Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Քանի դեռ մարդիկ Փառուխ չեն վերադարձել, նշանակում է՝ կորցրել ենք այդ հատվածը»

08/04/2022
- 08 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Արցախը Ռուսաստանի համար պլացդարմի է վարածվում

«Ազգ»ի զրուցակիցն է Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը

– Ձեզ համար պա՞րզ էր, թե մոտ երկու շաբաթ առաջ ինչ կատարվեց Արցախում, երբ ադրբեջանցիներն առաջ եկան Քարագլխի բարձունքի տարածքում ու դիրքավորվեցին:

– Տեղի ունեցածը տրամաբանական շարունակությունն է բոլոր այն քայլերի, որ անընդհատ տեսնում ենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո: Ադրբեջանցիներն առաջ են գալիս ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սեւ լճի շրջանում, այլ նաեւ Արցախում: Օգտվելով համաշխարհային իրանանցումից ու Ուկրաինայում տիրող իրավիճակից՝ փորձում են հերթական անգամ բարելավել դիրքերը: Այս պահին չեմ մտածում, որ լայնամասշտաբ պատերազմ կսկսվի, բայց դրա վտանգը կա, ու այն մի օր լինելու է: Ուսումնասիրելով հակառակորդի՝ բաց աղբյուրներում հասանելի տեղեկատվությունը, որտեղ ներկայացվում է, թե պաշտոնական Բաքուն պատերազմից հետո ինչ զինատեսակներ է գնել (դեռ չասած, որ գնումների կամ ձեռքբերումների մեծ մասն էլ փակ է, չի հրապարակվում), ապա պարզ է դառնում, որ նրանք պատրաստվում են նոր գործողությունների: Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանի զինված ուժերը մինչեւ այժմ անգամ գլխավոր շտաբի պետ չունեն (պարտականությունները պաշտոնակատար Կամո Քոչունցն է իրականացնում- խմբ.): Ինչ վերաբերում է Քարագլխի բարձունքին, ապա այն Արցախը կիսում է, ու եթե հակառակորդը տիրապետի այդ բարձունքին, ապա կկարողանա հսկել մի շարք ավտոճանապարհներ, համայնքներ ու Խաչեն գետը:

-Տեսակետ կա, որ ադրբեջանցիների համար ռազմավարական նշանակություն ունի հատկապես Խրամորթ գյուղը, որովհետեւ Աղդամում մտադիր են լայնածավալ շինարարություն սկսել, Համակարծի՞ք եք այդ տեսակետի հետ:

-Իհարկե համակարծիք եմ: Նրանք ռազմավարական խնդիր են լուծում՝ ցանկանալով ուղղակի հայաթափել Արցախը: Ու դա անում են այն ձեռագրով, որ եթե մարդիկ ինքնակամ չլքեն տեղանքը, ապա դա ստիպված անեն՝ անապահովության զգացում ունենալով, ինչն էլ հենց տեսնում ենք այսօր: Հիմա Քարագլխի մի հատվածում ամրացել, ճանապարհներ են մաքրում, կածաններ գցում, դրան զուգահեռ Փառուխ գյուղում, որ այսօր ռուս խաղաղապահների ձեռքում է, բնակչություն չկա: Ու քանի դեռ մարդիկ չեն վերադարձել, նշանակում է՝ կորցրել ենք այդ հատվածը: Այսպիսով ադրբեջանցիները փորձում են անվստահություն սերմանել նաեւ Արցախում խաղարար առաքելություն իրականցող ուժերի հանդեպ, որ ըստ նոյեմբերի 9-ի պայմանագրի՝ ժամանակավոր են գտնվում Արցախում: Չնայած կարծում եմ՝ մինչեւ այդ ժամկետի ավարտը որոշակի փոփոխություններ տեղի կունենան, ինչին պետք է պատրաստ լինենք:

– Ի՞նչ փոփոխություններ նկատի ունեք:

– Ըստ իս՝ խաղարարար առաքելություն իրականացնող ռուսական զորքերը 5-ամյա ժամկետը լրանալուց հետո հայկական 2-րդ հանրապետությունից չեն հեռանա: Ռուսաստանն Արցախում տեղակայած իր ուժերի միջոցով Մերձավոր Արեւելքում ցանկանում է հենակետ ունենալ: Չնայած Թուրքիայի պանթուրքիստական նկրտումներին, որ ցանկանում է տարածաշրջանն օր առաջ առանց Ռուսաստանի ներկայության տեսնել, այնուամենայիվ՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չի լքի Արցախը:

– Արցախն, այսինքն, Արցախը պլացդա՞րմ է Ռուսաստանի համար:

– Ցավոք, այո: Մենք կորցրել ենք սուբյեկտայինությունը, հետեւաբար՝օբյեկտի վերածվել: Ամեն ինչ պետք չէ նետել ռուսների դաշտ ու ասել, թե Արցախի պատասխանատուն ու անվտանգության երաշխավորը միայն նրանք են: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից մեկն էլ Հայաստանն է ու պարտավորություն ունի Արցախի նկատմամբ: Հայաստանը պարտավոր է օր առաջ ուղղել մեջքը, ինչից հտո միայն թե՛ դաշնակիցը, թե՛ թշնամին հաշվի կնստի մեզ հետ:

– Խոսում ենք ադրբեջանական բանակի զինանոցը համալրելու մասին, այնինչ 44-օրյա պատերազմից հետո անհայտ է՝ արդեն Հայաստանի օդը փա՞կ է, թե՞ ոչ:

– Կդժվարանամ մեկնաբանել, քանի որ իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո տեղեկատվություն տրամադրելու հարցում խիստ ժլատ է: Փաշինյանի իշխանությունը պետության անվտանգությանն ու պատշպանությանը վերաբերող հարցերում սակավախոս է՝ ոչ թե ռազմական կամ պետական գաղտնիքի դրույթներից ելնելով, այլ պարզապես նախընտրում  է քիչ խոսել, որ ցավոտ ու խնդրահարույց հարցերը հնարավորինս քիչ քննարկվեն, իսկ դա արդեն տագնապեցնող ու մտահոգիչ է:

– Շուտով մեկ տարի կլինի, ինչ ադրբեջանական զորքը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք՝ Սեւ լիճ, ու հրաժարվում է նահանջել: Ձեզ համար պա՞րզ է, թե ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ:

– Սեւ լճի այդ հատվածը, որտեղ տեղակայվել են ադրբեջանական զորքերը, Սյունիքի մարզի ամենանեղ հատվածն է, ու դա մտածելու տեղիք է տալիս, որ հնարավորության դեպքում ռազմական ճանապարհով Հայաստանը երկու մասի կբաժանեն՝ վերցնելով, այսպես ասած, բաղձալի «միջանցքը»: Եթե ուղիղ գծով նայենք, ապա Սեւ լճից դեպի Նախիջեւանի Շախբուզի շրջան ամենակարճ հատվածն է: Տեսակետ կա, որ այդ ամենը դիտավորություն է: Պաշտոնյաներն ասում են՝ երբ որ սահմանագծման ու սահմանազատման ժամանակը գա, նրանք հետ են քաշվելու: Բայց ի՞նչ է նշանակում՝ հակառակորդն այսօր քո սուվերեն տարածքում է, իսկ դու խոսում ես «ժամանակ կգա, կհեռանան» ձեւակերպումներով: Այս ամենը հիմք է տալիս մտածելու, որ թշնամուն միտումնավոր են թողել մուտք գործել Հայաստան, որ առեւտրի ճանապարհով հարցը լուծվի: Ադրբեջանցիներին մինչեւ դուրս չշպրտես, դուրս չեն գա ոչ մի տեղից:

– Բայց հանուն արդարության պետք է ասել, որ պատերազմը նոր էր ավարտվել, հայկական զինված ուժերում զինվորականների ու միջոցների՝ տեխնիկայի, զենքերի, պակաս կար, ու այս ամենն էլ կարող էր հակառակորդի առաջխաղացմանը նպաստող գործոն լինել:

– Իհարկե ճիշտ դիտարկում եք ներկայացնում: Թշանմին օգտվում է մեր բացերից, սխալներից ու թույլ կողմերից: Օրգանիզմն ախտահարվում է բացված վերքից. հիմա սահմանի այն հատվածները, որ դեռ թույլ են, կազմակերպված չեն, բնականաբար թշնամին հենց այդտեղից է փորձում խոցել:

Զրույցը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Նախորդ գրառումը

Շվեդական հանդեսն Արցախի մասին

Հաջորդ գրառումը

Անտիպ նամակներ բանաստեղծ Ոնոփրիոս Անոփյանին

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Անտիպ նամակներ բանաստեղծ Ոնոփրիոս Անոփյանին

Լրահոս

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին...

Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

21/07/2026

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի...

Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել

21/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է...

ԿԸՀ նախագահը հայտնել է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստի օրը

21/07/2026

2026թ. հունիսի 7-ի հերթական ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի հրավիրման օրն է օգոստոսի 2-ը՝ ժամը 10։00-ն։ Այս մասին հայտարարեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական