Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

10-օրյա փորձարարական նախաձեռնություն սկսնակ լրագրողների համար

02/12/2022
- 02 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ օտարերկյա երիտասարդները տասն օր Երեւանում ժողորդավարության ու ազատ խոսքի հինարար սկզբունքները կուսամնասիրեն, բայց՝ ժուռնալիստիկայի տեսանկյունից: Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական Շտաբ-Կամավորական աշխատանքների ծառայությունը (HUJ), Գերմանիայի միջազգային քաղաքացիական ծառայությունը (SCI- Service Civil International Deutscher Zweig e.V.), Գերմանիայի արտաքին գործերի նախարարության (German Federal Foreign Office) եւ Արեւելյան գործընկերության՝  Քաղաքացիական հասարակության համագործակցության (Civil Society Cooperation) հովանավորությամբ՝ «Ժողովրդավարություն, խոսքի ազատություն, երիտասարդություն եւ կամավորություն»  խորագրով 10-օրյա թրեյնինգ-սեմինար են կազմակերպել:

Հայաստանի տարբեր բուհերի ապագա լրագրող ուսանողները, մեր երկրում աշխատող գերմանացի կամավորներն ու Գերմանիայից ժամանող մյուս մասնակիցները  հասարակական ոլորտի ու լրատվադաշտի ներկայացուցիչների օգնությամբ, այս օրերի ընթացքում կսովորեն ու կքննարկեն թե՛ լրագրությանը, թե՛ ժողովրդավարությանը ու թե՛ կամավորությանը վերաբերող մի շարք հարցեր ու հետաքրքրաշարժ թեմաներ: Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը  «Ժողովրդավարության սկզբունքները՝ որպես ԶԼՄ-ների գործունեության հիմք», Հայաստանում «Associated Press» ու DPA լրատվական գործակալությունների հատուկ թղթակից Ավետ Դեմուրյանը «Դեմոկրատիայի գործիքները ինֆորմացիոն պատերազմի դեմ», «Ազգ» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը «ԶԼՄ-ների կայունություն եւ թափանցիկություն», լրագրող Վարդան Ալոյանը «Խոսքի ազատություն, լրատվամիջոցների ազատություն», Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «ԶԼՄ-ների օրենսդրական կարգավորում եւ ժուռնալիստիկական էթիկա», հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը «Հոգեբանության հիմնական սկզբունքները լրագրության մեջ», Հայ-Սլավոնական համալսարանի «Ժուռնալիստիկայի» ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը «Ժամանակակից մեդիատեքստեր. խոսքի ազատության դրական ու բացասական կողմերը», Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանը «Լրագրության լեզուն. նկատառումների խմբագրի աշխատանքի մասին», Վալերի Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանի Լրագրության գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը «Նոր մեդիայի զարգացման արդի միտումները» եւ իրավաբան Գարեգին Մարգարյանը «Լրագրության իրավունքներն ու սկզբունքները, իրավունքներն ու կանոնները» դասախոսություններ կկարդան:

Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանն «Ազգ»ի հետ զրույցում ասում է, որ բացի ուսանողներից, ծրագրին մասնակցելու համար նաեւ երիտասարդ լրագրողներ ու բլոգերներ են դիմել: Նրա փոխանցմամբ՝ սեմինարի ծրագիրը գրելիս՝ ուշադրություն են դարձրել, որ թեմաները հետաքրքրական, իսկ դասընթացավարները ոլորտի պրոֆեսիոնալներ լինեն: Ստեփանյանը հավելում է, որ բացի դասախոսություններից, ուսանողները մատուցած նյութը հեշտ յուրացնելուն նպաստող ոչ ֆորմալ ու հետաքրքրական խաղեր կխաղան, տարբեր տեղեր կայցելեն: «Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ժուռնալիստների միություն, Երեւանի մամուլի ակումբ, Գրատպության թանգարան, Վերականգնողական կենտրոն, «Ազգ» թերթի խմբագրություն, Դիակոնիա բարեգործական հիմնադրամի «Հույսի Ավան», ինչպես նաեւ՝ WWF,  Դիլիջանի ազգային պարկ, Սեւան ու Էջմիածին՝ սուրբ Գայանե եկեղեցի այցելել: Սեմինարի ծրագիրն այնպես ենք կազմել, որ մասնակիցները ոչ միայն նստելու են ու լսեն լեկցիաները, այլ իրենք նույնպես մասնակցելու են ընթացքին, հարց-պատասխան է լինելու: Յուրաքնաչյուր դասախոսությունից հետո ամենատարբեր խաղերի, վիկտորինաների միջոցով ուսանողներն ամրապնդելու են ստացած գիտելիքները: Այդ ամենից հետո սեմինարի մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է հոդվածի, հարցազրույցի կամ ռեպորտաժի ժանրում մեկական լրագրողական նյութ պատրաստի, որոնցից լավագույնները, ժյուրիի ընտրությամբ, կտպագրվեն «Ազգ» թերթում: Ի դեպ, «Ազգ»ի գլխավոր խմբագիրը ծրագրի համակարգողն է»,- մանրամասնում է Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի վարչության նախագահը:

Շուշան Քեշիշյանը, որ ծրագրի հեղինակներից է, ասում է՝ սեմինար-թրեյնինգի նպատակը Հայաստանի տարբեր բուհերում սովորող ապագա լրագրողներին ու բլոգերներին կրթելն ու հմտություններ տալն է, ու ոչ միայն լրագրության սկզբունքներին, այլ նաեւ, առհասարակ, մեդիայի, մեդիագրագիտության, ապատեղակատվության հիմնահարցերին ծանոթացնելը: «Եվ քանի որ համալսարաններում հիմնականում լսարանային՝ դասախոսության միջոցով են դասերն անկացվում, մենք մեր առջեւ նպատակ դրեցինք սեմինարը ոչ ֆորմալ ձեւաչափով անկացնել, որի ժամանակ մասնակիցները խմբային աշխատանքներ, քննարկումներ, առաջադրանք ու անգամ խաղեր կանցկացնեն»:

Իսկ ոչ ֆորմալ, ուսուցանող ու անչափ հետաքրքրական խաղերը Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի վարչության անդամ, դասընթացավար Ռիմա Հարությունյանը կկազմակերպի: «Անչափ հետաքրքիր ու ակտուալ թրեյնինգ-սեմինարի ընթացքում մասնագետների կողմից մատուցվող խորն ու բազմաշերտ նյութը պատրաստվում ենք նաեւ ոչ ֆորմալ մեթոդներով մատուցել, ասել է թե՝ անելով սովորել: Այսինքն՝ հիմնականում դերային խաղերի միջոցով՝ մասնակիցների համար այնպիսի իրավիճակ ու միջավայր կստեղծենք, որ նրանք ավելի հեշտ պատկերացնեն ու յուրացնեն իրենց մատուցված տեսական գիտելիքները»,- ասում է դասընթացավարը:

Վերոնշյալ կազմակերպության միջազգային հարցերի կորրդինատոր Իրինա Փիլավջյանը, որ սեմինարի մասնակցության հայտ ներկայացրած ուսանողների դիմումներն է ընդունել, հավելում է, թեեւ աշխատանքը բարդ ու ծավալուն, բայցեւ անչափ հետաքրքրական էր: «Հայտերի քանակը շատ-շատ էր, բայց նրանցից միայն 34-ը ընտրվեցին՝ մեծամասամբ աղջիկներ: Ընտրվածներից 4-ն էլ, ի դեպ, Հայաստանում կամավորություն անող օտարերկրյա երիտասարդներ են»,- նշում է Փիլավջյանը:

Օտարերկյա մասնակիցներից է գերմանուհի Սիրի Ֆիդորրոն, որ Հայաստանի Վերականգնողական կենտրոնի կամավորներից է, լրագրության մասին ավելի խորն ու համապարփակ գիտելիքներ ստանալու ակնկալիքով է դիմել սեմինար-թրեյնինգին: «Հոդվածներ ու լուսանկարներ եմ անում, բայց դրանք ոչ պրոֆեսինոալ են, ուզում են ավելի խորանալ լրագրության, հետազոտություններ անելու մեջ, քանի որ Գերմանիա վերադառնալուն պես պատրաստվում եմ Լրագրության ֆակուլտետ ընդունվել»,- նշում է Ֆիդորան:

Հայ-Ռուսական համալսարանի «Ժուռնալիստիկայի» ֆակուլտետի ուսանող Արփինե Վեքիլյանը լիահույս է՝ սեմնարի ժամանակ ոչ միայն գիտելիքներ ու փորձ կստանա, այլ նաեւ մյուս բուհերի, օտարերկրյա ուսանողների հետ կծանոթանա: «Սեմինարի ընթացքում ձեռք բերած գիտելիքները, վստահ եմ, հետագայում կօգնեն ինձ ճիշտ ու պրոֆեսիոնալ լրագրությամբ զբաղվել»,- ասում է Վեքիլյանը:

Վալերի Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանի Սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի ուսանող Հեղինե Ղազարյանն էլ նշում է, որ թեեւ համալսարանում գիտելիքներ ստանում է, բայց, միեւնույնն է, միշտ էլ սովորելու ու իմացածն էլ ավելի հարստացնելու կարիք կա: «Հետեւաբար,-շարունակում է,- լավ առիթ է սեմինարը՝ նոր հմտություններ ու փորձ ձեռք բերելու համար: Վստահ եմ՝ այն անչափ հետաքրքրական ու հագեցած է լինելու՝ լի նորանոր ծանոթություններով»:

Սեմինար-թրեյնինգը, որն անց է կացվելու Երեւանում, վստահ ենք՝ միանշանկ նոր գիտելիքներ, հետաքրքիր ժամանակ ու հիշարժան պահեր է ապահովելու երիտասարդ մասնակիցների համար, որ տասն օր շարունակ բացի դասախոսությունների մասնակցելը, նաեւ նույն հարկի տակ ապրելու են՝ քնեն, արթնան, հաց ուտեն, շփվեն, քննարկումներ ունենան, երգեն, պարեն ու անգամ էսքսկուրսաներ գնան:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Տապալեցա՛ւ հայ մամուլի մատենագիտութեան 81-ամեայ կաղնին

Հաջորդ գրառումը

Վիրավորված՝ պետության համար, վիրավորած՝ պետությունից

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Լեզուին մթագնումը

Լրահոս

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական