Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օպերացիա “Սրճեփ”

29/01/2022
- 29 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

ՆԱԻՐ ՅԱՆ

Խոստովանում եմՙ 3 տարեկանում մեր հարեւանի տանից գողացել եմ ծիրանի կորիզ, կոնֆետի փայլուն թղթեր ու նրանց կապույտ թութակիՙ գետնին թափված մի քանի փետուր: Դրանք զգույշ դրել եմ գրպանս ու բերել մեր տուն: Մայրս զգեստս լվանալիս է գրպաններիցս առգրավել “գողոնը”, հետո ծիծաղելով մտել է հարեւանի տուն, ցույց տվել այն: Հարեւանուհիներով մի լավ ծիծաղել են, թշերս պաչպչել. հետն էլ առիթ էր, մի բաժակ սուրճ են խմել միասին:

Հիմա սա գրում եմ, ու երբ թերթում տպագրվի, ամեն օր վախով սպասելու եմ, որ  դիմակավորված ու սպառազինված ոստիկանները կներխուժեն մեր տուն, ամուսնուս ու երեխաներիս ներկայությամբ ինձ կտապալեն գետնին, ձեռնաշղթաներ կհագցնեն ու քարշ տալով մտցնելով մեքենաՙ ո՜վ իմանա, թե ոստիկանության որ բաժին կտանեն: Գուցե էլի՞ Մարտունու, ինչպես Երեւանիցՙ իր տան մոտից, բերման են ենթարկել ու Մարտունու բաժին տարել Սայաթ Շիրինյանին:

Պարզից էլ պարզ է, որ նման զավեշտալի խեղկատակություններով իշխանությունները փորձում են հանրության ուշադրությունը գլխավոր թեմաներից  ու իրադարձություններից շեղել: Արդեն երկու տարիՙ  այսպիսի կրկեսային ներկայացումներ են բաց թողնում արենա, որ ժողովուրդը զբաղվի, իսկ իրենք կուլիսներում իրենց սեւ գործն անեն:

Իսկ բացի շեղելու բուն ծրագրից, վերեւներում նստածները վրեժ են հանում իրենց քննադատողներից, բայց ոչ թե տղամարդավարի, արժանավայել կերպով, այլ սողալով, քողարկված, հերսից ու նախանձից կապտած, կեղտոտ խաղի անբարոյական միջոցներով:

Հիշեցնենք, որ 2020-ի օգոստոսին “Իրազեկ քաղաքացիների միավորում” ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն  “աչքադրել”  էր ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին ու տեսագրել, որ նա իր ավտոտնակում դիմակ չի դրել: Հետո Իոաննիսյանը հրապարակ գցեց իր կարծիքը, թե միգուցե Շիրինյանի ավտոտնակն անօրինական է կամ օրենքի խախտումով է սեփականացվել, ինչին հաջորդեց ոստիկանության գնդապետի կոշտ ու Իոաննիսյանին պատվազրկող հայտարարությունը:

Սայաթ Շիրինյանը պարբերաբար քննադատում է իշխանություններինՙ փաստերով ու  հիմնավորումներով: Ի վերջո, նա ընդդիմադիր “Հայաստան” դաշինքի ներկայացուցիչ է:

 Լրատվամիջոցները գրեցին, որ օրերս Ոստկանությունում տեղի է ունեցել կոլեգիայի  նիստ, որից հետո ոստիկանապետ Վահե Ղազարյանը սրտնեղել է, թե   Սայաթ Շիրինյանն իրեն անպատվել է:  Ղազարյանը  հրահանգել է  այսուհետեւ շաբաթը մեկ Շիրինյանին բերման ենթարկել ու տեղափոխել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ:

Հունվարի 24-ին Սայաթ Շիրինյանին բերման ենթարկելով ու երկու ժամ պահելով անտեղյակության մեջՙ նրան  չի թույլատրվել անգամ փաստաբանի կամ ընտանիքի անդամների հետ խոսել,  տեղեկացնել, որ իրեն բերման ենթարկելուց հետո տեղափոխել են  Գեղարքունիքի մարզ: 

“Ես կասկածվում են 2021-ի օգոստոսին  Մարտունու Ներքին Գետաշեն գյուղից   սրճեփ գողանալու մեջ: Ոստիկանապետ Վահե Ղազարյանն այնքան տգետ է,  որ անգամ գործ սարքել չգիտի: …Ես սրճեփ եմ գողացել, պատկերացնո՞ւմ եք”,- հունվարի 24-ի երեկոյան  իրեն բաց թողնելուց հետո ասել է Սայաթ Շիրինյանը:

Նրա փաստաբան Բենիկ Գալստյանը ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել ոստիկանության Մարտունու բաժնում:

“Սայաթ Շիրինյանին հարցաքննել են վկայի կարգավիճակով, նա ցուցմունք է տվել, որ տեղյակ չէ սրճեփից, ոչ էլ Գետաշեն գյուղի գտնվելու վայրից: Ես կարծում եմ, որ նման բաները հորինում են լրացուցիչ նեղություն տալու համար: Ռեպրեսիաներ են, եւ սա ժամանակի ընթացքում ազդելու է ողջ բնակչության վրա”:

Լրատվամիջոցները գրում են, որ Սայաթ Շիրինյանը պետք է պատրաստ լինի, որ առաջիկայում էլ են նրա գլխին նմանատիպ գործեր սարքվելու: Նա  էլի է բերման ենթարկվելու: Իսկ եթե հանկարծ պարզվի, որ Սայաթ Շիրինյանը փոքր ժամանակ ինձ նման ծիրանի կորիզ կամ կոնֆետի փայլուն թուղթ է գողացել հարեւանի տնից… Չէ՞ որ ոստիկանության գնդապետերն էլ են ժամանակին երեխա եղել ու մանկական թուլություններ ունեցել: Աստված ոչ անի. գործն ավելի կլրջանա:

Նախորդ գրառումը

Հայաստանը թրքացնել ամեն գնով

Հաջորդ գրառումը

Աշոտ Մինասյանն ազատություն ստացավ, գրավով

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

03/07/2026
Հաջորդ գրառումը

Աշոտ Մինասյանն ազատություն ստացավ, գրավով

Լրահոս

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Այս գործողությունները նպատակ ունեն հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը. հայտարարություն

06/07/2026

Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես...

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են. փաստաբան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան...

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն այս պահին մոտենում է ավարտին. նրան պատկանող կենդանիները քնեցվել են. Տոնոյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիները քնեցվել են և տեղափոխվել այլ վայր, լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ ՒԻվետա Տոնոյանը։ «Ես, իհարկե,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական