Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԴՄԻՏՐԻ ՔՅՈՍԱՅԱՆՑԻ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Հունիսի 6-ին Ռուսաստանի հայերի միությունում տեղի կունենա հայտնի կինոբեմադրիչ Դմիտրի Քյոսայանցի հիշատակին նվիրված երեկո:

Կցուցադրվեն «Սիրո ալիք» (Սոնա եւ Արմեն Հովհաննիսյանների դուետ) եւ «Կարմիր նուռ» (Արմեն Հովհաննիսյան) երգերի տեսահոլովակները: Նաեւ տեղի կունենա «Դմիտրի Քյոսայանց: Առաջին ծանոթություն» կինոֆիլմի պրեմիերան: Սցենարի հեղինակն է Արմեն Վաթյանը, բեմադրիչ ռեժիսորը եւ պրոդյուսերըՙ Ալեն Մենուան, բեմադրող օպերատորըՙ Աշոտ Մկրտչյանը:

Սկիզբըՙ ժամը 19-ին:

Հասցենՙ մետրոյի «Դոստոեւսկայա» կայարան, Խորհրդային բանակի փողոց, տուն 8: