Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

13/10/2023
- 13 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Դուռը

Երբ Աստված մի դուռը փակում է, մեկ ուրիշն է բացում: Նշանակում է՝ մեկ ուրիշն է հայտնվում  ու բացում այդ փակված դուռը:

Դուռը  հնդեվրոպական նախալեզվի dhur ձեւից է առաջացել, որի ցեղակիցներն են ռուսերենի, անգլերենի, պարսկերենի եւ մյուս հնդեվրոպական լեզուների գրեթե նույնահնչյուն հոմանիշները:

Դուռը բնիկ հայկական է, այնքան հայկական ու այնքան բնիկ, որ մեր մտքի ամենանրբին ելեւէջները հայավարի արտահայտելու համար, հաճախ դիմում ենք հենց այդ բառին:

Օրինակ, երբ դաշնակցիդ օգնությանն ես ապավինում ու ոչինչ չես ստանում,  կարող ես նաեւ ասել, որ բարեկամիս դուռը բախեցի, բայց չբացեց:
Կամ, երբ լավության կարգով հարեւանիդ  լայն հնարավորություններ ես տալիս, ասում ես՝ հարեւանիս համար դռները լայն բացեցի:

Անցանակլի մարդու այլեւս չտեսնելու ակնկալիքով հեռացնելու (վռնդելու) պահին ասում ես՝ «դուռը դրսից փակիր»:

Բայց, ինչպես հնդեվրոպական շատ լեզուներում, հայերենում էլ ԴՈՒՌ բառն արտահայտում է ԴՈՒՐՍ իմաստը:

Խելագարված Կոմիտասը, նայելով իր շուրջը, հիմա էլ պիտի խելագարվեր ու նույն ողբանվագ երգը շշնջար՝

Մեր դռանը խնկի ծառ,

Նախշուն բլբուլ վրեն թառ…

ԴՈՒՌ բառից է կազմված նաեւ ԴՐԱՑԻ գոյական-ածականը, որից էլ ունենք ավելի բարդ կազմությամբ «բարիդրացիական» բառն ու «բարիդրացիական հարաբերություններ» կոչված բարդագույն բառակապակցությունը:

Դուռը միայն մարդկային ելումուտն ապահովելու համար չէ: Օրինակ, Համո Սահյանը ամեն տարի, ձմեռը դեռ ավարտին չհասած, հայցում էր՝

Դռները բացեք, գարուն է գալիս…

Բայց այս անգամ գարնան փոխարեն աշունը վրա հասավ ու մենք, միեւնույն է, լայն բացեցինք դռներն ու հետն էլ մեր սրտերը:

Չարենցն էլ գիտեր, որ դռները միայն մարդկանց անցուդարձի համար չեն, ու երբեմն թափառող քամին էլ է դուռդ թակում՝

Կես գիշերին ո՞վ կբանա իր դռները քամու դեմ.

Դու գրկաբաց ինձ կընդունես, դու կընդունես, ես գիտեմ…

Հովհաննես Շիրազի համար էլ «մայր» եւ «հույսի դուռ» բառերը հոմանիշներ էին.

Մեր հույսի դուռն է մայրս,

Մեր տան մատուռն է մայրս…

Բայց այս հոգեկան ծանր ապրումների մեջ եկեք միանանք Մետաքսեի խոսքերին ու կրկնենք՝

Թե աշխարհում փակ դռներ կան,

Թող որ բացվեն…

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Նախորդ գրառումը

Իր արվեստը «Հոգեհոսք» անվանած գեղանկարիչը՝ ԱՐԹՈՒՐ ՕՇԱԿԱՆՑԻ

Հաջորդ գրառումը

Օրակարգում Սեւանա լիճն է

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

Օրակարգում Սեւանա լիճն է

Լրահոս

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Այս գործողությունները նպատակ ունեն հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը. հայտարարություն

06/07/2026

Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես...

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են. փաստաբան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան...

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն այս պահին մոտենում է ավարտին. նրան պատկանող կենդանիները քնեցվել են. Տոնոյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիները քնեցվել են և տեղափոխվել այլ վայր, լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ ՒԻվետա Տոնոյանը։ «Ես, իհարկե,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական