Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

Ֆրանսիայի դեսպանատան էջում կարդում եմ, որ Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի իրականացրած նախաձեռնության շնորհիվ Լեռնային Ղարաբաղից 44 մասնակից հաջողությամբ ավարտեցին հրուշակագործության և կարի մասնագիտական դասընթացները Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում։

Լավ է, ինչ խոսք:

Մասնակիցների թիվն էլ՝ 44, գուցե ընտրել են պատերազմի հետ «խորհրդանշելու» իմաստով, չգիտեմ: Բայց լավ է, որ օգնել են բռնի տեղահանվածներին մասնագիտանալ: Դեսպան Դըկոտինյին էլ հավաստագիր ու մրցանակ է հանձնել:

Պարզապես հիշեցի, որ 44-օրյա պատերազմից հետո, այն ժամանակ դեսպան Լաքոտը օկուպացված Հադրութի բնակիչներին հավաստիացրել էր, որ Ֆրանսիան իրենց համար դուռ կլինի իրենց իրավունքները միջազգային ատյաններում բարձրաձայնելու համար:

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը:

Համաձայնություններ, որոնց հետեւանքով, փաստորեն, այսօր «արցախցու իրավունք» արտահայտությունը որակում են պատերազմահենություն եւ դարձնում Ադբեջանի շանտաժի արդարացում:

Այդ հետեւանքի պատասխանատուն Ֆրանսիան չէ իհարկե, այլ Հայաստանի կառավարությունը:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան