Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՌԵՎՏՈՒՐ ԱՆԵԼԻՍ ՊԱՐԶԱՊԵՍ ՊԵՏՔ Է ԳՐԱԳԵՏ ԼԻՆԵԼ

08/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Սննդի անվտանգության ապահովումը մշտական խնդիր է, հատկապես ամռան ամիսներին, երբ բարձրանում է օդի ջերմաստիճանը, իսկ փողոցային առեւտրի ու արեւի տակ սնունդ վաճառելու հարցը, որի մասին տարիներ շարունակ գրվում է մամուլում, նշվում դրա հակահիգիենիկ կողմերը, մնում է անլուծելի:

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն ասում է, որ փողոցային առեւտուրը պետք է իսպառ վերանա: Բացի նրանից, որ մթերքներն արեւի ճառագայթների տակ ենթարկվում են ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությանը, նաեւ երթեւեկող մեքենաների արտանետած ծանր մետաղներն են հավաքվում փողոցում վաճառվող սննդի վրա, էլ չասենք վաճառակետի միջավայրի աղտոտվածության մասին, երբ մի գետնանցումում կոշիկ են փորձում ու գնում, իսկ կողքին քյաբաբ պատրաստում: Այս դեպքում սննդի անվտանգության նորմերի մասին իրազեկվածությունը քյաբաբ վաճառողի մեջ թերեւս ավելի բարձր լինի, քանՙ գնողի, վերջին հաշվով` եթե այդ սնունդը գնող կա, ուրեմն վաճառող էլ կլինի:

Սպառողների պաշտպանը զգուշացնում է, որ փողոցում վաճառվող մթերքների վրա հավաքվում են հազարումի վնասակար մանրէներ, հետեւաբար միրգն ու բանջարեղենը պետք է լվանալ հոսող ջրով, իսկ փողոցում պատրաստվող ուտելիքներից պարզապես չօգտվել: Ըստ նրա` առեւտուր անելիս պարզապես պետք է գրագետ լինել ու խանութում վաճառվող մթերքների վրա կարդալ պիտանության ժամկետը:Նույնիսկ տան սառնարանում օրերով պահված սնունդը, որը մի քանի անգամ սառնարանից ներսուդուրս են արել, տաքացրել ու սառեցրել, արդեն վտանգավոր է: Օրինակ` մի շաբաթվա տոլման ուտելուց հետո առողջության հետ որեւէ վատ բան միանգամից չի լինի, բայց հետեւանքները` լյարդի ու ստամոքսի ցավերն ու հիվանդությունները, առաջ կգան տարիների ընթացքում: Հետեւաբար հարկ է սնվել նոր պատրաստված ուտելիքներով, թարմ միրգ ու բանջարեղենով: Իսկ միս գնելիս ապահովության համար անհրաժեշտ է պահանջել անասնաբույժի թուղթը, որի վրա պետք է լինեն կնիքն ու նույն օրվա ամսաթիվը: Եփելիս էլ հնարավոր է կողմնորոշվել` արդյոք միսը հի՞ն է, թե՞ ոչ: Օրինակ` եթե խաշած մսի քափը տարածվում է թասի երեսին, ապա միսը թարմ է, իսկ եթե հավաքվում է գունդ-գունդ, ապա թարմ չէ:

Սպառողների պաշտպանը երեկ «Արմատ» ակումբում ասուլիսի ժամանակ նաեւ նշեց, որ լոլիկի ու խաղողի հայկական լավագույն տեսակները հետզհետե վերանում են: Օրինակ` շատացել են լոլիկի այն տեսակները, որոնք կոշտ են, հեշտ են տեղափոխվում ու պահվում են երկար. «Սակայն պոմիդորն առնում են ոչ թե պատ շարելու, այլ ուտելու համար: Ընդհանրապես հասած պոմիդորը պետք է փափուկ լինի», ասում է Արմեն Պողոսյանը, որը սպառողներին խորհուրդ է տալիս դեն նետել այն լոլիկն ու ձմերուկը, որոնց մեջ կան սպիտակ կամ կանաչ ջիլեր:

Ընդհանուր առմամբ` Սպառողների ասոցիացիան բողոքներ ստացել է կիսաֆաբրիկատների, կաթնամթերքի, հացի վաճառքի ու հացի որակի հետ կապված:

Իսկ Սպառողների ասոցիացիան որքանո՞վ է տեղյակ սննդի արտադրամասերի կողմից անվտանգության նորմերի պահպանման ու արտադրման պայմանների մասին: Արմեն Պողոսյանը պատասխանում է, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ ստուգող շրջայցեր ունեցել են 2 տարի առաջ, ու այդ ժամանակ ստուգված 40 խանութներից 18-ը տուգանվել են: Սակայն պետական ծառայության հետ ստուգումները սահմանափակվել են այդքանով, ըստ Արմեն Պողոսյանի` սննդամթերքի անվտանգության ծառայությունից ամեն անգամ մի բան պատճառաբանել են ու չեն շարունակել ստուգումներն իրենց հետ, մինչդեռ սննդամթերքի անվտանգության ստուգումները, ըստ նրա, պետք է լինեն նաեւ հասարակական սեկտորի ու մամուլի մասնակցությամբ, որպեսզի ստուգումների հավաստիության մասին կասկածանքներ չհարուցվեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԱՐԾԻՔԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Հաջորդ գրառումը

ԱՆՑԱԾ ՇԱԲԱԹՎԱ 50.000-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՆԳԸ ՍՏԱՑԵԼ Է ՍՈՒՐԵՆԱՎԱՆԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՆԱԶԱՐՅԱՆԸ. ՆԱ ԿՍՏԱՆԱ ՏՈՄՍ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՆՑԱԾ ՇԱԲԱԹՎԱ 50.000-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՆԳԸ ՍՏԱՑԵԼ Է ՍՈՒՐԵՆԱՎԱՆԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՆԱԶԱՐՅԱՆԸ. ՆԱ ԿՍՏԱՆԱ ՏՈՄՍ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական