Ուրբաթ, Հուլիսի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

100-ամյա մեր հարստությունը

Անահիտ Հովսեփյան
- 22 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որքան մեծ ու հեռատես են եղել անցյալ դարասկզբին պետություն կերտող մեր այրերը, որ լայնահուն պողոտաների, օպերային թատրոնի, ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Պետհրատի» հետ (բոլոր կառույցները չենք թվի) երկրի ապագան կերտելու ճարտարապետության մեջ անտես չեն արել մանուկներին, պատանիներին: 1923 թվականի մարտին լույս տեսած գրական-գեղարվեստական «Պատկոմ» պարբերականը խմբագրական պատկառելի՝ Եղիշե Չարենց, Ստեփան Զորյան, Ավետիք Տեր-Պողոսյան կազմով տարիների հարահոսի մեջ անուններ փոխել է՝ «Պատկոմից»՝ «Պատկոր», 1928-ից՝ «Հոկտեմբերիկ», 1950-ի 11-րդ համարից՝ «Պիոներ», 1991-ից՝ «Աղբյուր», սակայն պայծառ ու լուսավոր երկիր կառուցելու, ինքնատիպ ու անկախ մտածողություն ձեւավորելու հանձնառությունը չի փոխել երբեք: Չեմ վրիպել, հաստատում եմ՝ «Պիոներն» իր զույգի՝ «Պիոներ կանչի» հետ դպրոց էր մտնում եւ անկախ մարդ, քննադատական հայացք եւ անսահման սեր ձեւավորում՝ դիմացինի ու երկրի, ծննդավայրի, հայրենիքի ու պետության հանդեպ: Քաղաքացի էր դարձնում քաղաքում, ավանում, գյուղում ապրողին, աչք էր կրթում, գրական ճաշակ զարգացնում: Ով տպագրվել է՝ կհաստատի, ի՛նչ մեծ բերկրանք է, անսահման ուրախություն, երբ գրական, նկարչական վաստակ ունեցող ճանաչված անունների կողքին հայտնվում է նաեւ քո ստեղծագործությունը, քո անունը, երբ դեռ դպրոցական ես:

Մեր երկրի անկախության հետ անկախ մարդը մասամբ կորցրեց անկախությունն ու աշխարհին պայծառ գույներով նայելու կարեւորությունը, քանի որ սկսեց…փող հաշվել:  Այդ անհաշվելիի մեջ մոռացավ մեծերից փոխանցված պատգամը՝ մանուկներին ու պատանիներին կրթելու, դաստիարակելու գործը պետության ամենամեծ առաջնահերթությունն է, եւ 1991-ից «Աղբյուր» դարձած ամսագիրը սկսեց դանդաղ հոսել դպրոց: Բայց կանգ չառավ նույնիսկ այն ժամանակ, երբ պետության հոգածությունից իսպառ զրկվեց, ինչպես եղավ վերջին տարիներին: Գլխավոր խմբագիր Թադեւոս Տոնոյանը գիտի այն երեխայի ուրախությունը, որ ամսագրին սպասում է, նա Եղիշե Չարենցից, Ստեփան Զորյանից, Անահիտ Սահինյանից, Պերճ Զեյթունցյանից փոխանցված հանձառության թիկնոցը վահան է դարձրել, ամսագիրը չի հանձնել, դիմակայում է:

Դեկտեմբերի 12-ին Գրողների միության կլոր դահլիճում սակավաթիվ էին ներկաները, որ կարեւորել էին «Աղբյուրի» 100-ամյակը: Մի հարստություն, որին անհաղորդ են ՀՀ պաշտոնատար անձինք, եւ ողբերգություն է, որ ներկա չէին մեր երկրի՝ ինձ համար անհաշվելի ԶԼՄ-ները…

«Աղբյուրի» 100-ամյակի պատվարժան հյուրն էր Իրանի դեսպանության մշակույթի խորհրդականը, որ շնորհավորական ճառից քամել էր բառերը՝ նախապատվություն տալով սատարող շեշտին՝ ամսագրին պատրաստ ենք թիկունք լինել:
Իսկ «Աղբյուրը» դեռ վարարելու է…

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Արցախի եւ Հայաստանի ղեկավարները Պիղատոսն ու Հուդան են, բենզինի պայթյունը՝ դժոխքի կրակը»

Հաջորդ գրառումը

Գյումրին 2024 թ. գծանկար բացիկներով օրացույցում

Համանման Հոդվածներ

18 հուլիսի, 2025

Առեւտրատնտեսական անցուղի՞, թե՞ հարատեւ պատերազմ

18/07/2025
18 հուլիսի, 2025

Ներկայի ապագան

18/07/2025
18 հուլիսի, 2025

Իրանն ինչպե՞ս է արձագանքում «Զանգեզուրի» արտապատվիրակման մասին հայտարարություններին

18/07/2025
18 հուլիսի, 2025

Շվեյցարացի պատգամավորների խումբն աննահանջ է՝ կայուն խաղաղություն կլինի, եթե ԼՂ հայերի իրավունքները հարգվեն

18/07/2025
Հաջորդ գրառումը

Գյումրին 2024 թ. գծանկար բացիկներով օրացույցում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

18 հուլիսի, 2025

Ռոլան Գոդել. Գրել դեռահասների համար եւ հայերի մասին

18/07/2025

ԵՐԵՎԱՆ-ՄՅՈՒԼՈՒԶ, Ֆրանսիա - Ֆրանսաբնակ շվեյցարացի արձակագիր Ռոլան Գոդելը (ծնվ. 1958 թ., Ժնեւ) 15 տարուց ավելի աշխատել է լրագրության բնագավառում: 1999-ին...

ԿարդալDetails

Մոսկվան իրավունք ունի զենք կիրառել Կիևին օգնողների դեմ․ ՌԴ ԱԳՆ

17/07/2025

«Ազնավուր» հիմնադրամին է փոխանցվել մեծն շանսոնյեին վերաբերող 300 թանգարանային արժեք

17/07/2025

Պանամա, Սուեզ, Սև Ծով. «արտապատվիրակե՞լ» Սյունիքը

17/07/2025

Կիևից Ռուսաստանին դեռ ոչինչ չեն ասել բանակցությունների 3-րդ փուլի պատրաստակամության մասին

17/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական