս պահպանվում է Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի դեպքում այն պարագայում, երբ 2012-ից Վրաստանի նախագահի Միխեիլ Սաակաշվիլու հրամանագրով Ռուսաստանի քաղաքացիների համար Վրաստան մուտքի անցագրային պահանջը հանվել է:

Ինչեւէ, Պուտինը վստահեցրել է, թե Ռուսաստանը ցանկանում է Վրաստանի հետ հարաբերությունների ողջ ծավալը վերականգնել` համագործակցելով, միասին աշխատելով: Այդ հարցը, ըստ Պուտինի, ակնհայտ է Վրաստանի նոր իշխանությունների` Սոչիի 2014-ի օլիմպիադային մասնակցության պատրաստակամություն հայտնելու քայլով: ՌԴ նախագահի խոսքերովՙ այդ հարցն արդեն իսկ քննարկվել է, թե ինչպես վրաց մարզիկները կարող են մասնակցել 2014-ի օլիմպիական խաղերին:

«Մենք ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները Վրաստանի հետ, մենք Վրաստանին շատ ջերմ ենք վերաբերվում: Մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք», հեռուստատեսությամբ հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանյան իշխանությունների` նախկինում կատարած հայտարարությունները, թե որեւէ շփում Վրաստանի հետ չի կարող լինել, քանի դեռ որոշում է կայացնում Միխեիլ Սաակաշվիլին, ենթադրել են տալիս, որ որեւէ պարագայում Ռուսաստանն այլեւս Վրաստանի ներկայիս նախագահին առաջնորդ չի համարում, ինչի հետ Սաակաշվիլին կռիվ է տալիս հենց Վրաստանի ներսում` փորձելով հակադրվել այն ամենին, ինչ նախաձեռնում կամ իրագործում է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԱՔՍԻՄԻ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՔԱՆԻ ԾԱՌԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՐՀՆ ԻՐԱՐ ԵՆ ԽԱՌՆԵԼ

Հաջորդ գրառումը

«ՄՈՍՍԱԴԻ» ՂԵԿԱՎԱՐԸՙ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ՄՈՍՍԱԴԻ» ՂԵԿԱՎԱՐԸՙ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը շուտով նոր՝ դեմ առ դեմ հանդիպում կանցկացնեն Բուդապեշտում։ Թրամփն այս հայտարարությունն...

ԿարդալDetails

Սա զգաստության կոչ է բոլոր մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ կարող են ազատ խոսել և պաշտպանված լինել օրենքով. Սուրենյանց

16/10/2025

Ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժը շարունակում է լծված մնալ Հայոց Եկեղեցին կազմաքանդելու չարամիտ ծրագրի իրագործմանը. Մայր Աթոռ

16/10/2025

Տեսանյութ. Փաստաբան Կոչուբաևին դատարանի դիմացից առևանգել են

16/10/2025

Մկրտիչ սրբազանին և տեր Գարեգին Արսենյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական