Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԱՔՍԻՄԻ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՔԱՆԻ ԾԱՌԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՐՀՆ ԻՐԱՐ ԵՆ ԽԱՌՆԵԼ

13/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Սակայն լայնախոհ հանդուրժողականությամբ շրջանցում են Վանում 200 հազար ծառի, իսկ Մարդինումՙ անտառների հատումը

Մայիսի 28-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակի «Գեզի» զբոսայգում սկզբնավորված, ապա համաժողովրդականի վերածված այսպես կոչված դիմադրությունը միջազգային լայն արձագանք է գտնում: Դրան առաջին իսկ օրից հաճախակի հայտարարություններով արձագանքել էին Սպիտակ տունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, Եվրոմիության երկրները, Եվրոխորհրդարանը, ՄԱԿ-ը, մարդու իրավունքների միություններն ու աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները, թե թուրքական ոստիկանությունը անհամաչափ ուժ է գործադրում խաղաղ ցուցարարների դեմ:

Արձագանքները դեռ շարունակվում են, իսկ արձագանքողները խմանքով մոռացության են տալիս ցուցարարների անկարգությունները: Ի դեպ, 2012-ի փետրվարի 26-ին Թաքսիմ հրապարակը նույնքան բազմամարդ էր: 100 հազար մարդ հավաքվել էր այնտեղՙ ոգեկոչելու այսպես կոչված Խոջալուի կոտորածի զոհերին: Հրապարակը «զարդարված» էր «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք» մակագրությամբ ահռելի ցուցապաստառներով, ցուցարարներից երիտասարդ հազար աղջկա ձեռքին նույն մակագրությունն ունեցող ցուցանակներն էին, իսկ տղաները սպիտակ բերետով, որը Հրանտ Դինքին սպանելու պահին կրում էր մարդասպան Օգյուն Սամասթը:

Այս հանրահավաքը անմիջականորեն կազմակերպել էր դրա համար Ադրբեջանից 2 մլն դոլար ստացած թուրքական կառավարությունը: Ավելին, հանրահավաքին ներկա էր Ստամբուլի նահանգապետը, «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք» մակագրությամբ ցուցապաստառների դիմաց, այդ նույն մակագրությունը վանկարկող կատաղի ամբոխին դիմել էր ներքին գործերի նախարարը, նկատի ունենալով Հայաստանին, հայտարարել. «Ակն ընդ ական, ատամն ընդ ատամանՙ վրեժխնդրություն»:

Հանրահավաքից մեկ շաբաթ առաջ Ստամբուլի գովազդային գրեթե բոլոր վահանակները, մետրոյի վագոններն ու կայարանները, ավտոբուսի կանգառները ծածկվել էին «Մի հավատա հայկական ստին» գրությամբ ցուցանակներով: Ռասիզմի եւ այլատյացության այս դրսեւորումները սակայն, միջազգային որեւէ արձագանք չէին գտել: Այլ կերպ, ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Եվրոխորհրդարանը, ՄԱԿ-ը ողջամտորեն շրջանցել էին «մշակույթի համաշխարհային մայրաքաղաք» Ստամբուլի այդ նույն Թաքսիմ հրապարակում դրսեւորված ռասիզմի եւ այլատյացության համաժողովրդական քարոզումը:

«Գեզի» զբոսայգում հատման ենթակա 12 ծառը պատճառ դարձավ, որ բնապահպանական շարժումը վերածվի համաժողովրդական դիմադրության: Շարժման մասնակիցները վարչապետ Էրդողանին անվանում են մարդասպան, իսկ կառավարությանըՙ ֆաշիստական եւ ինքնամոռաց բացականչում են. «Ամեն տեղ Թաքսիմ է, ամենուրեք դիմադրություն»:

Զբոսայգու ծառերը դեռ չեն հատվել, սակայն սկսել է Վանի Արճեշ գավառում ծառերի հատում, ընդ որումՙ 200 հազար: Դրանցից 2000-ը մրգատու են: Մարդինի Միդիաթ գավառում արդեն անտառներն են հատում ժանդարմների ուղեկցությամբ, բայց ցուցարարներից ոչ մի ծպտուն: Սրանք էլ այս հատումներն են շրջանցում նույն ողջամտությամբ:

Արճեշի ու Միդիաթի անտառների հատմանը դիմադրության շարժման մասնակիցների ցուցաբերած լայնախոհ հանդուրժողականությունը հունիսի 11-ին «Հայթերթում» դատապարտել է Զեյնեփ Թոզդումանը:

Ահա թե ինչ է գրել. «Սկզբում 3-4 ծառի հատումը կանխելու համար սկզբնավորված բնապահպանական շարժումը իշխանությունների կոշտ հակազդեցության պատճառով վերածվեց դիմադրության: «Գեզիի» դիմադրությունը իր շուրջը համախմբեց քեմալականներին, սոցիալիստներին, քուրդ անկախականներին, հայերին, ասորիներին, ղզլբաշներին եւ իսլամականներին: «Գեզի» զբոսայգի կոչված այս տարածքը ավելի քան 500 տարի եղել է հայկական գերեզմանոց:

Մինչ ծավալվում էր «Գեզիի» դիմադրությունը, Վանի Արշեճ գավառում հատվեց շուրջ 200 հազար ծառ, որ բնակարան կառուցվի երկրաշարժից տուժածների համար: Թեեւ բնակչությունը Վանի քաղաքապետի գլխավորությամբ ստորագրահավաք կազմակերպեց, բայց ի տարբերություն «Գեզիի» զբոսայգու, գրեթե արձագանք չեղավ: Ժամանակին Վանը Վասպուրականի Արծրունյաց թագավորության մայրաքաղաքն էր: 1915-ին դարձավ հազարավոր հայերի սպանության ականատեսը: Զավեշտական է, որ իթթիհատականների հորդորներով հայերին ջարդող քրդերն այսօր իրենք են նույն ջարդը ապրում քրդական աշխարհագրությունում:

Դիմադրությունը շարունակվում է…

Եվ մենք ցնցվում ենք ծառերի հատման նոր լուրերով: Հատման վայրն այս անգամ ոչ Թաքսիմն է, ոչ Վանը, այլ Մարդինի Միդիաթ գավառը: Ծառերը հատում են ասորական Սարք եւ եզդիական Քիվաք գյուղերում: Հատում են շրջակայքի անտառները: Երբ գյուղերի ասորի ու եզդի բնակիչները դիմել են տանուտերերին, թե ինչու են հատում ծառերը, հետեւյալ պատասխանն են ստացել. «Երկրից PKK-ականների հեռացմանը հեշտությամբ հետեւելու համար»: Ինչո՞ւ են լռում ցուցարարները, թե՞ Վանն ու Մարդինը երկրի սահմաններից դուրս են: 93 տարվա վաղեմություն ունեցող Թուրքիայի Հանրապետությունը անցած տարիներին այնպիսի ռասիստական ու ֆաշիստական ամբոխներ է դաստիարակել, որ մտածելակերպի փոփոխության համար եւս 93 տարի է հարկավոր: Այս երկիրը քրդերին, հայերին, ասորիներին, հույներին, եզդիներին, ղզլբաշներին, գնչուներին, չերքեզներին միմիայն թուրքացնելու նկատառումով է մոտեցել:

Նախորդ գրառումը

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՋԵՐՄԱՑՈՒՄ, ԿԱՄ 2014-Ի ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՋԵՐՄԱՑՈՒՄ, ԿԱՄ 2014-Ի ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական