Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՏԱԼԼԻՆԻ «ԱՐԱՐԱՏԸ» ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Էստոնիայի ֆուտբոլի առաջնության 2-րդ խմբում հանդես եկող Տալլինի «Արարատը» շուտով կժամանի Երեւան: Հունիսի 15-ին ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում էստոնացիներն ընկերական հանդիպում կանցկացնեն Երեւանի «Արարատի» հետ: Հանդիպումը տեղի կունենա էստոնացի գործարար Մեելիս Կուբիտսի նախաձեռնած «Բոլորն ուղեւորվում են Երեւան» նախագծի շրջանակում: Երեւանում նախատեսված են նաեւ մշակութային միջոցառումներ: