Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի «Ճանկել սուրը» ռազմա-օդային օպերացիան՝ ի պատասխան Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական ակտի

09/12/2022
- 09 Դեկտեմբերի, 2022, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022թ. նոյեմբերի 20-ին Թուրքիայի ռազմա-օդային ուժերը հարձակում գործեցին Սիրիայի եւ Իարքի հյուսիսում քրդաբնակ շրջանների վրա: Հրթիռային հարվածների եւ ռմբակոծության տակ հայտնվեցին Հալեպի, Ռաքքայի եւ Իրաքի Մոսուլ քաղաքի հետ սահմանակից Հասաքե գավառները, ինչպես նաեւ Քոբանի քաղաքը: Նոյեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը հայտարարեց, որ այս ռազմական օպերացիան չի սահմանափակվի միայն օդային հարձակումով: «Մեր պաշտպանության նախարարությունը եւ Գլխավոր շտաբը միասին կորոշեն, թե որքան ցամաքային ուժեր են հարկավոր նույն տեղամասերում ցամաքային ռազմական օպերացիա անցկացնելու համար:

Էրդողանը, ինչպես միշտ, շատ ճիշտ ժամանակ ընտրեց եւ հրամայեց հարձակումն իրականացնել վերոնշյալ տարածքներում տեղաբաշխված քրդական անջատողականների վրա, կամ ինչպես նրանց Թուրքիայում են անվանում՝ քուրդ ահաբեկիչների վրա, որոնք տասնամյակների ընթացքում պայքարում են Թուրքիայի դեմ իրենց անկախության համար: Ակնհայտ է, որ  սրանով ոչ միայն քրդերի դեմ է պայքար իրականացվում, այլեւ լուծվում են բարդ աշխարհաքաղաքական հարցեր: Ակնհայտ է, որ Սիրիայից եւ Իրաքից դուրս են մղվում Ռուսաստանը եւ Իրանը, որոնք այդ երկրներում ունեն իրենց ռազմական ուժերի որոշակի ստորաբաժանումներ եւ ազդեցության ոլորտներ:

Ակնհայտ է նաեւ, որ Թուրքիան Հավաքական Արեւմուտքից ստացել է «քարտ-բլանշ» այս ռազմական օպերացիան իրականացնելու համար:

Թուրքիայի ուժային կառույցները հայտարարեցին, որ իրենց կողմից ռմբակոծության ենթարկված շրջաններում գտնվում էին քուրդ ահաբեկիչների (PKK – Քրդական Բանվորական կուսակցություն) ռազմական հենակետները, որտեղ պատրաստվում են «ահաբեկչական» ակտերը Թուրքիայի դեմ:

Թուրքիայի հատուկ ծառայությունները համոզված են, որ Ստամբուլի Իսթիկլալ փողոցում (Ստամբուլի կենտրոն) ս. թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած պայթյունը, որի հետեւանքով սպանվեցին 6 եւ վիրավորվեցին 80-ից ավելի մարդիկ, հենց այդ ահաբեկիչների ձեռքի գործն էր (ընդ որում, տուժածների թվում կան նաեւ Ռուսաստանի քաղաքացիներ): Պայթյունի գործով կան 50-ից ավելի ձերբակալվածներ:

Ռազմա-օդային օպերացիան անվանվել է «Ճանկել սուրը»: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ոչնչացված են քուրդ ահաբեկիչների ապաստարանները, բունկերները, քարանձավները, պահեստները, մեծ հաջողությամբ կոնկրետ նպատակային հարվածով ոչնչացվել է նաեւ այդ ահաբեկիչների շտաբը: Հրթիռակոծվել է 89 թիրախ:

«Մեր նպատակն է ապահովել մեր 85 միլիոնանոց ժողովրդի անվտանգությունը, մեր սահմանների անվատնգությունը, ինչպես նաեւ պատասխան հարված տալ Թուրքիայի վրա իրականացվող դավաճանական յուրաքանչյուր հարձակումի: Թուրքիայի զինված ուժերը նորից թիրախավորել են ահաբեկիչներին, քանի դեռ մենք այնտեղ ենք, Թուրքիայի օդային տարածքը եւ սահմանների անվտանգությունը միշտ ապահովված կլինեն»,- հայտարարել է Աքարը:

Նախարարը նշել է նաեւ, որ Սիրիայի եւ Իրաքի հյուսիսը այն տարածքն է, որ 30 կմ խորությամբ (այդ մասին հայտարարվել է դեռեւս 2022թ. գարնանը) պետք է հանդիսանա Թուրքիայի անվտանգության գոտին: Գոտի, որը պետք է պատնեշ հանդիսանա քուրդ ահաբեկիչների ոտնձգությունների դեմ: Միեւնույն ժամանակ Անկարան համոզված հայտարարել է, որ հրթիռային հարվածները հասցվել են կոնկրետ թիրախներին եւ քաղաքացիական որեւէ ենթակառույցներ եւ սովորական մարդիկ չեն վնասվել կամ տուժել: Բայց ամենակարեւոր հանգամանքն այն է, որ ըստ վերոհիշյալ նախարարի հայտարարության՝ Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են որոշակի ռազմական ներկայություն թողնել Սիրիայի եւ Իրաքի հյուսիսում, որը ոչ այլ ինչ է, քան ռազմական հենակետի ստեղծում:

Այստեղ շատ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ Թուրքիայի ռազմա-օդային ուժերը ամբողջ սիրիական հակամարտության ընթացքում առաջին անգամ ներխուժեցին այն տարածք, որը ռուսական ԶՈՒ հսկողության տակ է:

Գիտե՞ր արդոյք Ռուսաստանը այդ մասին: Համաձայնեցրա՞ծ էր այդ հարձակումը ՌԴ ԶՈՒ հետ: Փաստորեն ի՞նչ տեղի ունեցավ: Այն տարածքներին, որտեղ հսկողությունն իրականացնում էին Սիրիայի կառավարությանը ենթակա ուժերը եւ ռուսական զինված ուժերը, թուրքական բանակը բազմաթիվ հրթիռային հարվածներ հասցրեց:

Բայց ամբողջ պատմությունն այնքան էլ պարզ ու սովորական չէ: Քրդական Բանվորական կուսակցությունը (PKK) եւ նրա հետ փոխկապակցված Քրդերի ինքնապաշտպանության ջոկատները (YPG), որոնց թուրքական կառավարությունը համարում է ահաբեկչական, Սիրիայում համարվում են Մ. Նահանգների բնորոշմամբ նաեւ, դեմոկրատական ուժեր եւ պայքարում են Բաշար Ասադի ռեժիմի դեմ: Իսկ սա ի՞նչ է նշանակում: Փաստորեն Թուրքիան, որը չի ճանաչում 2021թ. Բաշար Ասադի վերընտրությունը, ոչնչացնում է նրա թշնամիներին:

Ռուսաստանը սատարում է Ասադի ռեժիմին, Թուրքիան դեմ է այդ ռեժիմին, բայց եւ ոչնչացնում է ռեժիմի դեմ պայքարողներին: Խոստովանենք, որ բարդ եւ խճճված իրավիճակ է:

Փաստորեն, Էրդողանական Թուրքիան մի կողմից ամրացնում է իր ներկայությունը Սիրիայում, մյուս կողմից ոչնչացնում է Ասադի ընդդիմությանը, որի ռեժիմին իրենք դեմ են: Իրականում ոչնչացվում է քրդական ընդդիմությունը եւ անշուշտ կսատարվի այն ընդդիմությունը, որը ձեռնտու է «Մեծ Թուրանի» ծրագրերին: Իսկ նախագահ Ասադը կա՛մ կհեռանա իշխանությունից, կա՛մ կմնա ինչ-որ ուժերի կամակատար: Համենայն դեպս, նրա երկու ուժեղ դաշնակիցները՝ Ռուսաստանը եւ Իրանը, խճճված են այլ պրոբլեմների մեջ (մեկը Ուկրաինայի հետ պատերազմով, մյուսը՝ ներքին խռովություններով):

Եվ այսպես, «Ճանկել սուրը» ռազմա-օդային օպերացիան անցկացվեց ի պատասխան նոյեմբերի 13-ի Ստամբուլում տեղի ունեցած «ահաբեկչական ակտի», որի իրագործման մեջ մեղադրվում են վերոհիշյալ քրդական կազմակերպությունների մարտիկները: Ընդ որում, նշենք, որ այդ կազմակերպությունները պաշտոնապես հերքում են իրենց մասնակցությունը այդ պայթյունին: Միեւնույնն է, արդեն նոյեմբերի 14-ին Ստամբուլի դատախազությունը մեղադրեց այդ ամենում Քրդական Բանվորական կուսակցությանը եւ հայտարարեց, որ ձերբակալված է Սիրիայի քաղաքացուհի Ահլամ-ալ-Բաշիրը, որն ընդունել է իր մեղքը, իր անդամությունը քրդական ջոկատներում, ավելին՝ հայտարարել է, որ ինքը քրդական ինքնապաշտպանության ջոկատների հետախուզության սպա է եւ ունի հատուկ պատրաստվածություն այդ ոլորտում:

Ամփոփենք: Նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի է ունենում այսպես կոչված «ահաբեկչական ակտ», Թուրքիան չի ընդունում ԱՄՆ-ի պաշտոնական ցավակցությունը եւ հայտարարում է, որ ԱՄՆ սատարում եւ ֆինանսավորում է ՔԲԿ-ի ահաբեկիչներին, այնուհետեւ, Էրդողանը նոյեմբերի 15-ին մեկնում է Ինդոնեզիա G-20-ի գագաթաժողովին մասնակցելու, հանդիպում է այնտեղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, քննարկում է նրա հետ ինչ-որ հարցեր, վերադառնում է Թուրքիա, ընդունում է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, Ազգային հետախուզության պետ Հաքան Ֆիդանի եւ Գլխավոր շտաբի ռազմական հետախուզության պետ Ռաֆեթ Դալքիրանի համապատասխան զեկույցները եւ հրամայում է սկսել ռազմա-օդային օպերացիան Սիրիայի եւ Իրաքի հյուսիսում:

Ինքնըստինքյան պարզ է, որ Թուրքիան վաղուց էր պատրաստվում կրկին ներխուժել Սիրիայի տարածքները, իր այսպես կոչված «անվտանգության գոտին» ապահովելու համար: Սակայն խանգարում էին Ռուսաստանը, Իրանը, ինչ-որ տեղ նաեւ ԱՄՆ-ը: Իսկ հիմա Ռուսաստանը չի կարող զբաղվել Ասադի պաշտպանությամբ, նամանավանդ, որ Սիրիայից հանել է որոշ ուժեր եւ տեղափոխել ուկրաինական ճակատ: Խիստ զբաղված է նաեւ Իրանը իր ներքին խնդիրներով եւ Ադրբեջանի հետ սահմաններում տիրող իրավիճակով:

Ցույցերը Իրանում չեն դադարում եւ առաջնորդվում են կոնկրետ սցենարներով: Այրվում են Իրանի հոգեւոր առաջնորդի հարազատների տունը (ըստ որոշ տվյալների, այդ տանն է ծնվել Այաթոլլան, Իրանի Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի նահատակ, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի (սպանվել է Բաղդադի օդանավակայանում 2020թ. հունվարի 3-ին ԱՄՆ ԶՈՒ կողմից) հուշարձանը, ցույցերի ընթացքում զոհվել է ավելի քան 400 մարդ:  

Բացի այդ՝ հայտնի է, որ Իրանը լրջորեն համագործակցում է Թուրքիայի հետ քրդական հարցերով:

Արեւմուտքը մի քիչ անհանգստացած է թուրք-քրդական հակամարտության նոր սրացումներով, քանի որ դեռ չի լուծվել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի վերջնական միացումը ՆԱՏՕ-ի ալյանսին: Թուրքիան շարունակում է մեղադրել Հյուսիսային Եվրոպային քուրդ անջատողականներին ապաստան տալու եւ նրանց թաքցնելու մեջ:

Եվ այսպես, Թուրքիայի հարվածները քրդերին Սիրիայի եւ Իրաքի հյուսիսում լրջորեն վնասում են ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ԱՄՆ-ի իմիջը: Ո՞ւմն ավելի շատ, ժամանակը ցույց կտա: Մի բան է ակնհայտ՝ Թուրքիան մերժում է ԱՄՆ-ի ցավակցությունը Ստամբուլում ահաբեկչական ակտի զոհերի կապակցությամբ, քանի որ գտնում է, որ ԱՄՆ ֆինանսավորում եւ սատարում է քուրդ անջատողականներին: Թուրքիան նաեւ մեղադրում է Ռուսաստանին այն բանում, որ վերջինս չի կատարում իր խոստումները 2019թ. Սոչիում ստորագրած պայմանագրի համաձայն, ըստ որի պարտավորվել է Սիրիայի հյուսիսը «մաքրել» ահաբեկիչներից:

Մեղադրելով երկու իրար հետ հակամարտող գերտերություններին, Թուրքիան իրականացնում է իր ռազմաքաղաքական, ծավալապաշտական քաղաքականությունը…

Իսկ հիմա՝ հարցն այլ կտրվածքով: Ո՞ւմ էր ավելի ձեռնտու «Ճանկել սուրը» օպերացիան՝ Ռուսաստանին, թե՞ ԱՄՆ-ին, նույնպես ժամանակը ցույց կտա, բայց ո՞ւմ օգտին էլ որ լինի, միեւնունույն է, շահում է Թուրքիան…

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Անվտանգության հարցերով փորձագետ YanMan

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երգիծաողբերգութիւն Սուրիոյ մէջ

Հաջորդ գրառումը

Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականության փոփոխության պատճառները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականության փոփոխության պատճառները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական