Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Քիմ Քարդաշյանի անվտանգության բանաձեւը՝ հիշե՛լ

Մայիսի 7-ին Համբուրգի թվային եւ մարկեթինգի տոնավաճառին հրավիրված Քիմ Քարդաշյանի ելույթի պահին 57-ամյա գերմանաբնակ մի թրքուհի (ըստ «Բիլդի»)   խանգարել է աստղի ելույթը՝ «Ազատ Պաղեստին» անընդհատ վանկարկմամբ: Ինստագրամում 363 միլիոն, X ի հարթակում՝ 75 միլիոն, տիկտոկում՝ 19 միլիոն հետեւորդ ունեցող 43-ամյա Քիմը բնավ չի խոժոռել դեմքը, այլ՝ վարպետության դաս է տվել: Գերմանական մամուլը ներկայացնում է պատասխանի վերջին մասը՝ «Համերաշխությունը թե՛ Պաղեստինի, թե՛ Իսրայելի ժողովուրդներին: Մեր ցանկությունն այն է, որ բոլորն անվտանգ եւ ազատ ապրեն աշխարհում», ասել է Քիմը: Իսկ խոսքն այսպես է սկսել՝ « Երեխաներիս հետ խոսում եմ աշխարհում կատարվողի, պատմում Հայոց ցեղասպանության մասին», ասել է Քարդաշյանը՝ հուշելով, թե իրազեկումն ու հիշողությունն են անվտանգ լինելու բանաձեւը:

Լուսանկարներն ըստ գերմանական ԶԼՄ-ների՝ Քիմ Քարդաշյանը Համբուրգում ելույթն ընդմիջելով հանգիստ պատասխանում է թուրք կնոջ «Ազատ Պաղեստին» վանկարկմանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա