Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐԱՑՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

05/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Օրինագիծը ներկայացրել է երկրում իշխող կուսակցությունը

Խնդրո առարկա օրինագիծն իրականում մշակվել էր ռասիզմի դեմ պայքարի նպատակով, որն այնուհետեւ լրացրել է ցեղասպանությունների, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող հոդվածով: Հոդվածը 3-36 ամիս կալանք եւ 5-20 հազար եվրո տուգանք է սահմանում նրանց, ովքեր կարհամարհեն կամ կնսեմացնեն Հունաստանի ընդունած ցեղասպանությունները:

Հիշեցնենք, որ Հունաստանի խորհրդարանը 1994-ին ճանաչել էր «Պոնտոսի հույների», 1996-ինՙ «1915-ի Հայոց», իսկ 1998-ինՙ «Փոքր Ասիայի» ցեղասպանությունները: Այս ամենին «Ցեղասպանության վիճելի օրինագիծ» վերնագրով հունիսի 3-ին անդրադարձել է թուրքական էլեկտրոնային «Հաբերլեր» թերթը, մեկնաբանության համար դիմելով Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի Եվրոմիության գծով փորձագետ Մուստաֆա Քութլային:

Փորձագետը նշել է, որ համանման բանաձեւերը նախկինում էլ ներկայացվել են Հունաստանի խորհրդարան, վերջին օրինագծի նախաձեռնողը երկրում իշխող «Ժողովրդավարության» նոր կուսակցությունն է, օրինագիծը իբրեւ «ցեղասպանություն է բնութագրում հայկական պնդումները, քեմալականների ազատագրական պատերազմը»: Սա, ըստ թուրք փորձագետի, նշանակում է, որ Հունաստանը քաղաքականություն է ձեւավորում, ելնելով պատմության սեփական ընկալումից, խորհրդարանին ներկայացված օրինագիծը հայկական հարցի առնչությամբ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած օրինագծի մյուս տարբերակն է:

Այնուհետեւ Քութլայը շարունակել է. «Խնդրո առարկա օրինագիծը հակասում է ԵՄ-ի արժեքներին եւ մարդու իրավունքներին: Օրենքի ուժ ստանալու դեպքում լուրջ հարված է հասցնելու Հունաստանում խոսքի ազատությանը: Այս օրինագծով հույն քաղաքական գործիչները փորձում են սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել տնտեսական ճգնաժամից: Հունաստանում հետզհետե ուժեղանում են ռասիստական հակումներն ու այլատյացության դրսեւորումները: Օրինագիծը խոսքի ազատությանը հակասում է նաեւ միջազգային տեսանկյունից: Խորհրդարանները չեն կարող օժտված լինել ազատությունները սահմանափակելու լիազորություններով: Նրանք պատմական իրադարձությունների առնչությամբ վճիռ կայացնելու իրավունք չունեն»:

Այս խոսքերը Թուրքիայում հաճախ են ծամծմվում: Ինչ վերաբերում է պատմական իրադարձություններին եւ խորհրդարանների առնչություններին, որոնց անհամատեղելիությունը անընդմեջ շեշտում են նաեւ թուրք պետական, քաղաքական եւ գիտական գործիչները, ապա պետք է նշել, որ «Ցեղասպանությունների կանխարգելման եւ պատժման» կոնվենցիան ընդունել է ՄԱԿ-ը, նկատի առնելով այն, որ դա հանցագործություն է ընդդեմ մարդկության: Եթե ցեղասպանությունները լինեին պատմաբանների խնդիրը, ապա ցեղասպանության կոնվենցիան ՄԱԿ-ի փոխարեն կընդուներ որեւէ հեղինակավոր համալսարանի պատմության ինստիտուտը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Հաջորդ գրառումը

ԴԻՎԵՐՍԻԱ ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ. ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԴԻՎԵՐՍԻԱ ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ. ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական