Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ «ԵՎՐՈՆԵՍԹԻ» ՀԱՐԹԱԿԸ, ԻՍԿ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ՉԻ ԼՔԵԼ

04/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 27-29-ին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցեց «Եվրոնեսթ» ԽՎ-ին: Երեկ մամուլի ասուլիսով հանդես եկան «Եվրոնեսթ» ԽՎ-ի հայկական պատվիրակության անդամները: Պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի տեղեկացմամբՙ պատվիրակության անդամները քաղաքական հանձնաժողովում ներկայացրել են Արեւելյան գործընկերության անդամ երկրներում անվտանգության սպառնալիքներին նվիրված, էներգետիկ անվտանգության հանձնաժողովումՙ Արեւելյան գործընկերության տարածքում էներգետիկ համագործակցության եւ դեպի Եվրոմիություն էներգակիրների փոխանցման վերաբերյալ, քաղաքացիական հասարակության, սոցիալական հարցերի, կրթության եւ մշակույթի հարցերով հանձնաժողովումՙ աղքատության դեմ պայքարի եւ սոցիալական համահավասարեցմանն ուղղված, իսկ տնտեսական ինտեգրման հանձնաժողովումՙ ազգային օրենսդրությունների մոտարկման եւ տնտեսական ինտեգրման հեռանկարներին նվիրված զեկույցներ:

Պատվիրակության ղեկավարը նշեց, որ բոլոր չորս զեկույցների վերաբերյալ Ադրբեջանի, Վրաստանի եւ Եվրոպայի երկրների մի խումբ պատգամավորներ ներկայացրել էին առաջարկներ, որոնք հակասել են Հայաստանի շահերին: Արտակ Զաքարյանը տեղեկացրեց որ «Եվրոնեսթից» առաջ ԵԺԿ խմբակցության նիստի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որիՙ նրանք հետ են վերցրել իրենց առաջարկները:

Ըստ Արտակ Զաքարյանիՙ վերջին պահին ադրբեջանցիները քարտուղարության միջոցով օրակարգ են մտցրել «Հայաստանում ջրային ռեսուրսների սահմանափակման եւ դրանով Ադրբեջանի բնապահպանությանը սպառնալիք հանդիսացող» զեկույցի նախագիծ: Նշվեց, որ հայկական պատվիրակությունը դեմ է եղել այդ հարցը օրակարգ մտցնելուն եւ քննարկմանը, քանի որ Ադրբեջանն այս հարթակը եւս փորձում է օգտագործել հակահայկական քարոզչություն իրականացնելու համար: Ի վերջո հայկական պատվիրակությանը հաջողվել է հանել այն ինչպես քննարկման, այնպես էլ լիագումար նիստի օրակարգից:

Ի դեպ, նույն օրերին, մայիսի 29-ին Բրյուսելում, Եվրոխորհրդարանի շենքում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության ճանաչումը` հաշտեցման կամուրջ» կոնֆերանսը, որի մասին պատրաստած հաղորդագրության մեջ Բրյուսելից մեր թղթակիցը նշել էր, թե Հայաստանի պատվիրակությունը կոնֆերանսը սկսվելուց երկու րոպե հետո լքել է դահլիճը ( «Ազգ» , թիվ 89): Սրա վերաբերյալ «Ազգին» պարզաբանում տվեց «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակ Մհեր Շահգելդյանը ՙ նշելով, թե նույն օրը տեղի էր ունենում «Եվրոնեսթի» վերջին պլենար նիստը` Ցեղասպանության նվիրված կոնֆերանսին զուգահեռ, ժամերը համընկնում էին. «Մենք մի քանի հոգով մասնակցում էինք ցեղասպանությանը վերաբերող քննարկումներին, որը սկսվեց մի կես ժամ-քառասուն րոպե ուշացումով: Այդ ժամանակահատվածում «Եվրոնեսթի» պլենար նիստում սկսվեցին քվեարկությունները, եւ հայկական պատվիրակությունը պետք է մասնակցեր քվեարկությանը: Մենք տեղեկացրինք` գնացինք, մասնակցեցինք քվեարկությանը եւ հետ եկանք, ու դա մի քառասուն րոպե տեւեց: Երբ վերադարձանք` քննարկումները շարունակվում էին, այդ ժամանակ ելույթ ունեցավ նաեւ Վալերի Բուայեն»: Ապա եւ կոնֆերանսում ելույթ են ունեցել Վահան Հովհաննիսյանն ու Մհեր Շահգելդյանը, որոնք ներկայացրել են հայկական տեսակետները հարցի վերաբերյալ, Մ. Շահգելդյանը Համաշխարհային հայկական կոնգրեսի մոտեցումներն է ներկայացրել: Այնպես որ Բրյուսելից հաղորդագրության` հայկական պատվիրակության դալիճը լքելու մասին ձեւակերպումը իր տեղում չէ` վերեւի պարզաբանման պատճառով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՓԱՐԻԶԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԵՏ ՇԱՀԱՎԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ»

Հաջորդ գրառումը

132 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՏՆՏԵՍԵԼ ՄԻԱՅՆ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՄԲ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

132 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՏՆՏԵՍԵԼ ՄԻԱՅՆ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՄԲ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Միացյալ Նահանգների առևտրի նախարարի տեղակալը ինձ պաշտոնական նամակով հրավիրել է Վաշինգտոն. ԱՄն առևտրի նախարարությունում քննարկվելիք հարցերի մեջ ներառված է երկու...

ԿարդալDetails

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025

Պատերազմն ավարտվել է. հայտարարել է Թրամփն Իսրայելում. նա կպարգևատրվի Պատվավոր նախագահական մեդալով

13/10/2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ողջ մնացած վերջին 20 պատանդներին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական