Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՍՄՈՒՆՔԻ ՎԱՐՊԵՏ ՅԱԿՈԲ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ ԱՄՄԱՆԻ ՄԷՋ

07/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԱԼ ՆԵՐՍԷՍԵԱՆ, Ամման, Հորդանան

Լիբանանահայ յայտնի մտաւորական, արուեստի գործիչ, ճարտարապետ Յակոբ Գույումճեանի օրերս մատուցած ասմունքի երեկոն անգամ մը եւս լայնօրէն արձագանգ գտաւ Ամման-Յորդանանի մէջ: Յակոբ Գույումճեանը, իր ունեցած ազգային եւ միջազգային ճարտարապետական ոճով եւ բարձր կատարողականութեամբը, եւ միաժամանակ իր ունեցած երկար տարիներու բեմական փորձառութեամբը «գովերգեց» հայ բանաստեղծներն ու քերթողներըՙ Վահան Թէքէեան, Սիլվա Կապուտիկեան, Գէորգ Էմին, Վահագն Դաւթեան, Եղիշէ Չարենց, Պարոյր Սեւակ, Վահան Տէրեան ու Սայաթ-Նովա:

Ասմունքի յարգելի վարպետը իր մատուցած քերթողական իւրաքանչիւր կտորի մասին որոշ բացատրութիւններով կրցաւ անխզելիօրէն շաղկապել բոլորին ուշադրութիւնն ու հետաքրքրութիւնը սրահը բերնէ բերան լեցուցած արուեստի սիրահարներուն եւ բեմին միջեւ: Իր ելոյթի բոլոր յայտերով նա մեծապէս գոհացուց Յորդանանի Գրողներու միութեան արաբ հանդիսատեսները նաեւ, իր արաբերէն լեզուով տուած բացատրութիւններով: Օրուան յայտագիրը կ՛ընդգրկէր «Գովք Հայաստանի»ն, «Լուսամփոփի պէս աղջիկ»ը, «Երկիր Նայիրի»ն, «Աշնան մեղեդի»ն, Սայաթ-Նովային նուիրուած փունջ մը քերթուածներ, «Օրը մթնեց»ը, «Համայն աշխարհի հաշուիչ մեքենաներին»ը, «Եղիցի լոյս»ը, «Աղօթք վաղուան սեմին առջեւ»ը, «Ռէքուիեմ»ը եւ «Սասունցիների պարը»:

Հանդիսութեան բացման խօսքը կատարեց Ամմանի մշակութային միութեան անդամ Լիլիթ Մելքոնեանը, իսկ ԱՄՄ վարչական անդամ Պր. Հրայր Սիմոնեանը արաբերէն լեզուով ընթերցեց Եղիշէ Չարենցի կենսագրականը: Եղիշէ Չարենցի կողմէ Սայաթ-Նովայի համար գրուած գովերգն ու երախտիքը գեղազարդուեցաւ Հայրենիքէն որպէս ԱՄՄ-ի պարուսոյց երկիրս գտնուող Յասմիկ Դաւթեանի մենապարով: Անկասկած, Յակոբ Գույումճեանի ներդրումը ԱՄՄ-ի ասմունք կատարողներու եւ սիրողականներու յառաջխաղացման վրայ եղած է անգնահատելի:

Ուրախալի է, որ ներկայիս յորդանանահայ գաղութի ասմունքողներու գրական բարձր մակարդակը, որակը եւ ազգային նկարագիրը կը կերտեն գաղութին: Ցանկալի է նաեւ, որ պրն Գույումճեան ասմունքի իր յաճախակի առաքելութեանց ընթացքին ներգրաւէ եւս Յորդանանը, ներշնչելու եւ ոգեւորելու հայ պատանին եւ երիտասարդը, ինչպէս եւ ասմունքի նոր սերմեր ցանելու մեր դեռատի սերունդին մէջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԱՐՈՅԱՆԱԿԱՆ 105-ԱՄՅԱ «ԺԱՄԱՆԱԿ, ԿՅԱՆՔ, ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ»

Հաջորդ գրառումը

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈՒԼ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՅՈՒԶԻՔԼՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈՒԼ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՅՈՒԶԻՔԼՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական