Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օրակարգում Սեւանա լիճն է

13/10/2023
- 13 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեւանա լիճը դարեր շարունակ նպաստել է ՀՀ տնտեսության զարգացմանը եւ հսկայական  դեր ունի հատկապես ռազմավարական նշանակության հարցեր լուծելու համար: Այս տեսակետից Սեւանի պահպանությունը անհրաժեշտ է իրականացնել բարձր մակարդակով, «աչքի լույսի պես»:

Սեւանա լիճը բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ  է Հայաստանի Գեղարքունիքի մարզում, ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ: Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում: Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ: Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է: Սեւանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սեւանի (37.7 մ միջին խորություն) եւ Փոքր Սեւանի (50.9 մ):

Լիճի ջուրը քաղցրահամ է: Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ, որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ: Սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը: Ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3:
Սեւանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը: Հրազդան գետի վրա կառուցված 7 էլեկտրակայանները ձեւավորում են հանրապետության ամենամեծ՝ Սեւան-Հրազդան կասկադը: Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է:

1978 թ. ստեղծվել է Սեւան ազգային պարկը: Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սեւան (48.3 կմ, 1963-81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական):

2023 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Սեւանա լճի վերաբերյալ հայ-գերմանական համատեղ եռամյա հետազոտության արդյունքները» աշխատաժողովը: Հանդիպման ժամանակ ներկայացվեցին «SEVAMOD2 Սեւանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» ծրագրի արդյունքները: Ծրագիրը ֆինանսավորվել է Գերմանիայի կրթության եւ գիտության դաշնային նախարարության կողմից եւ իրականացվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի եւ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վ. Ռիխտերը, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռ. Հարությունյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մեյմարյանը, Գերմանիայի Շրջակա միջավայրի հետազոտությունների Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի ղեկավար Կ. Ռինկեն:

Աշխատաժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ գիտական կենտրոնների, Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի գիտաշխատողները, «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ներկայացուցիչները հանդես եկան զեկուցումներով: Նրանք ներկայացրեցին Սեւանա լճի քիմիական կազմի վերաբերյալ վերջին բացահայտումները, Սեւանա լճում ֆիտոպլանկտոնի բնութագրումը,  զոոպլանկտոնի ներկա վիճակը, Սեւանա լճի ջրի որակի մոնիթորինգի մեխանիզմները, Սեւանա լճի մոդելավորումը, լճի հիդրոքիմիական եւ իզոտոպային վերլուծությունները, EU4Sevan ծրագրի արդյունքները:

Հարկ է նշել,որ Սեւանա լճի  վերաբերյալ ամեն մի ուսումնասիրություն կարեւոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսության հետագա զարգացման, ինչպես նաեւ պարենային եւ էներգետիկ անվտանգության հաղթահարման համար:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ծանր վայրկյանների ժամանակը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ծանր վայրկյանների ժամանակը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո Իհարկե կա։ Խնդիրը կյանքի տեսակի և սցենարների ընտրության մեջ է։ Սցենար առաջին Կա Նիկոլ՝ իր...

ԿարդալDetails

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական