Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀՈՒՆԻՍՅԱՆ ՀԱՄԵՐԳՆԵՐ

Մ. Հ.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հունիս ամսին եւս առանձնանում է հետաքրքրական համերգներով:

Հունիսի 5-ին ՀՊՖՆ-ն հանդես կգա «Նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողների 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նվագակցելով հայ եւ օտարազգի պատանի շնորհալի երաժիշտներին:

Իսկ հունիսի 9-ին Ալ. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա համաշխարհային մեծության օպերային երգչուհի, սոպրանո Մոնսերատ Կաբալիեն:

Բրուքների 7-րդ սիմֆոնիան հայ ունկնդրի համար կհնչի հունիսի 21-ին: Երկրորդ անգամ Հայաստանում կհնչեն Դրեզդենի Շտացկապել եւ Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբերի կողմից ժամանակավորապես մեզ տրամադրված Վագներյան տուբաները: Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ ՀՊՖՆ-ն կկատարի Սիբելիուսի թիվ 1 սիմֆոնիան` հունիսի 28-ին, իսկ գերմանացի ջութակահարուհի Լառա Բոշկորի մենակատարությամբ կներկայացվի Չայկովսկու հանրահայտ Ջութակի կոնցերտը:

Ի դեպ, ՀՊՖՆ-ն շարունակում է համերգներին հրավիրել Երեւանի կրթօջախների ուսանողներին եւ աշակերտներին: