Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականության փոփոխության պատճառները

09/12/2022
- 09 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ըստ  իրանցի վերլուծաբանի

Նոյեմբերի 30-ին  Իրանի  Ազգային պաշտպանության համալսարանի  ազգային անվտանգության  հարցերի ուսումնասիրությամբ  զբաղվող  ինստիտուտի եւ «Abrar-e moaser» հետազոտությունների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ  կազմակերպված  «Կովկասի հեռանկարը» խորագրով «կլոր սեղանը» նվիրված  էր Կովկասի ապագայի նկատմամբ  Հայաստանի դիրքորոշման, ինչպես նաեւ  այս տարածաշրջանի  ապագայի վրա  տարածաշրջանային ու միջազգային  ուժերի ակտիվացման  ազդեցության թեմաներին:  

Հատուկ հյուրի կարգավիճակով քննարկումներին մասնակցած  Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան  դոկտոր Արսեն Ավագյանի ելույթին առավել մանրամասն անդրադարձել է  Թեհրանում լույս տեսնող հայկական «Ալիք» օրաթերթը: Միջոցառմանն   անդրադարձ է կատարել   նաեւ «IRANIAN DIPLOMACY»   էլեկտրոնային պարբերականը: 

ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը,  ըստ «IRANIAN DIPLOMACY» պարբերականի, իր ելույթում  անդրադարձել  է խաղաղությանը միտված բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումներին, ինչպես նաեւ «էքստերիտորյալ  միջանցքների» ադրբեջանական մեկնաբանություններին, որոնք էապես  տարբերվում  են 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի եւ 2021 թ. նոյեմբերի 26-ի  Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան  եռակողմ  բանակցությունների արդյունքում  ձեռք բերված պայմանավորվածություններին: 

Անդրադառնալով առկա սպառնալիքներին,  ըստ իրանական պարբերականի, դեսպան Ավագյանը խոսել է 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի որոշ տարածքներ ներթափանցած եւ ցայօր տարածաշրջանում գտնվող ահաբեկիչների ու նրանց սպառնալիքների մասին:  «IRANIAN DIPLOMACY»-ի ձեւակերպմամբ, դեսպան Ավագյանը բարձր է գնահատել  հայկական կողմին  հուզող հարցերի  կապակցությամբ Իրանի վճռական դիրքորոշումն ու առհարկի զգուշացումները:  

Հանդիպմանը ներկա  քաղաքական հարցերի վերլուծաբան Շոայբ Բահմանի  ելույթը,   «IRANIAN DIPLOMACY»-ի փոխանցմամբ, նվիրված էր Կովկասի նկատմամբ Ռուսաստանի մոտեցումներին: Իրանական պարբերականի խոսքերով,  բանախոսն անդրադարձել է   տարիների ընթացքում Ռուսաստանում  ձեւավորված քաղաքական  ավանդույթներին, համաձայն  որոնց,   նախկինում Մոսկվան  կողմնակից է եղել  լայնածավալ  բախումները կանխելու միջոցով   կողմերի միջեւ   հարաբերական զինադադար հաստատելու գործելաոճին, ինչը տեղի չունեցավ Արցախի երկրորդ պատերազմի ժամանակ:  Ըստ բանախոսի, այդ գործելաոճը վկայում է Մոսկվայի որդեգրած նոր  քաղաքականության մասին: 

Շոայբ Բահմանի կարծիքով, Ռուսաստանի նոր վարքագիծը պայմանավորված է երկու հիմնական հանգամանքներով, որոնք առնչվում են արտաքին քաղաքական հարցերում Ռուսաստանի գլոբալ ծրագրերի ու նախագծերի հետ: Բանախոսի պատկերացմամբ,  այդ ծրագրերի  թվին է պատկանում հատկապես Եվրասիական տնտեսական միության նախագիծը, որը  2014 թվականին ուկրաինական ճգնաժամի պատճառով խնդիրներ առաջացրեց Ռուսաստանի համար:  Բանախոսի եզրահանգմամբ, Ռուսաստանը չէր կարող  առանց Ուկրաինայի,  մտածել հզոր միություն ստեղծելու մասին, որի ձեւավորումը նախատեսված էր 2015 թվականին:

Այնուհետեւ, բանախոսը հավելում է՝   նման հզոր միություն  ձեւավորելու համար, Ռուսաստանի պատկերացմամբ, տնտեսական կարողություններով հարուստ Ադրբեջանի մասնակցությունը նույնպես խիստ անհրաժեշտ էր,  որը սակայն չէր կարող անդամակցել տվյալ միությանը՝  նույն կառույցին անդամակցող Հայաստանի հետ  Արցախյան հիմնահարցի շուրջ  ունեցած խնդիրների պատճառով:  

Ըստ բանախոսի, Ռուսաստանի ավանդական քաղաքականության փոփոխությանը հանգեցրած  մյուս պատճառը,  2018 թվականի Հայաստանի  ներքաղաքական իրադարձություններն  ու  դրանց հետեւանքը հանդիսացող իշխանական համակարգի   վերադասավորումներն ու Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հնարավոր փոփոխությունն էր:  

Շոայբ Բահմանը նաեւ նկատում է, որ Արցախի երկրորդ պատերազմի հետեւանքները առանձնապես չէին տարբերվում ռուսների կողմից մինչ այդ ներկայացված  պլանից  (Լավրովի պլան.- Գ.Ա.), համաձայն որի,  սկզբում  Արցախի շուրջ  գտնվող հինգ եւ ժամանակի ընթացքում մյուս  երկու շրջանները պիտի հանձնվեին Ադրբեջանին, ու տեղի ունենար «միջանցքների» փոխանակում: Այս իրադարձությունների հանրագումարը հաշվի առնելով, ըստ բանախոսի, Արցախի երկրորդ պատերազմի ժամանակ, ռուսները, քանի դեռ միջամտության անհրաժեշտություն  չէին տեսնում,   լուրջ հակազդեցություն  չցուցաբերեցին:  

«Միջանցքի» կապակցությամբ  Շոայբ Բահմանը նշել է. «Ուկրաինական պատերազմը վերջին ամիսներին այն մտայնությունն է ռուսների մոտ ձեւավորել, որ ապագայում հնարավոր է Արեւմուտքի հետ հաղորդակցական ուղիների արգելափակում: Եվ դա պատճառ դարձավ, որ ռուսները վերանայեն «միջանցքի» վերաբերյալ  իրենց մոտեցումները:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հունգարիան չի սխալվել, հայ ժողովուրդն ուրացել է իր խաչված Գուրգեն Մարգարյանին

Հաջորդ գրառումը

Իրանում առաջին մահապատիժն է կիրառվել 23-ամյա մի երիտասարդի նկատմամբ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026
Հրապարակախոսություն

Գնալ Հայաստանի՞ց, թե՞ գնալ քվեարկելու. Հակոբ Բադալյան

26/05/2026
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք

25/05/2026
Հրապարակախոսություն

ՀՀ-ում իրավական ընթացակարգերի քաղաքականացման և ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ. հայտարարություն

24/05/2026
Հաջորդ գրառումը

Արտաքին քարոզչությունը որպես ուղիղ ճանապարհ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական