Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տարվա ավարտին … 310 օր կա

24/02/2023
- 24 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի հանրապետության բնակչության որոշ թե որոշակի հատվածը պարբերաբար գտնվում է երկընտրանքի մեջ: Այս վիճակը իր առօրյայի ընդամենը մեկ հիմնական հարցի անորոշությամբ է պայմանավորված. ինչո՞ւ ենք հայտնվել մեզ անհարիր այս վիճակում եւ ե՞րբ լույս կտեսնենք յուրօրինակ թունել հիշեցնող այս վիճակի վերջում: Միանշանակ է, որ հարցի պատասխանի հիմնական թեկնածուն օրվա իշխանությունն է, գոր-ծա-դիր մարմինը, որն է` ՀՀ կառավարությունը: Ահա ինչու են անձամբ շարքային քաղաքացուս շրջապատի բազմաթիվ ներկայացուցիչներ, ասենք, յուրաքանչյուր հինգշաբթի որոշակի ակնկալիքներով հետեւում հեռուստաալիքներով հեռարձակվող ՀՀ կառավարության հերթական նիստերին, ապա եւ` կիսվում, կարծիքներ փոխանակում, մասամբ ոգեւորվելու ու նաեւ հիասթափություն ապրելու տրամադրություն ունենում:

Այս առումով թերեւս բացառություն չէր հերթական, փետրվարի 16-ի նիստը: Վարչապետի հայտարարությունից հետո օրակարգային առաջին հարցն արդեն ավանդական դարձած ՀՀ բյուջեից, որն օրենքի կարգավիճակ ունի, ասել է թե անձեռնամխելի է, ֆինանսական վերաբաշխում կատարելու մասին էր, հանրահայտ դարձած ճանապարհաշինության ոլորտին: Անցանք: Երկրորդ հարցն էլ էր վերաբաշխում կատարելու շուրջ, այս անգամ` կինեմատոգրաֆի ոլորտին, հոբելյան նշելու նպատակով: Էլի անցանք: Երրորդ հարցը մարդասիրական էր, Թուրքիայում ու Սիրիայում երկրաշարժից տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:

Ընդամենը երեք հարց, ծախսված հազիվ 50 րոպե, որոնց շուրջ կողմ ու դեմ հանրային կարծիքներով հնարավոր է հարյուրավոր  «Թղթապանակ»-ներ լցնել: Սա այլ թեմա է, ուստի գնահատականներն առայժմ մի կողմ թողնելով ընդամենը հարցնենք. իսկ ո՞ւր մնաց հաջորդ, չորրորդ հարցը: Այնքանով որքանով հավաքվել էր գործադիրի ողջ կազմը, կոմիտեների ու վարչությունների պետեր, ծառայությունների ու հանձնաժողովների նախագահներ, գործակալությունների ու տեսչությունների կառավարիչներ, արդյո՞ք նպատակահարմար չէր քննարկել նշվածներից ոչ պակաս կարեւոր, որոշ առումներով առավել կարեւոր, երկրի համար կենսական նշանակություն ունեցող այլ հարցերից մեկը, ասենք` մեղա-մեղա, գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական անելիքների ընթացքը: Այն գուցե թողնվել է ձմեռային շրջանի վերջին նիստին, որի ուշ կամ ուշացած լինելը կտեսնենք գյուղատնտեսական ողջ տարվա ընթացքում, երբ մտահոգության հարց կդառնան գարնանային ցրտահարումները թե տեղադրված սածիլների ջրումը, պարարտանյութերի ու թունաքիմիկատների պաշարների առկայությունը, տարերային աղետներն ու բերքի իրացումը, չգիտես որտեղից հայտնված անհաղթահարելի խոչընդոտները, որոնք պետք է որ անհաղթահարելի չհամարվեն ամեն ինչ հաշվառելու կոչված նախարարական բանակների կողմից, քանզի ունեն նաեւ միջազգային գործընկերների աջակցությունն ու օգնությունը:

Նշվածները գյուղոլորտի հարցերի հազիվ աննշան մասն են կազմում, որոնց հանդեպ անուշադրությունը դրանք խնդիրների է վերածում, պատճառ դառնում երկրի ու պետության բարձրագույն ղեկավարության անչափ թանկ ժամանակի միջամտությանը, հանրային լայն շրջանակների ընդվզմանը, քաղաքական գնահատականների հնչեցմանը: Այդ նույն հանրությունը վստահ է, որ նման գործընթացները որեւէ մեկի, ոչ մեկի շահերից չեն բխում, անգամ ներկրողների, ովքեր պատրաստակամորեն կարտահանեն այն ամենը, ինչ կարելի է արտադրել հայկական բարեբեր հողերի վրա աճեցված բերքից ու հումքից: Ավաղ, այս ամենն իրականություն դարձնելու համար հիմնական մեկ գործ է պահանջվում` աշ-խա-տել. հողի մշակն իր բաժին գործն անում է, մնում է նրան անհրաժեշտ աջակցության կազմակերպումը, բոլոր միջոցներով թեւ ու թիկունք լինելը:

Լավ էլի, կասեն հանրության այն հատվածի ներկայացուցիչները, որոնք հանրային տրանսպորտով են երթեւեկում: Այս անգամ խոսքը ոչ այնքան բուն երթեւեկությանն է վերաբերվում, որքան տրանսպորտային միջոցի ներսում փակցված հետեւյալ հայտարարությանը. մինչեւ 7 տարեկան 1 երեխան անվճար, 2 երեխան` 1 տոմս: Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրություն տալ, թե ինչու է խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած այս մոտեցումը մեր օրերը բերել-հասցրել: Չէ՞ որ այն չի գործում հատկապես այն վարորդների բարի կամքի շնորհիվ, որոնք այդ պահին իրենց փոքրիկներին են հիշում, նրանց այգի կամ դպրոց տանող ծնողներին կամ ընտանիքի այլ ավագներին: Թե՞ տրանսպորտային կազմակերպության ղեկավարները լինեն կամ ՀՀ բյուջեի պատասխանատուները, փոքրիկների ուղեւորավարձից գանձվող այդ 50 թե 100 դրամների հույսին են մնացել: Չենք նշում հարցի շուրջ օրենքների այն անկատարությունից, որոնք կան ուղեւորափոխադրումների 1998-ին եւ 2003 թվականին ընդունված օրենքներում: Ասենք, 6-ամյա երեխան կարո՞ղ է նստարան զբաղեցնել, թե՞ ուղեկցողի կողքին պետք է տեղ զբաղեցնի: Կամ ի՞նչ կարգավիճակ ունի մանկասայլակում պառկած երկրորդ փոքրիկը, գուցե երրորդը: Թե ո՞ւր է մնում փոքրիկների հանդեպ մեր սիրո եւ ուշադրության անսահման խոստովանությունը, կարծես դրանք պարզապես խոսքեր են, ոչինչ չպարտադրող բառեր, քանզի մինչեւ 7 տարեկանները ո՛չ փողոցներ կարող են փակել, ո՛չ էլ մարդու իրավունքներից խոսել: Փոխարենը փաստ է, որը կհաստատեն եվրոպական երկրներում ապաստանած մեր հայրենակիցները, որ անվճար երթեւեկից օգտվում են ոչ միայն երեխաները, այլեւ նրանց ուղեկցող ավագ-մեծահասակները: Այնպես որ`ձեզ տեսնենք, ԱԺ նիստերին ակտիվորեն մասնակցող պատգամավոր մեծամասնական տիկնայք ու պարոնայք, խնդիրը ձեր գործունեության դաշտում է:

Գործելու անսպառ տեղ կա Երկիր մոլորակի 200-ից ավելի պետությունների շարքում տարածքով 139-րդ, բնակչությամբ` 135-րդ մեր Հայաստանի հանրապետությունում: Տարվա ավարտին ամբողջ 310 օր կա…

Դե, տնտեսության ստվերային հատվածից աշխատատեղերի բացահայտումը ողջունելի գործ է: Սակայն առավել ողջունելի է համարվում ներդրումների արդյունքում նորաստեղծ աշխատատեղերից ստացված արտադրանքների թողարկումը, որոնցով թե՛ ներքին պահանջարկ է բավարարվում, թե՛ արտահանում է իրականացվում:

Երբ հպարտ-հպարտ նշվում է Իրանի հետ ապրանքաշրջանառությունը 700 մլն դոլար կազմելու մասին, որի 100 միլիոնը ՀՀ-ից արտահանվածն է, 600-ը ներմուծվածը, ոգեւորության տեղ պարզապես չկա: Ահա ինչու ենք կրկնում. տարվա ավարտին ամբողջ 310 օր կա…

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիտնականների ուշադրության կենտրոնում տիեզերական աղբն է

Հաջորդ գրառումը

«Զօրավար Անդրանիկ կը խօսի»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Զօրավար Անդրանիկ կը խօսի»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզյանը լիահույս է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն։ Նա այս մասին հայտարարեց այսօր...

ԿարդալDetails

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական