Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

132 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՏՆՏԵՍԵԼ ՄԻԱՅՆ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՄԲ

04/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ինչո՞ւ չի իրագործվում կառավարության ընդունած «ՀՀ էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագիրը»

Գազի եւ էլեկտրաէներգիայի գների մոտալուտ բարձրացումը մեզ վերջնականապես համոզեց, որ Հայաստանը պարզապես այլընտանք չունի այլընտրանքային էներգետիկան եւ էներգախնայողությունը զարգացնելու առումով: Որքան էլ կառավարությունը սուբսիդավորի գազի գնի բարձացման մի մասը, որքան էլ մեր երկրի համար Ռուսաստանը ավելի ցածր գնով գազ վաճառի, այն շարունակելու է թանկանալ, քանի որ պաշարներն անսպառ չեն: 1,3 թե 5 տարի հետո մենք նորից ենք բախվելու այս հարցին: Իսկ անընդհատ սուբսիադավորելն անհնար կդառնա իշխանության համար: Հետեւաբար, ավելի ճիշտ եւ նպատակահարմար է արագացնել քայլերը այն էներգետիկ հնարավորություններն օգտագործելու համար, որոնք անսպառ են: Պարզվում է, որ Հայաստանի կառավարությունն ունի «ՀՀ էներգախնայողության եւ վերակագնվող էներգետիկայի ազգային ծրագիր» ընդունված դեռեւս 2007-ին, ինչպես նաեւ այն կյանքի կոչելու գործողությունների ծրագիր, որը, չգիտես ինչու, ընդունվել է միայն 2010-ին:

Վերոնշյալ փաստաթղթերում նշվում է, որ Հայաստանը էներգետիկ առումով միայն 35 տոկոսով կարող է հենվել սեփական ռեսուրսների վրա` հիդրոկայաններ եւ ատոմակայան: Սակայն չմոռանանք, որ ատոմակայանի վառելիքը նույնպես ներմուծվում է: Միայն հիդրոռեսուրսները բավարարում են մեր էներգետիկ պահանջարկի 10 տոկոսից քիչ մասը: Այս հանգամանքը նկատի ունենալով էլ մշակվել է վերոնշյալ ծրագիրը: Մշակվել է, բայց …

Ծրագրում նշվում է, որ մեր երկիրը մեծապես կարող է տնտեսել էներգախնայողության մեջ: Համաշխարհային բանկի 2008-ի ուսումնասիրության համաձայն, էներգախնայողությամբ Հայաստանը կարող է խնայել տարեկան 132 մլրդ դրամ, որը համարժեք է եղել այն ժամանակվա ՀՆԱ-ի գրեթե 5 տոկոսին: «Դա հավասար է էներգիայի խնայողության մոտ 1,21 մլն տնհ տարեկան կամ 1 ՏՎտժ էլեկտրաէներգիա, կամ 600 մլն մ3 բնական գազ», նշված է կառավարության ծրագրում: Ընդ որում, ընդգծվում է, որ Էներգախնայողության ներդրումները հիմնականում տնտեսապես եւ ֆինանսապես կենսունակ են, հատկապես հանրային ոլորտի ներդրումները տալիս են ընդհանուր ներդրման առավելագույն վերադարձ: Փաստորեն, ներդրումներն այս ոլորտում, բացի օգտակար լինելուց, նաեւ շահութաբեր են:

Ըստ ծրագրի, Հայաստանի շենքերի գերակշռող մասը կառուցվել է խորհրդային ժամանակներում` 35-60 տարի առաջ, առանց որեւէ էներգախնայողության: Այդ շենքերից շատերը քայքայված վիճակում են եւ չեն ապահովում նվազագույն հիգիենիկ եւ հարմարավետ կյանքի պայմաններ: Էներգիայի օգտագործումը, ըստ մեկ մետր քառակուսու, մոտ 3-5 անգամ բարձր է, քան Եվրոմիության երկրներում եւ տատանվում է 320 եւ 690 կՎտժ/քմ տարեկան: Համաձայն նախնական ուսումնասիրությունների, բնակելի եւ հանրային շենքերի արդյունավետ ջերմամեկուսացման միջոցով հնարավոր է կրճատել ջեռուցման համար էներգասպառումը առնվազն 20-40 տոկոսով: «ՀՀ էներգախնայողության եւ վերակագնվող էներգետիկայի ազգային ծրագրի» այս եզրակացությունները պետք է, որ դրանք կյանքի կոչելու հրատապ քայլերի վերածվեին, մինչդեռ ի՞նչ գործնական քայլերի մասին է խոսքը, եթե ծրագրին հաջորդող գործողությունների ծրագիրը միայն 3 տարի անց է ընդունվել: Ավելորդ է ասել, որ գործողությունների ծրագիրն էլ ըստ էության չի իրականացվում: Տպավորությունն այնպիսին է, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն էլ միայն թղթի վրա գոյություն ունի: Նախարար Արմեն Մովսիսյանն ամեն տարի միայն հայտարարում է խոշոր էներգետիկ ծրագրերի սկսելու մասին, որոնք այդպես էլ չեն սկսվում` Իրան-Հայաստան վառելիքատար խողովակաշար, նոր ատոմակայան, էներգախնայողության ծրագիր եւ այլն: Սակայն վերադառնանք «ՀՀ էներգախնայողության եւ վերակագնվող էներգետիկայի ազգային ծրագրին»:

Ծրագրում նշված է, որ անհրաժեշտ է մշակել հատուկ տեխնիկական եւ գնահատման ստանդարտներ պետական կառավարման մարմինների եւ պայմանագրի կողմ հանդիսացող մատակարարների համար, բոլոր ոլորտներում ձեռք բերվող հանրային ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների համար: Դրանք ենՙ շենքերի կառուցում/նորոգում, լուսավորություն, համակարգչային եւ գրասենյակային տեխնիկա, օդորակում եւ հովացում, կենցաղային սարքեր, մեքենաներ: Միաժամանակ պետք է ապահովել, որ էներգախնայողության ասպեկտները դիտարկվեն դեռեւս բյուջետավորման փուլում: Հարց ուղղենք կառավարությանը` արդյոք այդպե՞ս է արվում հիմա:

Հաջորդը` նշվում է, որ գնումների հայտերը պետք է ձեւավորել ելնելով էներգախնայողական չափորոշիչներից: Դժվար թե որեւէ մեկն ասի, որ սա կատարվում է:

Այսպես կարելի է շարունակել, ներկայացնելով այն անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է արվեն Հայաստանում, բայց չեն արվում: Գուցե մեզ ասենՙ ահա այսպիսի քայլեր ենք իրականացնում` տեղեկատվական արշավներ, էներգախնայողության ստանդարտների մշակում, լայնածավալ քարոզարշավներ էներգիայի արդյունավետ օգտագործման վերաբերյալ, էներգախնայողության առարկայի ներմուծում կրթական ծրագրերում եւ այլն: Հարցի միայն մի կողմն է, որ անգամ այս քայլերը չեն իրականացվում: Գլխավոր խնդիրն այն է, որ անգամ այս քայլերն իրականացնելու դեպքում մենք կրիայից մի փոքր ավելի դանդաղ քայլերով կմոտենայինք էներգախնայողության ծրագրի բուն իրագործմանը, որի միջոցով մենք 132 մլրդ դրամի տնտեսում կարող ենք ունենալ:

Ավելացնենք, որ անդրադարձանք միայն «ՀՀ էներգախնայողության եւ վերակագնվող էներգետիկայի ազգային ծրագրի» էներգախնայողությանն առնչվող մասին: Արեւի, քամու, երկրաջերմային էներգիայի օգտագործման արդյունավետության եւ անհրաժեշտ քայլերի մասին, որոնք նշված են նույն ծրագրում, բայց չեն իրականացվում, կանդրադառնանք հաջորդ անգամ: Պարզապես արձանագրենք, որ կառավարությունը ոչ միայն պետք է սկսի կոնկրետ քայլեր իրականացնել այս ծրագրի իրականացման ուղղությամբ, այլեւ պետք է դա անի հնարավորինս արագ, կարելի է ասելՙ օպերատիվ արագությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ «ԵՎՐՈՆԵՍԹԻ» ՀԱՐԹԱԿԸ, ԻՍԿ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ՉԻ ԼՔԵԼ

Հաջորդ գրառումը

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական