Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

12/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պրն Տարոն Մարգարյանին

Մեծարգո պարոն քաղաքապետ,

Մեծանուն գրող Կոստան Զարյանը (1885, Շամախի – 1969, Երեւան) մեր ժողովրդի բացառիկ զավակներից մեկն է:

Նա թողել է գրական հարուստ ժառանգություն, որ մեր մշակույթի վավերական հարստությունն է: Նրա բացառիկ պոեզիան, տասնյակ պոեմները, որոնց գլուխգործոցը «Տատրագոմի հարսը» անզուգական երկն է, նրա վեպերըՙ «Անցորդը եւ իր ճամբան», «Բանկոոպը եւ մամութի ոսկորները», «Նավը լեռան վրա», նրա փառահեղ «Երկիրներ եւ աստվածներ» շարքը («Սպանիա», «Միացյալ Նահանգներ»), վիպակներն ու նովելները, նրա խոհուն ու խորունկ էսսեիստիկան բազմաթիվ հոդվածներն ու գրական այլ նյութեր հայ գրականության ու մեր ժողովրդի հպարտությունն են:

Կենսական հանգամանքների պարտադրանքով եւ քաղաքական համոզմունքների բերումով Կոստան Զարյանը իր կյանքի մեծ մասը ապրել է իբրեւ տարագիր ու վտարանդի, սակայն ամբողջ կյանքում մղվել է դեպի Հայաստան, ապրել է Հայաստանի գոյության խորհրդով:

Ծնված չլինելով Հայաստանումՙ ողջ կյանքում նա իրեն համարել է Արարատյան մարդ, Արարատյան երկրի զավակ: 1922 թվականին նա եկել է հաստատվելու Հայաստանում, սակայն քաղաքական ճնշումների եւ ուղղակի ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի ներքո ստիպված է եղել հեռանալու Հայաստանից: Հայաստանից զրկված լինելը, Հայաստանում չապրելը եղել է նրա կյանքի մեծագույն ողբերգությունը, ինչը հստակորեն եւ ընդգծված ձեւով արտահայտվել է նրա գրականության մեջ:

1962 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի միջնորդությամբ ու հրավերով, Կաթողիկոսի հովանավորությամբ Կոստան Զարյանը վերջապես հնարավորություն է ստանում գալու եւ հաստատվելու Երեւանում, ուր եւ վախճանվում է 1969 թվականին: Նրա աճյունը ամփոփված է Երեւանի քաղաքային գերեզմանատան պանթեոնում:

Հարգելի քաղաքապետ, Կոստան Զարյանը այն մեծությունն է, որ արժանի է Երեւան քաղաքում ունենալու իր անունը կրող փողոցը եւ իր հուշարձանը: Դա պետք է լիներ վաղուց, սակայն ըստ երեւույթին իսկապես ամեն բան, ամեն հարց ունի իր պատմական ժամանակը:

Այսօր մենքՙ ներքոստորագրյալներս, համոզված ենք, որ հասել է այդ հարցը լուծելու ժամանակը, ուստի եւ դիմում ենք Ձեզ, խնդրելով իրողություն դարձնել արդար վերաբերմունք մեծանուն գրողի անվան ու հիշատակի հանդեպՙ Երեւան քաղաքում մեծ գրողին վայել մի փողոց կոչել գրողի անունով եւ այդ փողոցում կանգնեցնել գրողի հուշարձանը:

Ի դեպ, հռչակավոր եւ մեծատաղանդ արձանագործ Արտո Չաքմաքչյանը դեռեւս գրողի կենդանության օրոք կերտել է նրա կիսանդրին, որ բացառիկ արվեստի գործ է, եւ պատրաստ է այն անվարձահատույց նվիրել Երեւան քաղաքին:

Խմբ. կողմից.- Նամակին կցված է երկու տասնյակ հայտնի արվեստագետների ու մտավորականների ստորագրություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՊԻՏԱԿԻ ՄԻ ԲՆԱԿՉԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՓԱՐԻԶԻ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ ՏՈՒՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՓԱՐԻԶԻ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ ՏՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական