Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱԳԸՖԼԸՙ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԳՅՈՒՂԸ ԿԴԱՏԱՐԿՎԻ

31/05/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Մայիս, 2013

Հ. Ծ.

«Ապագայ» ազգային, մշակութային եւ հասարակական շաբաթաթերթն (Կանադա) իր ապրիլի 29-ի համարում «Մարմարայից» արտատպելով հրատարակել է Սենդի Ջենտիլեձոյի (www.balcanicancaso.org) հոդվածըՙ իտալերենից արեւմտահայերենի թարգմանված Օշին Էլակեոզի կողմից: Ստորեւՙ հոդվածի արեւելահայերեն սեղմ տարբերակը:

Մուսա լեռան հովիտների մեջ թաղված, արեւի ճառագաթներով փայփայած հողաշերտի վրա է գտնվում մի փոքրիկ գյուղ, շրջապատված նարնջի անտառներով, որտեղ կյանքը դեռ շարունակվում է ընթանալ իր նախկին կշռույթով ու խանդավառ ժողովրդական տոնախմբություններով: Համայնքային կյանքի համերաշխությունը դեռ չի լքել գյուղի ավագ բնակիչներին, բայց նոր սերնդին դա ամենեւին էլ ապագա չի խոստանում:

Վագըֆլը գյուղը Թուրքիայում կանգուն մնացած վերջին հայկական օրրանն է, որն ունի հազիվ 130 հոգանոց մի համայնք: Սա ամբողջ երկրում մնացած մի քանի տասնյակ հազար հայ բնակչության փոքրիկ մի մասն է, չնչին մի մասըՙ եթե հաշվի առնենք, որ մեկ դար առաջ նույն տարածաշրջանում ապրում էին մոտավորապես երկու միլիոն հայեր:

Մուսա լեռը, այսինքնՙ Մովսեսի լեռն իր շվաքի տակ էր պահում նաեւ եւս հինգ հայկական գյուղեր, որոնք, չդիմանալով կատաղությանց ու բռնություններին, ջնջվեցին ամբողջովին 1915-ի աղետալի օրերին: Վերապրողներից շատերը փոխադրվեցին Լիբանան: Միայն այս փոքրիկ ավանի բնակիչները, ծվարած լեռան ստորոտին, շարունակեցին իրենց գոյատեւման պայքարըՙ մեկ ձեռքում պահելով մի նարինջ, իսկ մյուսումՙ մեկ բաժակ օղի: Նրանք իրենց առօրյա աշխատանքով ցույց տվեցին մեզ իրենց հոգիներում տեղ գտած եռանդն ու կորովը, ապրելու կամքը, որը պարուրված է անկատար երազներով եւ հարազատ ծննդավայրը ստիպողաբար թողնելու պարտավորվածությամբ:

Բնակչության իմաստությունն ու ավանդությունների հարգանքը շղթայի օղակների նման միացնում են մեկը մյուսին, անկախ մշակութային, կրոնական կամ մտածելակերպի տարբերություններից: Սրա լավագույն օրինակը Մեհմեդն է, իսլամ կրոնը դավանող մի թուրք, որն աջակցում է Ազգայնական շարժում կուսակցությանը, բայց ծնվել է Վաքըֆ գյուղում, որտեղ բնակվում է մինչ օրս: Իր մանկության բոլոր ընկերները հայեր են, ուստի ինքն էլ հայերեն է խոսում: Իր թլփատման արարողության կնքահայրն անգամ հայ է եղել:

Վաքըֆ գյուղի երկհարկանի տների դռները միշտ բաց են բոլորի առաջ, լինեն նրանք տեղի բնակիչ, զբոսաշրջիկ թե լրագրող: Այդ տներում բնակվում են հիմնականում երեք-չորս զավակների հետ ընտանիքներ: Նոր սերունդը, որքան էլ հպարտ զգա իր արմատներով, ստիպված է գաղթել, մի մասը ավելի լավ ապագայի ակնկալիքներով, մյուսներըՙ ուսում ստանալու: Որոշ մասն էլ մայրենի լեզուն սովորելու նպատակով մեկնում է Պոլիս, որովհետեւ միայն այդ տեղի հայկական վարժարաններում է, որ կարող են հայոց լեզվի դասընթացներին հետեւել: 12 տարի է, ինչ գյուղում ամուսնություններ չեն գրանցվել:

Ապագան հույսեր չի ներշնչում: Այդ պատճառով էլ գյուղը օրեցօր դատարկվում է, թեեւ մեկնողները հույսեր են փայփայում, որ մի օր վերադառնալու են իրենց մայրենի օջախը:

Տասնհինգ տարեկան Մելինեն ցանկանում է հոգեբան դառնալ: Ուսանում է Պոլսում: Գյուղում աշխատանքի հնարավորությունները խիստ սահմանափակ են: Նարնջենիներով լեցուն հովիտները հպարտություն պատճառում են, սակայն բավարար եկամուտ չեն ապահովում:

Այդուհանդերձ հուսահատությունը չի պատում բոլորին: Ուսումը նոր ավարտած Վիգենն, օրինակ, վճռել է մնալ գյուղում, զարգացնել իր ծննդավայրը: Անշուշտ, մյուս կողմից, դեմքին դառնության ծանր արտահայտություններով, հույս ունի, որ Վաքըֆ գյուղը շարունակելու է մնալ Թուրքիայի միակ հայկական գյուղը, կորցնելով հանդերձ իր «հատկություններից շատերը»: Իսկ Մելինեն, որ ուսանողուհի է Պոլսում, բացատրում է, որ 2062 թվականին, երբ թոշակի անցնի, վերադառնալու է Վաքըֆ գյուղ: Նա հույս ունի, որ մինչ այդ գյուղը փոխակերպվելու է, դառնալու է բարգավաճ եւ զբոսաշրջիկների համար գրավիչ ու հետաքրքական:

Նախորդ գրառումը

ՕԳՆԵՑԵՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԻՎԱՆԴԻՆ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԵԼՈՒՅԹԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԵԼՈՒՅԹԸ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական