Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Քյոլնի քաղխորհուրդը սատարում է՝ «Նուռ» հուշարձանն (առայժմ) իր տեղում կմնա

Վերնագրում փոխանցել ենք այն, ինչ հունիսի 15-ին «Ցեղասպանությունը հիշելով» նախաձեռնության անդամներն են ծանուցել մամլո հաղորդագրությամբ: «Բունդեսթագի 2016-ի հունիսի 2-ի Հայոց ցեղասպանության եւ Գերմանիայի համապատասխանատվության բանաձեւից 7 տարի անց, Քյոլնի քաղխորհուրդն ընդունեց «Այս ցավը բոլորինս է» հուշարձանը՝ որպես հիշողության մշակույթի կարեւոր՝ քննադատական բաղադրիչ»: 2018-ի ապրիլին նախաձեռնության անդամների ջանքերով առաջին անգամ հուշարձանը դրվեց Հոհենցոլլերնբրյուքեում, Վիլհելմ 2-րդի ձիարձանի «թիկունքում», 5 տարի դրվեց ու հանվեց, եւ միայն Քյոլնի հանրային ակտիվ բանավեճի, պայքարի շնորհիվ, երեկ քաղխորհուրդը միաձայն որոշեց՝ հուշարձանն այլեւս Քյոլնի համայնապատկերի մաս է կազմում: Հուսանք՝ ընդմիշտ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա